Thursday, 02 05 2024
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Լուրերի օրվա թողարկում 12։00
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը

Էրդողանի կուսակցությունը կորցնում է համակիրներին. սոցհարցում

Սեպտեմբերի ընթացքում տարբեր հետազոտական կենտրոններ սոհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում հնարավոր ընտրությունների դեպքում բնակչության տրամադրությունները պարզելու նպատակով: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ)համակիրների թիվը նվազել է:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ORC հետազոտական կենտրոնը սոցհարցում է անկացրել Թուրքիայի 7 մեծ քաղաքներում՝ Ստամբուլ, Անկարա, Մերսին, Սամսուն, Գազիանթեփ, Այդըն և Մալաթիա: Արդյունքները ցույց են տալիս, որ այս քաղաքներում ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքը 2018թ. հունիսին անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններում ստացած քվեները նվազել են:

Միայն Անկարայում դաշինքը մոտ 9 տոկոս է կորցրել: Ընդ որում՝ այստեղ Էրդողանի կուսակցությունը 2018 համեմատ կորցրել է 6 տոկոս՝ ստանալով հարցվածների 34.9 տոկոս աջակցությունը, իսկ ազգայնամոլները կորցրել են 3 տոկոս՝ աջակցության ստանալով հարցվածների 9.7 տոկոսից:

Ստամբուլում 2018թ. ստացած 42.7 տոկոսի փոխարեն ԱԶԿ-ին այս հարցումների ընթացքում աջակցություն է հայտնել հարցվածների 39.5 տոկոսը, ԱՇԿ-ն նախկին 8.3 փոխարեն ստացել է 7.7 տոկոսի աջակցությունը:

Այդընում ԱԶԿ-ի աջակցությունը նվազել է մոտ 5 տոկոսով, ԱՇԿ-ինը՝ 2 տոկոսով: 2018թ ընտրություններում ԱԶԿ-ն 32.5 տոկոս ձայն էր ստացել, իսկ ԱՇԿ-ն՝ 8.1 տոկոս:

Սամսունում ԱԶԿ-ն կորցրել է համակիրների մոտ 8 տոկոսին, ԱՇԿ-ն՝ 6, նրանք 2018թ. ընտրություններում համապատասխանաբար ստացել էին 52, և 16.2 տոկոս ձայն:

Մալաթիայում ԱԶԿ-ն 2018թ. ընտրությունների արդյունքների համեմատ կորցրել է 6.5, ԱՇԿ-ն մոտ 6 տոկոս ձայն: Համապատասխանաբար ստացել էին 53.9, 16.1 տոկոս քվե:

Մերսին քաղաքում այս կուսակցությունները կորցրել են մոտ 3-ական տոկոս:

Հասարակական-քաղաքական դաշտային հետազոտությունների կենտրոնի նույն ժամանակահատվածում սոցհարցում էր անցկացրել Թուրքիայի 22 նահանգում:

Սոցհարցմանը մասնակցել է 2000 մարդ, որոնցից 27.2 տոկոսը հնարավոր ընտրության դեպքում պատրաստ է իր ձայնը տալ իշխող ԱԶԿ-ի, 6.6 ԱՇԿ-ի օգտին:

Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահնարապետական» աջակցություն է հայտնել հարցվածների 26 տոկոսը, «Լավ» կուսակցությանը՝ 10.2 տոկոսը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»՝ 9.4 տոկոսը: Հարցվածների 8.2 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, իսկ 7.7 տոկոսը որոշել է չմասնակցել ընտրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում