Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Հայաստանում Միացյալ թագավորությունը կունենա երկու դեսպան

Պ-ն Ջոնաթան Ջեյմս Էյվսը և տ-ն Քեթրին Ջեյն Լիչը (ամուսնական զույգ) նշանակվել են Հայաստանի Հանրապետությունում Նորին Մեծության Համատեղ Դեսպաններ՝ հաջորդելով պ-ն Չարլզ Ջոն Լոնսդեյլին, ով կանցնի դիվանագիտական մեկ այլ աշխատանքի: Պ-ն Էյվսն ու տ-ն Լիչը կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարին: Պ-ն Էյվսի ու տ-ն Լիչի մշտական նստավայրը կլինի Երևանը, իսկ դեսպանի պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ:

Պ-ն Էյվսը աշխատում է ՄԹ Արտաքին գործերի նախարարությունում 1996 թվականից, իսկ տ-ն Լիչը՝ 2000-ից: Դրանից առաջ նրանք աշխատել են գիտական ասպարեզում և հասարակական կարծիքի հետազոտման ոլորտում: Նրանք երկարամյա փորձ և գիտելիք ունեն Հարավային Կովկասի և տարածաշրջանի պատմության, լեզուների և մշակույթի վերաբերյալ: ՄԹ Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու ընթացքում նրանք զբաղվել են քաղաքականության տարբեր հարցերով, այդ թվում անվտանգության քաղաքականություն, ԵՄ առևտրային հարաբերություններ և զարգացում, էներգետիկ անվտանգություն և մարդու իրավունքներ:

Վերջերս նրանք համատեղ աշխատել են Տոկիոյում, ուր պ-ն Էյվսը համակարգել է ՄԹ քաղաքականությունը 2008-ին Մեծ Ութնյակում Ճապոնիայի նախագահության օրոք, իսկ տ-ն Լիչը համակարգել է ՄԹ և Ճապոնիայի դիրքերը Կանկունում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթաժողովին ընդառաջ, ինչպես նաև աշխատել է բրիտանական և ճապոնական ընկերությունների հետ՝ խրախուսելու ցածր ածխածնային արտադրությունը: 2011-ին պ-ն Էյվսը ներկայացրել է Միացյալ թագավորությունը ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների խորհրդում Լիբիայի, Սիրիայի և Իրանին վերաբերող հարցերում:

ՀՀ-ում Համատեղ Դեսպաններ Պ-ն Էյվսն ու տ-ն Լիչը իրենց նշանակման մասին ասել են. «Մենք ուրախ ենք, որ նշանակվել ենք Հայաստանում Համատեղ Դեսպաններ: Հավատում ենք, որ մեր միասնական եռանդով ու փորձով նոր լիցք կհաղորդենք ՄԹ և Հայաստանի միջև ավանդական ջերմ հարաբերություններին: Կարծում ենք, որ միասին աշխատելով կարող ենք իրական ներդրում ունենալ մեր երկու երկրների բարեկեցության ու անվտանգությանը»:

Աշխատանքային կենսագրություններ.

Պ-ն Էյվսն ու տ-ն Լիչը ունեն երեք երեխա և ապրում են Էսեքսի Բրենթվուդ քաղաքում:

Ջոնաթան Ջեյմս Էյվս

2011 Մարդու իրավունքներ և ժողովրդավարության բաժնի ՄԱԿ-ի թիմի ղեկավար, ՄԹ ԱԳՆ

2006 – 2011 Քաղաքական բաժնի ղեկավար, Տոկիոյում Բրիտանական դեսպանատուն

2004 – 2005 Քաղաքական և մարդու իրավունքներ բաժնի ղեկավար, Իրաքի քաղաքականության բաժին, ՄԹ ԱԳՆ

2000 – 2004 Քաղաքական գծով առաջին քարտուղար, Մոսկվայում Բրիտանական դեսպանատուն

1996 – 2000 Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով վերլուծաբան, ՄԹ ԱԳՆ

Քեթրին (Քեթի) Ջեյն Լիչ

2007 – 2011 հունվ. Էներգետիկայի և շրջակա միջավայրի թիմի ղեկավար, Տոկիոյում Բրիտանական դեսպանատուն

2005 – 2007 Ճապոներեն լեզվի դասընթաց, ՄԹ ԱԳՆ

2005 Անձնագրերի և փաստաթղթային ծառայություններ բաժնի
ղեկավարի տեղակալ, Հյուպատոսական բաժին, ՄԹ ԱԳՆ

2003 – 2004 Ներքին քաղաքականության գծով առաջին քարտուղար, Մոսկվայում Բրիտանական դեսպանատուն

2002 – 2003 Արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար, Մոսկվայում Բրիտանական դեսպանատուն

2000 – 2001 ԵՄ առևտրի և զարգացման քաղաքականության բաժնի պատասխանատու, ՄԹ ԱԳՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում