Monday, 17 06 2024
Մեկ շաբաթում ինքնասպանության 14 դեպք է արձանագրվել
Պետական միջոցներով կհիմնանորոգվի Սևան-Շողակաթ Վարդենիս միջպետական ճանապարհի Արեգունի-Գեղամասար հատվածը
Բորելի երկակի ստանդարտն ու Պուտինի ադրբեջանական «քողարկիչը»
Մեկնարկել է ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը
Ռուսաստանը կուսումնասիրի վրացի քաղգործիչների խնդրանքը վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ. Պեսկով
Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը
20:20
Բրիտանիայում երեք ընկերություն հետ է կանչել իր ապրանքների մի մասը վարակի բռնկման պատճառով
Արարատ Միրզոյանը և Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքսում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաղաքական խորհրդակցություններում ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարությունները քննարկել են երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր
19:40
Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը
ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային
Սևակի գրիչը սթափեցնող է. այսօր մեծանուն գրողի հիշատակի օրն է
19:10
Իսպանիայի պաշտպանության նախարարը դեմ է հանդես եկել Ուկրաինա զորք ուղարկելուն
19:00
Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան
755 մլն դրամի արգելանք. Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Հանրաքվեն կարող է էապես նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր ներքին քաղաքական իրավիճակին
18:50
Միջուկային տերությունները 91 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա. ICAN
«Ներքին թուրքի» ձեռքից հայ հերոսի սպանության հետքերով
18:40
Չեխիայի զորավարժարանում տեղի է ունեցել զինամթերքի պայթյուն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
18:20
Իրանն ու Աֆղանստանը քննարկել են իրավիճակը Գազայում
ԱԺ լսումներ կլինեն. ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտ ներկայացնելու շուրջ հանրաքվե անցկացնելու թեմայով
Իսրայելի բանտերում 9.000 կալանավոր կա
Մոսկվան Թեհրանին է ներկայացրել Կովկասի վերաբերյալ Անկարայի առաջարկնե՞րը
17:50
Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ
Մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, մեր լուծումները Հայաստանում են՝ չծայրահեղացնենք. Սոնա Ղազարյան
Շինուհայրի բնակիչների հետ խոսեցինք Իրական Հայաստանի սահմանազատման գործընթացի մասին․ Փաշինյան
17:40
Եվրամիությունը աջակցում է Վրաստանի ժողովրդին. Բորել
17:30
Իսրայելը պատասխանել է Լուկաշենկոյի հակասեմիտական հայտարարությանը

1998-ից է սկսվել այս կործանարար, ողբերգական հեքիաթի սկիզբը Քոչարյանի չար ձեռքով

Անկախության տոնի կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:

 Պարո´ն,Մանուկյան, երբ հռչակում էիք ՀՀ անկախությունը, ինչպես գիտենք, մի կողմից  կար համազգային ոգևորության, զարթոնքի անչափ մեծ ալիք, մյուս կողմից ԽՍՀՄի փլուզման խառնաշփոթ, Արցախի ինքնորոշման, Հայաստանի միացման  համար պատերազմի վտանգ, ունեի՞ք իրական պատկերացում՝ ինչ լուրջ  պատասխանատվություն եք ստանձնում, ինչպես եք անփորձությամբ կառավարելու, հաղթահարելու  ներքին  և արտաքին  հսկայական մարտահրավերները:

-Առանց չափազանցության՝ մենք ռեալ պատկերացում ունեինք՝ինչքան մեծ պատասխանատվություն էր մեզ վրա դրված,ինչ ենք ուզում: Համոզվելու համար բավական  է նայել Անկախության հռչակագրի 12 կետանոց 50 դրույթներով տեքստը,հասկանալ՝ինչքան  պարզ,իրատեսական,հաշվարկված կարևոր պահանջներ են. ո´չ մի ռոմանտիզմ, անռեալ նպատակ:Դրա համար էլ պատահական չի,որ մեկ տարի անց ժողովրդի 95տոկոսը մեծ հավատով,ոգևորվածությամբ,սպասելիքներով մասնակցեց և անկախ Հայաստան ունենալուն  կողմ քվեարկեց 99,5տոկոսը: Դուք հիմա նայեք հռչակագրի բոլոր կետերն ու դրույթները և կտեսնեք՝հռչակագրում  նշված  կետերը 6 տարվա ընթացքում իրականացան՝ շնորհիվ,իհարկեե, առաջին հերթին ժողովրդի միասնական կամքի,հավատի,մտածողության մեջ տեղի ունեցած հեղափոխության,որը հիմք դարձավ նաև պատերազմում հաղթելու,դժվարագույն բարեփոխումներ իրականացնելու համար, գումարած դրան՝ մեր իշխանությունը համարձակությամբ, նամուսով, հաշվետու ձևով իր վրա վերցրեց՝ թե´ շարժումը,թե´ հետագայում պետությունը,թե´  պատերազմը առաջնորդելու, կառավարելու պատասխանատվությունը, և հասանք բաղձալի հաղթանակի Արցախի ազատամարտում: Մեզ հաջողվեց  կառուցել ժողովրդավար  պետություն՝տարածաշրջանում այդ առումով դառնալով առաջատարը՝ «ժողովրդավարության բաստիոն»: Կարողացանք կառուցել մի երկիր, որի հետ հաշվի են նստում, իսկ դրա համար պետք է երկրի մասին սթափ մտածող, սրտացավ, իրատես քաղաքական ղեկավարություն, որը պետականություն կայացնելուց, զարգացնելուց բացի, ուրիշ նպատակ չի հետապնդում, ասենք՝ հարստություն դիզելու,գողապետություն ստեղծելու նպատակ:

Ի՞նչ  ճակատագրական սխալներ գործեց  անկախության իշխանությունը: Ինչո՞ւ չընդունվեց Ձեր ղեկավարության՝ Արցախի խնդրի կարգավորման փուլային,փոխզիջումային  տարբերակը: Փաստացի ճիշտ չհասկացվեցիք և նույնիսկ համարվեցիք հող հանձնող.որտե՞ղ թերացաք:

Այդ ընթացքում սխալներ,իհարկե, եղել են, բայց ո´չ ճակատագրական, ո´չ երկրի զարգացման ուղղության հիմնական ռազմավարության մեջ, եղել են հիմնականում տակտիկական, ճկունության, տեմպի, կառավարման, կադրային, մեթոդական  սխալներ, բայց կրկնում եմ՝ կարևորը ռազմավարական առումով ուղղությունը  ճիշտ էր: Բացի դա, սխալների մեծ մասը  ուներ շատ օբյեկտիվ պատճառներ. մենք առաջինն էինք անցնում այդ ճանապարհը, չկար փորձ,որի վրա հիմնվեինք, և մեզ համար էլ հստակ չէր, օրինակ՝ ինչպես  կատարել սեփականաշնորհումը՝ արագ թե դանդաղ,այս մեթոդով թե՝ մի ուրիշ: Դաժան փորձություններով ճանապարհը, որ անցել ենք, աննախադեպ  խոչընդոտներ  ստեղծեց մեզ համար՝ երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, տնտեսական, էներգետիկ ճգնաժամ, գործազրկություն, բայց մեր խորհրդարանը իդեալական էր իր մտավորական, բանիմաց կազմով, կարելի է ասել՝ կաճառ էր, ընտիր թիմ, որի շնորհիվ հասանք հաջողությունների,անկախ պետություն կերտեցինք:

Ի՞նչ կասեք ՀՅԴ-ի դեմ ձեր քայլերին ուղղված քննադատությանը:

ՀՅԴ-ի հետ հարաբերությունում մեր դիրքորոշումը սխալ չեմ համարում: Ավելի պարզ ասեմ՝ մինչև հիմա էլ ակնհայտ է, գաղտնիք չէ, որ մենք դաշնակցության հետ քաղաքական  հակառակ գաղափարների, սկզբունքների կրող ենք. նրանք երազային, իրականությունից կտրված առավելապաշտ ռոմանտիկ էին, անուղղելի իշխանատենչ, հեքիաթների ձգտող, ինչը բացահայտ երևում է նաև նոր ԱԺ-ում նրանց գործունեությունից,մենք՝իրատեսական,մեր հնարավորություններով, ներուժով առաջնորդվող, հույսներս մեզ վրա դնող ուժ էինք: Նրանք սիրում են ազգային իղձերի հետ կապված մեծ-մեծ, ականջահաճո խոստումներով իշխանության հասնել: Հիշում ենք՝այն ժամանակվանից մինչև հիմա՝ ինչպես են ամենայն անպատասխանատվությամբ, ամպագոռգոռ հայտարարում ՝«Հասնելու ենք Բաքու, չայ խմենք, հասնելու ենք Վան, Մուշ,Սասուն, Վիլսոնի իրավարար վճիռն ենք իրագործելու, Քուր-Արաքս ենք հասնելու»: Այս իղձերը, նպատակները  քաղաքական ուժի, ռեալ քաղաքականության հետ կապ չունեն. դրանք երգերի հեղինակների, դպրոցականների, միգուցե գրողների,ռեժիսորների համար են, բայց ոչ Հայաստան պետությունը ղեկավարելու համար: Մենք ճիշտ էինք, որովհետև մեր քաղաքականության գաղափարական ուղղվածությունը, գործելաոճը տվել էր իր  լավ պտուղները, իսկ ՀՅԴ-ն՝ որպես ընդդիմություն, պետք է ընդուներ այդ իրականությունը, առճակատման չգնար իշխանության հետ ազգային գաղափարախոսական հակասության հողի վրա, իշխանատենչական ձգտումներով:

-Պարոն Մանուկյան, շատ երկրներ՝ Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան ունեն առավելապաշտական ազգային երազանքներ,նկրտումներ,որոնցից երբեք չեն հրաժարվում, հակառակը՝ հող են ստեղծում՝ քայլ առ քայլ իրենց մեծ նպատակներին հասնելու համար:

Շատ ճիշտ եք,այդ երկրները միշտ են առաջնորդվել և առաջնորդվում ծավալապաշտական նպատակներով, 94-ին էլ ունեին նույն երազանքները Թուրքիան,Ադրբեջանը,բայց մեր վարած ճիշտ արտաքին քաղաքականության շնորհիվ չեզոքացրինք թուրքական վտանգը ու երազանքը, ՌԴ-ի և մյուս հարևան,բարեկամ երկրների հետ անհրաժեշտ լավ, փոխշահավետ հարաբերություններ հաստատեցինք: Ազգային երազանքներ կարող ենք ունենալ, ձգտել, բայց կրկնում եմ՝ դա պետք է անել ճշմարտության աչքերին ուղիղ նայելով, քո իրական ներուժը իմանալով,ճիշտ հաշվարկներ անելով, կոնֆլիկտը մանրամասն վերլուծելով, քննարկելով, ելքեր գտնելով, ինչը, մեղմ ասած, հաշվի չառնելով, անտեսելով՝ ՀՅԴ-ն միանգամից Կարս, Վան, Անի հետ բերելուց էր խոսում, հիմա էլ՝ Շուշի, Հադրութ հետ բերելուց է խոսում: Կարդացե´ք Վանո Սիրադեղյանի «ՀՅԴ-ն չի կարող եկեղեցին չպառակտել, կամ ինչու է կուսակցությանը պետք եկեղեցին» հոդվածը, սկզբունքորեն ամեն ինչ մարգարեական ճշգրտությամբ ասում է. «Պառակտված եկեղեցի, պառակտված ժողովուրդ- սա իդեալական միջավայր է պահանջատիրության քրմերի համար…»

Մինչդեռ ՀՀՇ-ի  քաղաքականության ճշմարտացիությունը ապացուցվել է Արցախի առաջին հաղթական պատերազմով, երբ  մեր ռեալ հաշվարկների վրա հիմնված քաղաքականության շնորհիվ հասանք նրան, որ ՌԴ-ն և Մինսկի համանախագահող  երկրները մեր պահանջները, շահերը հաշվի էին առնում:

-Ինչու՞ Հայաստանի զարգացումը  չգնաց  անկախության վավերագրի նախանշած  ուղիով: Ինչո՞ւ  չկարողացանք  գնահատել, փայփայել անկախ պետականությունը,  և  հասանք  այս աղետալի հանգրվանին՝ չապահովելով Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը  բանակցային ճանապարհով. ունեցանք կործանարար 44-օրյա պատերազմ:

-Այս աղետի հիմնական պատճառների մասին արդեն նշեցի վերևում: Այո´,պարտությունը սկսվել է 1998-ից հետո, իսկ 1999-ից սկսած անխուսափելի է դարձել,  կարելի է ասել, քանի որ 2008-ի համաժողովրդական բողոքի ալիքը խեղդվեց: Ամբողջ ցավն այն է, որ ներկայիս իշխանությունն այսքանից հետո էլ  չի կարողանում ուղիղ նայել ճշմարտության աչքերին,համարձակվել բաց խոստովանել՝ ինչ է սպասվում մեզ, ինչ սխալներ է արել, սպասվելիք մարտահրավերների մասին, ոչ թե հույսը դնել  ամբոխավարության, հայրենասիրական կենացներ հիշեցնող ձևակերպումների վրա, ինչպես որ եղավ Արցախի հարցում: Իշխանությունը պարտավոր էր ճիշտ վերլուծություն անել, հարևան երկրների, բարեկամների հետ համարժեք հարաբերություններ կառուցել, որպեսզի այսքան անտանելի կորուստներ  չունենայինք՝ հայտնվելով Վանոյի ասած  մեծ երկրների  շահերի բախման թատերաբեմում, մտնելով արկածախնդրության դաշտ: Այս իշխանությունների աններելի, մեծագույն սխալը պատերազմը չկանխելն էր, թեև շատ բան կախված էր նաև Ադրբեջանից, բայց, եթե կանխելու տրամաբանությամբ շարժվեր, ըստ ինձ՝կկարողանար,կմտածեր ու կհամարձակվեր անել անգամ անհնարինը՝պատերազմը չեղարկելու համար կամ գոնե խնդիրը բաց ներկայացնելու հարցում: Այդքան լեգիտիմություն ունեցող իշխանությունը պարտավոր էր  համարձակություն ունենար սառնասրտորեն ընդուներ առաջարկվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ավելի լավ տարբերակը, ոչ թե  ցանկալին իրականության տեղ դնելով, ինչպես որ նախորդ իշխանությունն էր անում,անիրատեսական պահանջներ, անհիմն սպասելիքներ  ունենար օրինակ՝ՌԴ-ից, ՄԱԿ-ի ԱԽ-ից, էլ չասեմ,որ մինչ այդ՝ կարծեմ նախորդ իշխանությունների օրոք, ՀՀ-ն չպետք է միանար հակաթուրքական դաշինքին՝ Թուրքիայի ձեռքերին ավելի շատ ազատություն տալով: Այս ամենի  հետևանքով էլ կորցրինք մեր անկախության ողջ ձեռքբերումները, վաստակածը:

ՀՀՇ-ի  հաջողության գրավականներից էր, որ մենք սկզբունքորեն  հրաժարվեցինք երրորդ ուժի գործոնից, ինչը,օրինակ նույն ՀՅԴ-ի սխալներից է եղել առաջին Հանրապետության շրջանում, իսկ 98-ից  հետո Քոչարյանի քաղաքականության կոպտագույն սխալներից էր,երբ անվտանգային քաղաքականությունը  հիվանդագին ձևով հիմնված էր արտաքին հզոր ուժի փրկության սպասման վրա, ինչպես որ հիմա ենք մտածում՝ ՌԴ-ն,Մակրոնը մեզ կօգնեն, Թուրքիային կզսպեն, մեր փոխարեն կկռվեն, ու մենք հետ կբերենք Հադրութն ու Շուշին: Սա ամենավտանգավոր, անառողջ քաղաքականանությունն է, որ որդեգրվեց մեզանից հետո և շարունակվում է մինչ օրս: Ոնց կարելի է նման սին հույսերի վրա քաղաքականություն կառուցել, քո պաշտպանվելու, փրկության ուժը  քեզանից դուրս փնտրել: Այս սարսափելի պատերազմից հետո այս  դասը որոշ չափով հասկացանք, հուսով եմ ամուր ենք սերտել, բայց ոչ խորհրդարանական ուժերը, որոնց  ամբողջ նպատակը իշխանությունն է: Մեր «Ղարաբաղ կոմիտեի» հաջողության գրավականը  դա էր, որ առաջնորդվում էր՝  «Հույսներս  պետք  է դնենք  միայն մեզ  վրա,  «Ուրիշի շահը քո երկրում հավերժ չէ,միայն քեզ համար է այն հավերժ» սկզբունքներով: Այս պարզ ճշմարտությունները չաշխատեցին, և մենք գնացինք կորուստների ճանապարհով: 1998-ից է սկսել այս կործանարար, ողբերգական հեքիաթի սկիզբը Ռոբերտ Քոչարյանի չար ձեռքով, ով մերժեց մեր փուլային խաղաղության  ամենալավ,ամենաարժանապատիվ տարբերակը,և տեսանք,թե ինչպիսի նվաստացուցիչ պայմաններում հայտնվեցին թե´ ՀՀ, թե´ Արցախի հայությունը:Ռ.Ք-ն մեծամտաբար վերցրեց իր ձեռքը կարգավորումը և պարզունակ,սխալ հաշվարկներով, խայտառակ փաստաթղթեր քննարկելով՝ ստորացուցիչ  բանակցային իրադրություն ստեղծեց մեզ համար: Բացի դիվանագիտությունից, նույն սխալ քաղաքականությունը տարվեց բանակի,պետական բոլոր ինստիտուտների հանդեպ,փոխանակ զենք գնելու,լավ կադրեր,դիվանագետներ ընտրելու,պետությունը ամրացնելու՝թալանել են պետությունը երրորդ ուժի միջոցով փրկվեելու հույսով:Մի նախադասությամբ՝ 98-ին քաղաքական մտածողությունը փոխվեց.չարագույժ,փուչ հեքիաթը հաղթեց ռացիոնալիզմին,ողջախոհությանը: Հենց այդպես էլ կվերնագրեք« Ռացիոնալիզմը փոխարինվեց փուչ հեքիաթով»:

– Այսօր հայ հանրությունը ցանկանո՞ւմ է, պատրա՞ստ է ամեն գնով պահել  պետությունը, թե՞ քաղաքացու մտածողության մեջ ինչ-որ բան խաթարվել է:

-Ո´չ, ցավոք,չկա այդ կամքը քաղաքացու,ժողովրդի մեջ,որովհետև  նա համատարած անորոշության մշուշի մեջ է,ծանր հարվածներ,կորուստներ  ունեցավ և դեռ շարունակվում  է ունենալ չի հասցնում ուշքի գալ,լույսի շող գտնել,բացի դա, ժողովուրդն արդեն համոզվել է,որ ընտրությունների արդյունքում չեն լուծվելու ամենակարևոր ու վտանգավոր խնդիրները,վախեցած են վերահաս պատերազմից,և դա լավագույնս արտահայտվում է մեծ չափերով սարսափելի  արտագաղթի միջոցով:Քաղաքացին ուշաթափ է,տագնապի մեջ, չի կարող մտածել պետականություն պահելու, ազգային շահի մասին,առաջին հերթին  մտածում է երկրից հեռանալու,օրվա ապրուստի, իր զավակին երկրից հեռացնելու մասին: Այս պայմաններում պետականություն պահելը դժվար է,իսկ ոչ մի քաղաքական ուժ,հատկապես ընդդիմությունը սա լուրջ չի գիտակցում: Ինքնիշխանությունը պահելու առաքելությունը այս պահին մեծապես դրված է իշխանության,մտավորականության վրա,որը իր վրա պետք է վերցնի ողջ հայության ներուժի կենտրոնացման,ազգային համերաշխության պարտականությունը: Նայե´ք Խորհրդարանի աշխատանքներին.ամբողջությամբ հակապետական գործունեություն են ծավալում: Պետություն կորցնելու մտահոգությունը,վտանգի զգացողությունը,դժբախտաբար,չկա թե´ խորհրդարանում,թե´ մյուս պետական կառույցներում չկ: Ընկճված հանրության մեջ և´ կառավարությունում, և ամենուր ողջախոհության,լրջության պակաս կա: Իսկ ինքնապահպանման բնազդի կենսունակության,պայքարի համար համապատասխան առաջնորդ է պետք,ինչպես եղավ 88-ի շարժման ժամանակ: Մարդը ուժեղ է, եթե իր ծնողը,ուսուցիչը,բժիշկը գիտակ է,խիզախ,հաստատակամ, կարող է վստահել,հետևել նրան: Այս մասին խոսել են մտավորականները՝Թումանյանը, Տերյանը,Րաֆֆին,Լեոն,ազգային պայքարի գործիչները: Խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է,բայց այն ապահովելու համար  պայմաններ  են անհրաժեշտ: Մենք Արցախի ազատագրումից,հաղթանակից հետո կարող էինք խոսել իրական,արժանապատիվ խաղաղություն հաստատելուց՝4 տարածք տալով,8-ը պահելով,բայց ժողովրդին հեքիաթով խաբեցին,իսկ հիմա ուշացած է. անչափ դժվար է այս վիճակում խոսել խաղաղությունից, դրա ռեալության, գործնականության մասին:

-Ինչո՞ւ ՀԱԿ-ը չհաղթահարեց անցողիկ շեմը այս ընտրություններում:

-Վախի մթնոլորտը ազդեց ընտրությունների վրա: Ռոբերտ Քոչարյանի գալու վախը դարձավ Նիկոլ Փաշինյանի  ձայների աղբյուր և խլեց մնացած առողջ ուժերի ձայները: Մարդիկ, վախենալով մարդատյաց Քոչարյանի իշխանության վերադարձից,այսպիսի  զավեշտալի ընտրություն կատարեցին՝ ձայնը տալով իրեն պարտության տարած առաջնորդին և այդպիսով արձանագրեց իր պարտությունը՝այն ընդունելով որպես իրողություն,իրենը դարձրեց՝հաշվի չառնելով, չհասկանալով, որ դա կարող է ծանր քաղաքական հետևանքներ,պարտադրանքներ առաջացնել,որ Ադրբեջանի համար լավ հիմք է՝իր հաղթանակը ամրագրելու,ինչը և անում է հիմա Ալիևը:Տեսեք՝ինչ է կատարվում սահմաններին,Գորիս-Կապան ճանապարհին,Ադրբեջանի ամենօրյա,պայթունավտանգ սադրանքները,ճնշումները վերջ չունեն,ինչ վտանգներ են պարունակում մեզ ամար: Դրա համար էինք շեշտում,որ նրանց քվեարկելը ռացիոնալ չէ,վտանգավոր է, և առաջիկայում կտեսնենք, թե ինչպիսի  ծանր փորձություններ են լինելու սահմանների ճշգրտման,անկլավների խնդրի, Արցախի հարցի շուրջ բանակցություններում, Սյունիքով միջանցքի հետ կապված հարցերում:

-Ինչպե՞ս հաղթահարենք ստեղծված իրավիճակը

-Հաղթահարելու համար պետք են շատ պարզ բաներ. պետք է ճիշտ գնահատական տալ,թե ինչ է տեղի ունենում, ախտորոշում կատարել բժշկի պես, հետո իմանալ հիվանդության պատճառները և համապատասխան բուժում գտնել,նույնն էլ իշխանությունները,քաղաքական ուժերը պիտի անեն. առաջին հերթին ճանաչեն, առերեսվեն դառը,ցավոտ իրականությանը, գտնեն ամենաօպտիմալ լուծումները՝հաշվի առնելով բոլոր հարցերը,դասերը՝առանց վախենալու բարդ որոշումներ կայացնլուց: Իշխանությունը պարտավոր է ունենալ քաղաքական կամք,թեկուզ հայհոանքի,պարսավանքի արժանանալու գնով: Ըստ ինձ՝ինչքան էլ ծանրագույն, բարդ իրավիճակում ենք, միևնույն է՝ լուծումներ կան, անլուծելի խնդիր չկա, միայն ցանկություն է պետք:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում