Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

ՄԻՊ-ը տվյալներ է ներկայացրել ադրբեջանցիների գցած հրդեհների հետևանքով Գեղարքունիքի գյուղերի կրած վնասների վերաբերյալ

Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների՝ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում ընդհանուր այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք: ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կութում այրվել է 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք, Ազատում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք, Սոթքում՝ 80 հա արոտավայր և 70 հա խոտհարք, Նորաբակում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար: Օրինակ՝ ոչնչացվել է Կութ գյուղի միայն մեկ բնակչի պաշարած մոտ 500 հակ խոտ:

Կութ գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանին, որ իրենք ծանր նյութական վնաս են կրել, այրվել է խոտհարքերը, հնձած խոտը, ինչպես նաև՝ բնակիչներից մեկի խոտհնձիչը։

Նշվում է, որ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում, իսկ եղանակային պայմաններն էլ ավելի են նպաստում հրդեհների տարածմանը:

Դրանք այնպիսի բարձրադիր վայրերում են, որ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված նաև ձեռքով մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներն առաջացնում են հրդեհների նոր օջախներ:

«Այս բոլոր ահազանգերը ստուգվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, հաստատվել են օբյեկտիվ ապացույցներով: Մշտական կապի մեջ ենք համայնքային մարմինների, բնակիչների, ԱԻՆ համապատասխան ծառայությունների հետ:

Ադրբեջանական զինծառայողների հանցավոր արարքների պատճառով մարդիկ զրկվել են ապրուստի աղբյուրից, ինչն էլ նպաստելու է սոցիալական խնդիրների ավելացմանը:

Տեղի են ունենում բնակիչների իրավունքների զանգվածային խախտումներ՝ դրանով իսկ դիվերսիոն և ահաբեկչական արարքներ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ:

Հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար (հրդեհներին ամենամոտը Կութ գյուղն է):

ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, հանցավոր են և ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում