Saturday, 11 07 2026
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ահա և վերջ․․․ Տոկիոյում Հայաստանը բարձրության վրա էր, բայց․․․

Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց ելույթը 32-րդ ամառային օլիմպիադայում։ Մերոնք նվաճեցին երկու արծաթե, և երկու բրոնզե մեդալ։ Օլիմպիական փոխչմպիոն դարձան ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։ Մեր երկրի համար բրոնզե մեդալ նվաճեցին մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Այսօր մեր օլիմպիականներից ելույթ ունեցան աշխարհի գավաթակիր ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանն ու Բաչկովը։ Վերջինս կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին։ Քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովը մրցել էր ուզբեն Էլնուր Աբդուրաիմովի և հաղթել 5։0 յաշվով Ավելի վաղ, Բաչկովը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին: Վազգեն Թևանյանը իր հերթին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտել էր աշխարհի գործող չեմպիոն Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովին: Եթե ռուս ըմբիշը նվաճեր եզրափակիչի ուղեգիր, Վազգեն Թևանյանը հնարավորություն կստանար վաղը պայքարելու բրոնզե մեդալի համար: Սակայն կիսաեզրափակիչում Գաջիմուրադ Ռաշիդովը 2:3 հաշվով պարտվեց ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին: Ամփոփելով մեր մարզիկների ելույթը Տոկիոյում այն կարող ենք որակել բավարար։ Հիշեցնենք, որ Հայաստանը մարզական գլխավոր փառատոնին ներկայացրին 17 մարզիկներ։

Օլիմպիական խաղերում հայ մարզիկներից ակնկալվում էր 3-5 մեդալ։ Այս մասին Տոկիո-2020-ին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Այս անգամ որոշեցինք, որ միայն ուժեղները գնան: Այսօրվա մասնակիցներն ուժեղագույններն են, բոլորն էլ մեդալակիր են, հենց այնպես վարկանիշ ձեռք չեն բերել: Այս անգամ ակնկալում ենք 3-5 մեդալ: Բոլորն էլ չեմպիոներ են, պատրաստվել են, փորձառու են, մասնակցել են և՛ Օլիմպիական, և՛ Աշխարհի և՛ Եվրոպայի առաջնությունների: Իրենց կյանքի նպատակն է, որ կարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին, ազգի պատիվը բարձր պահել, եռագույնը բարձրացնել, հիմնը հնչեցնել: Ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը կառավարության, նախարարության, ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ կարգավորվել են»,- Գագիկ Ծառուկյանը: Փաստորեն, Օլիմպիական հավաքականը լուծեց իր առջև դրված խնդիրը, բայց․․․։ Ի տարբերություն նախորդ Օլիմպիական խաղերի չունեցանք ոսկի։ Չունեցանք օբյեկիվ և սուբյետիվ պատճառներով։ Արթուր Ալեքսանյանին արգելակեցին մրցավարներն ու վնասվածքը, իսկ Սիմոն Մարտիրոսյանը ուղղակի ձեռքից բաց թողեց ոսկե մեդալ։ Մեծ նվաճում կարելի է համարել Արթուր Դավթյանի բրոնզը։ Անկախ Հայաստանն ունեցավ օլիմպիական մեդալ մարմնամարզությունում, ինչը պատմական հաջողություն կարելի է համարել։ Ունենք այն ինչ ունենք և մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել մեդալ նվաճած մարզիկներին։ Նրանք արեցին հնարավորինը Հայաստանի պատիվը բարձր պահելու համար։ Հայաստանի պես փոքրի երկրի համար 4 մեդալ նվաճելը այո հաջողություն է։

Մենք իրավունք չունենք ափսոսանք կամ հիասթափություն հայտնելու ձեռք բերածով։ Մեր խնդիրը հաջորդ 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերին ավելի ուժեղ ներկայանալն է։ Վստահաբար կարող ենք ասել, եթե Տոկիոյում լինեինք ավելի ուժեղ կունենայինա ոսկի, կունենայինք ոսկիներ։ Ավելի ուժեղ լինելու պարագայում մրցավարներին չէր հաջողվի կանգնեցնել մեզ։ Ավելի ուժեղ լինելու պարագայում ծանրամարտի մրցաշարում գերնարված մրցակցություն չէր լինի։ Հավատում ենք, որ մեր լեգենդար մարզիկները Սիմոն Մարտիրոսյանն ու Արթուր Ալեքսանյանը Փարիզում կլինեն անհամեմատ ավելի ուժեղ։ Մենք ունենք տաղանդավոր մարզիկներ, որոնք օլիմպիական չեմպիոնների իրական հավակնորդներ են։ Մենք ունենք տաղանդավոր մարզիկներ որոնց պետք է աչքի լույսի պես պահենք։ Պետության գլխավոր խնդիրը այդ մարզիկների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելն է։ Ինչևէ, 2016 թվականին Ռիոյում կայացած նախորդ օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը կազմված էր 33 մարզիկներից։

Նախորդ Օլիմպիադայում ևս Հայաստանը նվաճել էր 4 մեդալ՝ մեկ ոսկե և երեք արծաթե։ Օլիմպիական չեմպիոն էր դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճել էին արծաթե մեդալ։ Ռիոյի օլիմպիադայի համեմատ Հայաստանի հավաքականի կազմը մոտ երկու անգամ նվազել էր։ 17 մարզիկներից կազմված հավաքականը սակայն նվաճեց նույնքան մեդալ, որքան 2016 թվականի հավաքականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում