Thursday, 02 05 2024
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ալիևը շտապում է․ այս փուլում նա պարտվում է Փաշինյանին․ Տարասով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը

Իր վերջին հարցազրույցում Ալիևը բողոքել է Ռուսաստանից, որ վերջինս զինում է Հայաստանին: Ինչպես եք գնահատում այդ հայտարարությունը:

Ալիևին երևի թվում էր, թե բռնել է Պուտինի մորուքից, բայց չստացվեց, և իրեն հասկացնել տվեցին, որ դա այդպես չէ: Ռուսաստանն իր սեփական շահերն ունի: Ինքը մտածում էր, թե Ռուսաստանը պետք է կատարի Ադրբեջանի ինչ-որ պայմաններ, որ ռուս խաղաղապահները, որոնք իրավաբանական առումով գտնվում են Ադրբեջանի տարածքում, պետք է անենա յն, ինչ ուզում է Բաքուն: Մոսկվան հասկացնել տվեց, որ դա բոլորովին այդպես չէ: Երկրորդ, Մոսկվան դուրս չի եկել ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Մինսկի խմբի համանախագահության օրակարգը հայտնի է, այն քննարկելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Դա որոշակիորեն նյարդայնացնում է Ադրբեջանին և դա սպասելի նյարդայնացում է: Այս փուլում Ալիևը պարտվում է Փաշինյանին այն իմաստով, որ նա չկարողացավ օգտվել հնարավորությունից և կազմակերպել ուժ ընդդեմ Երևանի, որպեսզի սկսի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրացումը՝ կապված հաղորդակցության ուղիների բացման հետ:

Նույն հարցազրույցում Ալիևը հայտարարել է նաև, որ  Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, Զանգեզուրի միջանցքի մասին խոսք գնաց և հորդորեց Ռուսաստանին չզինել Հայաստանին: Ձեր կարծիքով Ալիևն ինչո՞ւ որոշեց նման հրապարակային ձևով այդ առաջարկները ներկայացնել:

Դա հասկանալի է, րովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը առաջին հերթին նախատեսում է հրաժարում հիմնախնդրի կարգավորման ուժային գործոնից: Այսինքն պատերազմը չպետք է դեր խաղա, իսկ ինքը Հայաստանին սպառնում է ուժային գործոնով, և թականդն է ընկնում, երբ Ռուսաստանը հայտարարում է, որ նպաստելու է Հայաստանի բանակի արդիականացմանը: Այսինքն Բաքուն շեշտը դնում է ուժային գործոնի վրա, իսկ ուժային գործոնին դեմ է Ռուսաստանը:

Ադրբեջանն արդեն որերորդ անգամ սադրանքի է դիմել Երասխի, նաև Գեղարքունիքի ուղղությամբ, հայկական կողմը զոհեր ունի: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս լարվածությունը, ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը:

Ինձ համար էլ է հանելուկ, թե ինչու է Ադրբեջանը լարում իրավիճակը, հատկապես սահմանային գոտիներում այն պահին, երբ բանակցային գործընթաց է գնում եռակողմ ձևաչափով՝ Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև փոխվարչապետների մակարդակով, որի օրակարգում ճանապարհների ապաշրջափակումն է: Ինչու հանկարծ Ալիևը գնաց նման լարվածության մեծացմանը: Սա հանելուկային է, թե ինչու է Բաքում փորձում խափանել այդ բանակցությունները: Ընդ որում, լարվածության աճին ուղղված գործողությունները Ադրբեջանն սկսել էր դեռևս Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ: Ի՞նչ էր ուզում դրանով անել Ադրբեջանը, նպաստել Նիկոլ Փաշինյանի պարտությանը և ռևանշի ուժերի իշխանության գալուն և դրանից օգտվելով ճնշել Հայաստանին մինչև վե՞րջ: Իսկ ռուս խաղաղապահները գտնվում են Լեռնային Ղարաբաղի անկլավում և նրանք դատելով իրադարձությունների ընթացքից, այնտեղ շատ երկար են մնալու:

Նաև նշվում է, որ Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ առանց խաղաղության պայմանագրի պատերազմում ունեցած իր ձեռքբերումները չեն կարող համարվել լեգիտիմ: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

Լեգիտիմ են, թե լեգիտիմ չեն դա այլ հարց է, բայց Ադրբեջանն արել է իր անելիքը և հայերը պարտվել են: Ընդ որում պարտվել են պատմականորեն, և ինչ-որ իրավիճակ վերադարձնելու համար հայերին պետք կլինի 200 տարի: Այլ բան է, որ Ալիևը չգիտես ինչու շտապում է արագացնել իրադարձությունները և ստիպել Հայաստանին կատարել համաձայնագրի պահանջները՝ առաջարկելով հայերին նրանց համար բացարձակ անընդունելի բանաձև: Ինչո՞ւ է նա շտապում, որովհետև իրավիճակն արագ փոխվում է: Տեսեք, թե ինչ է կատարվում Աֆղանստանում, տեսեք, թե ինչպես է իրեն պահում Արևմուտքը: Նա վախենում է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն կարող են ակտիվորեն խաղի մեջ մտնել Ղարաբաղի ուղղությամբ և այդ դեպքում իրավիճակը իրենց համար ոչ մի լավ բան չի խոստանում: Ալիևը նաև փորձում է ճնշում գործադրել Պուտինի նկատմամբ և այստեղ էլ հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Ռուսաստանը խաղա հօգուտ Ադրբեջանի, ի՞նչ պայմաններով և դրա դիմաց ինչ է ստանալու: Մենք ի՞նչ է, ինչ-որ բան ենք պարտք Ադրբեջանի՞ն, մենք ոչինչ պարտք չենք: Ռուսաստանն իր ռազմական ներկայությամբ ապահովում է, որ ուժային գործոնը գործի չդրվի, աշխատեք դիվանագիտական հարթությունում և պետք է պայմանավորվել հայերի հետ: Պետք է պայմանավորվել նաև Թուրքիայի հետ, որպեսզի հայերի մոտ վերանա վտանգի զգացողությունը Ադրբեջանի ներկայությունից: Իսկ այս իրավիճակում, երբ լարվածություն կա սահմաններին, մեկ որոշումով խնդիրը չես կարող լուծել: Դա լուծվում է տարիներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում