Tuesday, 30 04 2024
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

Հայ-թուրքական հարաբերության ԱՄՆ ելակետն ու ռուս-թուրքական հաշտության հանգուցային կետը

Հանրային հեռուստաընկերությանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հարցազրույցը շոշափելի ուշադրության արժանացավ առավելապես արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ասված հայտարարությունների առումով: Մինչդեռ,, պակաս  հետաքրքիր չէր նաև դեսպանի արտահայտությունը հայ-թուրքական հարաբերության թեմայով, ընդ որում ինչպես բովանդակային, այդպես էլ թերևս երանգային առումով: Նախ, նկատելի էր, որ հայ-թուրքական հարաբերության թեմային դեսպանի անդրադարձում չէր նկատվում դրա վերաբերյալ մեծ հետաքրքրություն, կամ հրատապ հետաքրքրություն, ի տարբերություն օրինակ արցախյան, հայ-ադրբեջանական թեմատիկայի վերաբերյալ պատասխանների:

Միաժամանակ, այդ հանգամանքով հանդերձ, ուշադրության է արժանի նաև այն, որ դեսպանն այդուհանդերձ բավականին համառոտ, սակայն հստակ արձանագրեց Նահանգների համար կարևոր ելակետը՝ հայ-թուրքական արձանագրություններ, որոնք նախաստորագրվեցին կամ ստորագրվեցին 2009  թվականին Ցյուրիխում, այդպես էլ սակայն մնացին չվավերացված: Ավելին, Սերժ Սարգսյանն իր նախագահության ավարտին՝ 2018 թվականի մարտի 1-ին հայտարարեց այդ արձանագրությունները չեղարկելու մասին: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նոր իրավիճակում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Ըստ այդմ, երբ ԱՄՆ դեսպանը նշում է, որ կարելի է հետ գնալ և վերսկսել այդ արձանագրություններից, առաջանում է հարց՝ իսկ դա հնարավո՞ր է, եթե Սերժ Սարգսյանի հրամանագրով դրանք չեղարկվել են:

Մյուս կողմից սակայն, այստեղ թերևս պետք է նկատի առնել ոչ թե բուն արձանագրությունները, այլ դրանց բովանդակությանը վերադարձը: Փաստացի, այդ արձանագրությունների բովանդակությունը Վաշինգտոնին բավարարում է, կամ առնվազն շահեկան է թվում հայ-թուրքական երկխոսության գործընթաց մեկնարկելու տեսանկյունից, դրա հեռանկարայնություն պատկերացնելու տեսանկյունից: Մի բան, ինչը թերևս այնքան էլ ընդունելի չէ Մոսկվայի համար: Համենայնդեպս, կարծես թե հենց դրա վկայություն էր ՌԴ արտգործնախարար Լավրովի օրերս հայ-թուրքական թեմայի անդրադարձի շրջանակում ցյուրիխյան արարողությունից արված հիշատակումը: Լավրովը նկատեց, որ հայկական կողմը չէր ուզում ստորագրել, որովհետև համաձայն չէր Արցախի վերաբերյալ թուրքերի պայմանին, միաժամանակ իր հերթին դնում էր արցախյան թեմային անդրադարձ կատարելու պահանջ:

Լավրովը հիշել է, որ ի վերջո Էդուարդ Նալբանդյանին երկտող է ուղարկել, հորդորելով ստորագրել առանց որևէ պայմանի, և ակնարկելով, որ հետո միևնույն է արձանագրությունները չեն ունենա հարթ ընթացք: Ամբողջ հարցն այստեղ թերևս այն է, որ դրանցում ըստ էության ամրագրվում էր հայ-թուրքական սահմանի ճանաչման, իսկ պատմական  հարցերի, այդ թվում ցեղասպանության վերաբերյալ պատմաբանների ենթահանձնաժողով ձևավորելու  հանգամանքը: Եթե հայ-թուրքական տիրույթում տեղի է ունենում այդպիսի համաձայնություն, ապա Ռուսաստանը զգալիորեն կորցնում է իր ազդեցությունը Թուրքիայի վրա՝ հայկական հարցը զսպելու գործում իր նշանակությունից բխող ազդեցությունը: Իսկ այդ տեսանկյունից արժե հիշատակել նույն Լավրովի ևս մի խոսք, որ նա արտաբերեց 2016 թվականի հունիսին, երբ Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց հայերի ցեղասպանություն, ընդունելով դատապարտող բանաձև: Լավրովը հայտարարեց, թե, եթե գործընկերները իրենց պահեն գործընկերությանը բնորոշ, ապա չեն ունենա այդպիսի մարտահրավերներ ու խնդիրներ: Ի դեպ, այդ շրջանը  ռուս-թուրքական գժտության շրջանն էր՝ Սիրիայում խոցված օդանավի պատճառով: Եվ առավել հետաքրքրական է, որ հենց 2016 հունիսին ըստ էության Ռուսաստանն ու Թուրքիան հաշտվեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում