Saturday, 11 07 2026
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև

ԱԺ-ում գործում է Քոչարյան- Սարգսյան տանդեմի ոհմակը, որը հիբրիդային պատերազմ է իրականացնում Հայաստանի դեմ

«Կառավարության ծրագիրը բավական լավ ծրագրային փաստաթուղթ է 5 տարվա համար։ Կառավարությունը հաշվի է առել նախորդ բոլոր քննադատությունները և բավականին լավ տեսքի է բերել ծրագիրը։ Կան թերություններ, բայց սա շատ լավ ծրագիր է։ Ցավոք ընդդիմությունը չի անդրադառնում այդ փաստաթղթին։ Փոխարենը մենք ականատես ենք լինում էժանագին շոուների»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցում անդրադառնալով կառավարության ծրագրին ու այս օրերին Ազգային ժողովում տեղի ունեցող քննարկումներին և ոչ միայն, ասաց տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը։

«Ես անգամ դժվարանում եմ նրանց ընդդիմություն անվանել։ Նրանք թուրք-ադրբեջանա-ռուսական ահաբեկչական խումբ են, որը ներդրվել է Հայաստանի խորհրդարանում և իրականացնում է հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ՝ կատարելով նախկին նախագահի՝ դեռ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ավարտին չհասցված սպանդը։ Այս մարդկանց գործունեությունը գլխավորում է գեներալ- գնդապետը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է շշով հարվածներ հասցնել ճիշտ խոսքին։ Ազգային ժողովում գործում է Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան տանդեմի ոհմակը։ Ուրիշ ոչինչ»,-ասաց Արիստակեսյանը՝ ավելացնելով, որ բոլորովին չի արդարացնում նաև իշխանության շարքերում գտնվող մի շարք պատգամավորների գործողությունները, որովհետև նրանք տուրք են տալիս ու հակադարձում են այն սադրանքներին, որը տարածում է Սերժ Սարգսյանի նախկին օգնականը կամ նրա փողերով աշխատող լրատվամիջոցների նախկին ներկայացուցիչները՝ այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ով, ըստ Արիստակեսյանի, երկակի ստանդարտ է կիրառում՝ փնովելով իշխանության ներկայացուցիչների գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության պրիզմայի ներքո՝ չբարձրաձայնելով իր կուսակիցների՝ Աննա Մկրտչյանի, Սեյրան Օհանյանի և այլոց հակասահմանադրական գործունեությունը։

Արիստակեսյանը նկատեց, որ արդեն պարզ է, որ այս Ազգային ժողովն իրեն սպառել է և այլևս այս խորհրդարանից որևէ բովանդակային աշխատանք ակնկալել հնարավոր չէ. «Ես դեռ ընտրություններից հետո էի ասել, որ խորհրդարան են անցել սևերը և մոխրագույն դարձած սպիտակները, որոնք Ազգային ժողովում չեն կարող աշխատել։ Նրանք միայն կարող են գոռալ, գոչել, թե ով, երբ ինչքան է գողացել։ Նրանք կարող են հարվածել, կռիվ հրահրել։ Եվ մենք հիմա ականատես ենք լինում այդ շոուին։ Միակ բանը, որ ճիշտ ասեց մեղադրյալ Վահե Հակոբյանը, դա այն է, որ այս խորհրդարանը կարճ կյանք ունի»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր հարցին, թե ներկայում ինչ իրավական հիմքեր կան, որոնք կարող են հանգեցնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների, Արիստակեսյանը պատասխանեց.«Դրա նախադրյալներից մեկը կառավարության ծրագրի չընդունելն է, բայց Սերժ Սարգսյանի ձեռամբ ստեղծված սահմանադրության ուժով կայուն մեծամասնություն ձեռք բերած քաղաքական իշխանությունը ձայների մեծամասնություն ունենալու պարագայում թույլ չեն տա, որ կառավարության ծրագիրը չընդունվի։ Այսինքն մի տարբերակ չեղարկվում է, բայց կա մեկ այլ տարբերակ ևս, որը Ազգային ժողովի շարունակական անգործությունն է։ Բայց կարծում եմ, որ դա էլ չի աշխատի։ Բայց ժողովուրդն իր ձայնը պետք է բարձրացնի, իր խոսքը պետք է ասի։ Այլ կարծիք չկա»։

Մեր հարցին՝ որտեղից երաշխիք, որ նոր արտահերթ ընտրությունների դեպքում ժողովուրդը նմանատիպ ընտրություն չի կատարի և մենք կրկին չենք ունենա որակյալ Ազգային ժողով, Արիստակեսյանը պատասխանեց.«Այո, Ազգային ժողովը ներկայացնում է ժողովրդի պատկերը, ժողովրդի տրամադրությունները։ Եթե այս ընտրության ժամանակ կարողացան Ազգային ժողով անցնել նախորդ 30 տարում պետությունը թալանած, այս աղետալի վիճակին հասցրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ի դեմս ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու նրանց սատարող այլ արբանյակների, ապա երաշխիք, այո, չկա։ Բայց կարծում եմ, որ այս օրերի միջադեպերը նրանց ընտրողներին որոշակի ազդակներ կփոխանցեն, որ իրենք սխալվել են իրենց ընտրության հարցում։

Ես այս հարցում մեղադրում եմ նաև իշխանությանը, որը չկարողացավ ժամանակին սահմանադրական փոփոխություններ իրականացնել, ժամանակին փոխել կուսակցությունների մասին օրենքը, որպեսզի կարողանայինք այլ կարծիք ներկայացնող ուժերի, բարեկիրթ քաղաքական ուժերի տեսնել խորհրդարանում։ Իսկ այդպիսի քաղաքական ուժեր կան, որոնք ազգանպաստ ծրագրեր ունեին, բայց չհաղթահարեցին խորհրդարան անցնելու շեմը»,-եզրափակեց Մովսես Արիստակեսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում