Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Եթե Հայաստանն Իրանի հետ պետք է կապվի Ադրբեջանի տարածքով, դա մեզ ոչինչ չի տա  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

-Տիկին Բեգիջանյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ մեզ համար չափազանց կարևոր է երկաթուղային կապի հաստատումը Իրանի և ՌԴ-ի հետ, և որ կառավարության ծրագրում սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը և կարգավորումը արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Ինչպե՞ս եք սա գնահատում, և որքանո՞վ կարող է կյանքի կոչվել Իրան-Հայաստան երկաթուղու և ընդհանրապես կոմունիկացիաների հարցը:

-Եթե դա վերաբերում է կոնկրետ Իրան-Հայաստան երկաթուղուն, ես դրան կողմ եմ, դա շատ կարևոր է: Իրանի համար Նախիջևանով Հայաստանին կապվելը որևէ արտոնություն չէ, որովհետև Իրանն առանց այդ էլ Ադրբեջանի հետ ունի այդ կապը, նաև կապված է Ռուսաստանի հետ: Մեզ համար ևս դա առավելություն չէ, այսինքն մենք պետք է հրաժարվենք Իրանի հետ ավտոճանապարհից և հույսներս դնենք Նախիջևանով երկաթուղային կապի վրա՞: Մենք Իրանի հետ շատ հանգիստ կարող ենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին կառուցել: Ես դրան կողմ եմ, եթե խոսքը Իրան-Հայաստան ճանապարհի մասին է, ոչ թե Իրան-Նախիջևան-Հայաստան: Դա մեզ ոչինչ չի տա:

-Իսկ Իրան-Հայաստան-Ռուսաստան ծրագիրը շահավե՞տ է Հայաստանի համար:

Իհարկե, դա մեզ համար ձեռնտու ճանապարհ է: Իրանն ունի նաև Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ճանապարհը, որը գործում է: Ես որևէ դրական բան չեմ տեսնում Ադրբեջանից կախված ճանապարհների հետ կապված: Դա մեզ բոլորովին ձեռնտու չէ, հատկապես, որ դա կապվելու է այդ չարաբաստիկ միջանցքի հետ, որը բոլորովին համարժեք չէ: Նվազագույնը մենք պետք է կառուցենք այդ ճանապարհը, մենք դնենք տարանցիկության սահմանը: Մնացած դեպքերում ես գտնում եմ, որ դա մեզ վնաս է տալու:

-Փաշինյանը հայտարարել է, որ  Հայաստանի համար չափազանց կարևոր է երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և Իրանի հետ և այս խնդրի լուծման համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում են կոմունիկացիաների վերաբացման հարցը: Նա նաև հավելել է, որ մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանն էլ ակնկալում է հաղորդակցություն Նախիջևանի հետ:

-Նորից կրկնեմ, դա Իրանին որևէ բան չտվող ճանապարհ է: Եթե մենք գտնում ենք, որ դա մեզ համար չափազանց կարևոր է, ես այդպես չեմ կարծում, որովհետև Իրանի հետ ճանապարհ մենք ունենք, իսկ Ռուսաստանի հետ կապվելու համար եթե պետք է գնանք հասնենք Բաքու, նոր մտնենք Ռուսաստան, ավելի լավ է ամեն ինչ անենք, որ Վրաստանի երկաթուղին բացվեր և Ռուսաստան հասնեինք Հայաստան-Վրաստան երկաթգծով: Մեզ համար ձեռնտու ճանապարհը Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ճանապարհն է: Իսկ Ադրբեջանի տարածքով ցանկացած ճանապարհ Հայաստանին ձեռնտու չէ, իսկ Իրանի համար դա մեկ է: Գուցե Ռուսաստանն է դա ցանկանում, քանի որ պետք է իրականացվի նոյեմբերի 9-ի հայտարարության չարաբաստիկ 9-րդ կետը: Իսկ դա մեզ համար վատթարագույն կետն է այդ ամբողջ հայտարարության մեջ: Մենք դրանով մեծ առավելություն ենք տալիս Ադրբեջանին:

-Վերջերս որոշակի ակտիվություն է նկատվում Իրան-Ֆրանսիա հարաբերություններում: Դուք ինչպե՞ս եք դա գնահատում, այդ հարաբերությունների խորացման արդյունքում ի՞նչ կարող ենք ակնկալել:

-Մինչև 5+1 համաձայնությունը չվերականգնվի, առանձին երկրների հետ փոխհարաբերությունները գուցե բարիդրացիական լինեն, բայց տնտեսական առումով առաջ չեն գնա, ինչը Իրանի համար շատ անհրաժեշտ է: Տեսեք, երբ աշխատում էր այդ համաձայնագիրը,  էներգակիրների ոլորտում ֆրանսիական մեծ ընկերությունը Իրանի հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել, բայց երբ համաձայնագիրը դադարեց գործելուց, ընկերությունը դուրս եկավ Իրանից: Հիմա գազի ոլորտում Իրանը Իրաքի հետ 7 մլրդ դոլարանոց պայմանագիր է կնքել: Այսինքն՝ ֆրանսիական ընկերությունները կգան Իրան, երբ այդ համաձայնագիրը կսկսի գործել: Հիմա պարզապես լավ են հարաբերությունները, և Ֆրանսիան ջանքեր է գործադրում վերսկսելու բանակցությունները այդ համաձայնագրի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում