Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ռուսաստանը կվերադառնա՞ համանախագահություն. Անկարան մտահոգ է

Թուրքիայի անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է արել զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և կատարել ռեգիոնալ կայունության ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն ու պարտավորությունները: Եթե Թուրքիայի անվտանգության խորհուրդը իր նիստի արդյունքում անդրադառնում է Հայաստանի դիրքորոշմանը և «ագրեսիվ հռետորաբանությանը», ապա դա նշանակում է, որ Անկարայի համար այդ առումով առաջացել են այսպես ասած ծանրակշիռ պատճառներ ու անհրաժեշտություն: Դեռևս շաբաթներ առաջ կարծիք եմ արտահայտել, որ Ադրբեջանն ու Թուրքիան լուրջ կասկած ունեն առ այն, որ Ռուսաստանը սերտ աշխատանք և քննարկումներ է սկսել Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ, ռեգիոնալ քաղաքականության ծիրում համանախագահության ձևաչափը վերականգնելու համար: Պետք չէ բացառել, որ Մոսկվան այդ աշխատանքը իրականացնում է իր համար կարևոր հարցերում Վաշինգտոնից և Փարիզից այսպես ասած աջակցություն կամ լոյալ դիրքորոշում ակնկալելու համար, կամ ստանալով այդպիսի հավաստիացում, ինչի դիմաց ռուսները դեմ չեն լինի ԱՄն և Ֆրանսիայի մասնակցությամբ եռանախագահության ձևաչափի վերստին աշխուժացմանը: Առավել ևս, որ այստեղ կորցնողը լինելու է Թուրքիան, ոչ թե Ռուսաստանը: Թուրքիան է, որ դուրս է այդ ձևաչափից:

Մյուս կողմից տարակուսելի է թվում, որ պատերազմի արդյունքը Թուրքիայի հետ «վավերացրած» Մոսկվան կարող է հրաժարվել Անկարայի հետ գործընկերությունից: Այստեղ սակայն իրավիճակը սև-սպիտակ չէ: Նախ, Անկարան ու Մոսկվան ունեն փոխադարձ անհրաժեշտություն, և բացի այդ, Մոսկվան Անկարայից հրաժարվելու գործծընթացի «առաջին ջութակ» կամ նախաձեռնող չէ: Այդ դերը ստանձնել են Ֆրանսիան ու ԱՄՆ, իսկ Ռուսաստանը պարզապես չի ընդդիմանում եռանախագահության դե յուրե գոյություն ունեցող ձևաչափի աշխուժացմանը: Դա իհարկե Թուրքիայի հետ հարաբերության տրամաբանության պրիզմայով:

Միաժամանակ, ռուս-թուրքական կովկասյան «վավերականությունը»  որոշակի նոր երանգներ է ստանում արդեն միջինասիական ռեգիոնում, որտեղ Անկարայի և Մոսկվայի դիրքերը մեղմ ասած ավելի հեռու են, քան՝ մոտ: Եվ պետք չէ բացառել, որ Կովկասում Ռուսաստանի վերադիրքավորումը՝ դեպի համանախագահներ, կարող է պայմանավորված լինել նաև միջինասիական ռեգիոնում Թուրքիայի հետ դիրքավորման շոշափելի տարբերությամբ և դրանից բխող ռիսկերով, որտեղ Մոսկվան կարող է ունենալ ԱՄՆ հետ պայմանավորվելու կարիք: Ի դեպ, այդ տեսանկյունից հատկանշական է, որ ազդարարվել է Կատարում աֆղանական ճգնաժամի հարցով ՌԴ-ԱՄՆ-Չինաստան-Պակիստան քառակողմ քննարկումների մասին: Թուրքիայի բացակայությունը ուշադրության է արժանի: Ահա այդ ֆոնին, Թուրքիայի անվտանգության խորհուրդը որոշում է պարտավորություններ կամ պայմանավորվածություններ հիշեցնել Հայաստանին: Այդ հիշեցումը իրական քաղաքականության ռեժիմում թերևս ուղղված է Ռուսաստանին, ինչի մասին է վկայում թերևս նաև այն, որ տեղի է ունենում Ոսկեպարում հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հանգամանքի հանրայնացման ֆոնին: Արդյո՞ք այդ տեղակայումը կանխել է սահմանի ուղղությամբ թուրք-ադրբեջանական որևէ մտադրություն, որով Բաքուն ու Անկարան կփորձեին ճնշում բանացնել թե Երևանի, թե Մոսկվայի վրա: Բոլոր դեպքերում, այն, որ Թուրքիան կարող է Մոսկվային մեղադրել Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատելու համար, կարծես թե Հայաստանի համար վատ իրավիճակ չէ: Խնդիրն այն պահելու և խորացնելու հարցում Հայաստանից հասանելիք ջանքը գործադրելն է, ինչը նվազագույնը էական է դարձնում երեք համանախագահների հետ սերտ աշխատանքը, այն Իրանի հետ աշխատանքին համադրելու նպատակադրումով: Այդ իմաստով հատկանշական է Թուրքիայի մտահոգության արտահայտումը ոչ միայն Ոսկեպարից ստացված տեղեկության, այլ նաև Նիկոլ Փաշինյանի Իրան այցի, նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ալիևի հետ հեռախոսազրույցի ֆոնին, որի առիթով Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ շեշտվում էր համանախագահների ձևաչափի մասին, ինչը որոշակի ժամանակ առաջ փորձում էր անտեսել Ալիևը: Ընդ որում հատկանշական է, որ Բաքուն կարծես թե չի «հերքել» Ելիսեյան պալատին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում