Wednesday, 15 07 2026
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը

Ֆրեզնոյի բժշկական առաքելությունն ավարտեց իր հերթական այցը Հայաստան

Սոցիալական նախաձեռնությունից մինչև բժշկական տարաբնույթ միջամտություններ ու հետազոտություններ իրականացնող Ֆրեզնոյի բժշկական առաքելությունն ավարտեց իր այս տարվա բարեգործական այցը Հայաստան: Խումբը Հայաստանում է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ:

Արդեն վեցերորդ անգամ ԱՄՆ տարբեր բուժհաստատությունների լավագույն մասնագետներով համալրված խումբը Հայաստան էր եկել Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Ապգարյանի և բժշկական առաքելության խորհրդի անդամ, ծրագրերի պատասխանատու Վաչե Վասիլյանի գլխավորությամբ: «Սա մեր հերթական առաքելությունն էր հայրենիքում: Միայն համավարակի հետ կապված անցած տարի չկարողացանք գալ Հայաստան: Ամեն տարի գալիս ենք մեկ շաբաթով Հայաստան, մեկ շաբաթով Արցախ: Ցավոք, քանի որ այս տարի բժիշկների մեծ մասը օտարազգի էին, Արցախ գնալ չկարողացանք, այլ ծառայեցինք մեր հայրենիքի տարբեր մարզերում՝ հիմնականում կենտրոնացել էինք մեր հերոս զինվորների առողջական խնդիրների վրա: Հենց դրա համար այս տարի խմբի մեծ մասը՝13 բժիշկ, վերականգնողական բժիշկներ էին: Ի դեպ, նրանցից 10-ն այլազգի բժիշկներ էին, ովքեր առաջին անգամ էին Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Վաչե Վասիլյանը՝ տեղեկացնելով, որ այս անգամ իրենց ուշադրության կենտրոնում հեռավոր մարզերի ծայրամասային համայնքներն էին: Առաքելությունը վիրավոր զինվորներին ընդունել ու սպասարկել է ոչ միայն բուժհաստատություններում, այլ նաև տներում: «Երեք տարբեր խմբեր երեք տարբեր կլինիկաներում աշխատեցին. այս ընթացքում մեր բժիշկները եղան Գյումրիում, Վարդենիսում, Վանաձորում և մարզերի հեռավոր գյուղերում: Խնդիրները տարբեր էին»,- նշեց Վաչե Վասիլյանը:

Այս ընթացքում իրականացվել է ոչ միայն խորհրդատվություն, այլ նաև վիրահատություններ: Այցի ընթացքում, դեռ 2018 թվականին Ֆրեզնոյի բարերարների ջանքերով հիմնանորոգված և վերազինված Աշտարակի բժշկական կենտրոնի վիրահատարանը համալրվեց թանկարժեք թվային վիրահատական ռենտգեն սարքով: Անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրվեցին նաև Հայաստանի այլ բուժհաստատություններ: Բժիշկների խմբում է նաեւ աշխարհում ճանաչված բժիշկ Ռեյմոնդ Բաթսը, ով դասավանդում է Միացյալ Նահանգների լավագույն բժշկական դպրոցներում: Այստեղ՝ Հայաստանում, նա իր գիտելիքներն ու փորձն է կիսում տեղի մասնագետների հետ: Առաքելության շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ մանկաբույժ Կարինե Լեփեջյանը (ԱՄՆ), որն աշխատեց Լոռիում և Արմավիրում:

Այս տարվա առաքելությունը մեկնարկեց սեպտեմբերի 27-ին՝ Արցախում 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի օրը: Ըստ Վաչե Վասիլյանի՝ նույն օրը մեկնարկած բարեգործական առաքելությունը մարդկանց հույս է տալիս ու ցույց է տալիս, որ համընդհանուր ջանքերով կարելի է հաղթահարել ցավը:

Բոլոր ծառայությունները՝ ներառյալ վիրահատական, բացարձակ անվճար են: Ավելին՝ յուրաքանչյուր հիվանդ ստանում է առնվազն մեկ ամսվա դեղորայք անմիջապես բուժումից հետո: Այս անգամ, բացի բժշկական առաքելությունից, խումբը 44-օրյա պատերազմում զոհված բազմազավակ երեխա ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքին նվիրեցին սեփական տուն Մասիսում: «Մեր կարողությունների շրջանակում կփորձենք կրկին աջակցել Հայաստանին: Անշուշտ, մեր առաքելությունը կշարունակվի, արդեն հետ վերադառնալով Ֆրեզնո՝ կսկսենք ծրագրել հաջորդ այցը՝ որպես թիրախ ունենալով Հայաստանի բնակիչների կարիքները: Մենք Հայաստան ենք գալիս ոչ միայն օգնելու ու մեր ժողովրդի ցավերը կիսելու, այլ նաև օգտվելու՝ լիցքավորվելու հայրենիքում»,- հավելեց Վաչե Վասիլյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում