Խոր ցավով տեղեկացանք Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկի` Ղարաբաղ կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր, Ներքին գործերի նախկին նախարար և Երևանի նախկին քաղաքապետ, տաղանդաշատ գրող Վանո Սիրադեղյանի մահվան մասին։Անկախ Հայաստանի նվիրյալ և սկզբունքային առաջամարտիկը նախորդ քաղաքական ռեժիմի կողմից բռնադատվեց և ստիպված եղավ կյանքի մնացյալ մասն անցկացնել տարագրության մեջ։
Ցավոք, նրա կյանքն ընդհատվեց այն ժամանակ, երբ հեղափոխությունից հետո կար իր վերադարձի իրավական և քաղաքական հնարավորությունը։
Հանուն Հանրապետության կուսակցությունը ցավակցում և իր վշտակցությունն է հայտնում Վանո Սիրադեղյանի հարազատներին և ընկերներին։