Thursday, 16 07 2026
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել

Նախագահական ընտրություններից առաջ կունենանք լավ էժան կարտոֆիլ

Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ագրարագյուղացիական միություն նախագահ Հրաչ Բերբերյանը:


– Պարո՛ն Բերբերյան, վերջերս կառավարությունում ներկայացվեց գյուղի և գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագիրը` մշակված խոշոր համայնքների համար: Ինչպե՞ս կգնահատեք այն:


– Այս տարիների ընթացքում արդեն 52 նման ծրագրեր եղել են: Բարի ցանկություններ շատ կային, փորձ էր արվում ակտիվացնել ակտիվ գյուղացիներին, որոնք ինչ-որ բան կձևավորեին: Սակայն հակասություն կար այնտեղ, որ փորձում էին կապել համայնքի հետ, այսինքն գյուղապետի ինստիտուտի հետ, որը մեր կողմից անընդունելի է: Գյուղապետի ինստիտուտը պետք է տարանջատված լինի արտադրողի ինստիտուտից: Այստեղ էլի փորձ են անում ամեն ինչ փաթաթել  գյուղապետի վզին, որը հակաօրինական է: Ընդ որում, գաղափարը նա է, որ բացահայտեն այն խմբերին, որոնք պետք է հետագայում դառնան գյուղմթերք արտադրողի կորիզը: Հարցադրումներ եղան, որ բացահայտած կորիզը վաղուց բացահայտված է, ու բոլորը ճանաչում են նրանց: Արդյոք սա մոտեցո՞ւմ է:


Իմ խորին համոզմամբ, գյուղատնտեսությունում վիճակը ծանր է, և խնդիրը 2 ուղղությամբ պետք է լուծվի՝ առօրյա խնդիրները լուծելով, որովհետև այսօր դրանք շատ են, մյուս կողմից էլ ռազմավարական ծրագրեր մշակել տարբեր ուղղություններով՝ արտահանում, տեխնիկական վերազինում և այլն: 


– Այս տարի ի՞նչ բերք է սպասվում, և արդյոք սպառողը կարո՞ղ է գնի իջեցում ակնկալել: 


– Բերք չունենալու այս տարվա պատճառը խաղողի սնկային հիվանդությունն է, կրծողները՝ որ աշնանը կսկսեն վնասել, բույսերի պաշտպանությունն է, հակակարկտային կայանների թերի աշխատանքը և այլն: Խաղողի սնկային հիվանդության դեմ պայքարի աշխատանք չեն կատարել, գյուղացին էլ գումարներ չուներ: Նույն կոտրած տաշտակի պատմությունն է, պարզապես անցած տարվա համեմատ այս տարի կլիման ավելի մեղմ էր և մի փոքր հաջողություն կա:


Անցած տարվանից քիչ բերք է ստացվելու, ամեն թիվ կարող են նկարել, հայտարարում են հազարավոր տոննաներով պտղի արտահանման մասին ՝ 8-10 հզ.: Արդեն հոգնեցուցիչ է: Իրականում արտահանվում է բերքի 10-12%-ը, այսինքն ծիրանից արտահանվել է 2-2.5 հզ. տոննա: Չի կարելի ունենալ 20-25 հզ, տոննա ծիրան և 12 հզ. արտահանել: Դա պրակտիկորեն հնարավոր չէ: Սա սովետական աշխատաոճ է՝ կուրծք են ծեծում: Մինչդեռ լավ ղեկավարի մոտ շուկան կլիներ ցուցանիշ, և շուկայով կկողմոնորոշվեին արտադրանք ունենք, թե՝ ոչ: Ծիրանի գինը շուկայում 400-500 դրամից չի իջնում ու չի էլ իջնելու: Սա է իրականությունը:


Մսի գինը գնալով բարձրանում է: Ինչպե՞ս կարող ես մսի գերարտադրություն ունենալ ու գինը բարձրանա: Ծիծաղելի է: Ասում են՝ ոչխարի հոտը վերականգնել են, բայց մսի գինը ինչո՞ւ չի իջնում: Խոզերի աֆրիկյան ժանտախտը 25 հզ-ով պակասեցրել է խոզերի գլխաքանակը, ասում են չէ`5 հզ-ով է պակասեցրել: Ո՞ւմ եք խաբում: Գյուղացուն ստորագրել են տվել փոխհատուցման ակտ, որտեղ գլխաքանակը չի արտացոլվում, այլ միայն քաշը, բայց ոչ թե 1 խոզ է սատկել, այլ 7-8 գոճիներն էլ հետը, ու գրել են 1 գլուխ: Վերջում կպարզվի՝ բոլոր թվերը կեղծ են եղել: Արդյոք պետությունը ստի վրա՞ են ստեղծում:


Լավագույն դեպքում ծիրանի 25-35% կամ 25 հզ. տոննա բերք կա, դեղձի՝ 50% կամ մոտ 20 հզ. տոննա: Խաղողի բերքը կլինի 120-130 հզ. տոննա, որից մթերման համար՝ 80-100 հզ. տոննա, բայց կասեն 150 հզ. տոննա խաղող կա: Չզարմանաք: Բանջարեղենը հաջող է՝ բնակլիմայական պայմաններից ելնելով, նաև լոլիկի տեխնիկական սորտերը փոխարինվել են սեղանի սորտերով:


– Սերմացուի ծրագիրը արդյունվետ համարո՞ւմ եք, և դա ինչպե՞ս կազդի մշակվող հողատարածքների ավելացման վրա:


– Սերմացուի՝ կառավարության ձեռնարկած գործընթացը հաջող է, թեև տարին այնքան էլ լավը չէր հացահատիկի համար: Բայց հաջորդ տարի կունենանք կայուն սերմ, և կառավարությունը ճիշտ ուղղություն է վերցրել, որ այս տարի էլ ներկրի էլիտա դասի սերմեր:


Ընդհանուր վարելահողերի 60%-ը չի մշակվել: Այս տարի մշակվել է 75-80 հզ. հեկտար վարելահող, մյուս տարի սերմացուի հաշվին կավելանա 20 հզ-ով: Նույնը կարտոֆիլի դեպքում՝ այս տարի կկայանունա, մյուս տարի կիջնի, իսկ մյուս տարի ավելի կիջնի: Այսինքն՝ նախագահական ընտրություններից առաջ կունենանք լավ էժան կարտոֆիլ:


– Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը որքանո՞վ է արդյունավետ:


– Կառավարությունը վատ որոշում չի ընդունել, բայց ի՞նչ երաշխիք կա, որ մենք ունենք բանկերի բարեխիղճ ղեկավարներ: Միգուցե հին վարկերը կձևակերպեն այդ վարկի տակ ու տարբերությունը կգրպանեն: Բացի դա՝ այդ 4%-ը մեր ազգի մուծած հարկերի հաշվին է, և ստացվում է՝ ազգովի բանկեր ենք պահում:


– Պարո՛ն Բերբերյան, նախատեսվում է գյուղատնտեսության հաշվառում անցկացնել: Ինչպե՞ս կգնահատեք դա:

– Ինչպե՞ս պետք է անեն այդ հաշվառումը, հատ-հատ մտնելու են գյուղացու տուն ու հաշվառո՞ւմ անեն: Հետո մենք հարցում կանենք, կտեսնենք գյուղացու տուն մտե՞լ են, թե՞ գյուղապետարանում են թվերը նկարել, դուրս եկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում