Աֆղանստանում թալիբների ներկայացուցիչ Սուխայլ Շահինը հայտարարել է, որ Չինաստանը կարող է ապագայում իր ներդրումն ունենալ Աֆղանստանի զարգացման գործում: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Սուխայլ Շահինն այս հայտարարությունն արել է Չինաստանի պետական CGTN հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանն ակնկալում է «Թալիբան»-ի կողմից նոր կառավարություն ստեղծելու պարտավորության կատարումը: