Friday, 03 05 2024
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները

Սա հիբրիդային պատերազմի իդեալական ակտ էր. այստեղ չտեսնել Մոսկվայի ձեռքը, պրակտիկորեն անհնար է. Գելա Վասաձե

«Առաջին լրատվական»ի հարցերին պատասխանել է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

Հուլիսի 5-ին ավելի քան 50 մարդ, հիմնականում ԶԼՄ աշխատակիցներ, հարձակման են ենթարկվել ծայրահեղ աջ պահպանողական խմբերի կողմից, որոնք հանդես էին գալիս Թբիլիսում ԼԳԲՏ երթի անցկացման դեմ։ մահացել է օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան։ Ի՞նչ է կատարվում Վրաստանում։

Նախ ճշտենք, թե ինչ է տեղի ունեցել: Դուք շատ ճիշտ նկարագրեցիք բոլոր իրադարձությունները: տեղի է ունեցել այն, որ երբ իշխանությունը փորձում է օգտագործել այն լարվածության լծակները, որոնք կան հասարակությունում, իսկ այդ լծակը ի հայտ եկավ նրանից, որ ամբողջ աշխարհում իրականացվում էր ԼԳԲՏ ակտիվիզմի շաբաթ, և իշխանությունը փորձում է վերաֆորմատավորել քաղաքական դաշտը այն սկզբունքով, որ ընդդիմությունը ԼԳԲՏ-ն է, իսկ իշխանությունը՝ ավանդական արժեքների պաշտպանը, այդ ժամանակ ստացվունմ է այն, ինչ որ ստացվում է: Այն, որ իշխանությունները մասնակցել էին հուլիսի 5-ի ակցիաների կազմակերպմանը, դա Վրաստանում ակնհայտ է, բայց ինչ-որ պահի այդ ակցիան դուրս եկավ վերահսկողությունից ԼԳԲՏ ներկայացուցչի պատճառով, ակտիվիստներին սկսեցին ծեծել մամուլի ներկայացուցիչները: Պարզապես, երբ ագրեսիվ ամբոխը դուրս է գալիս փողոց, հետևանքը լինում է այն, ինչ տեսանք: Արդյունքում մահացած երիտասարդ, ինչը շատ ցավալի և ողբերգական է:

Վրաստանի ընդդիմությունը վստահ է, որ եթե երկրի իշխանությունները, առաջին հերթին ոստիկանությունը, հուլիսի 5-ին հստակ քայլեր ձեռնարկեին, որպեսզի թույլ չտան ազգայնականների կողմից բռնություն լրագրողների նկատմամբ, Լեսկո Լաշկարավան այսօր ողջ կլիներ:

Նախ, եկեք նրանց չանվանենք ազգայնականներ: Այնտեղ երեք խմբեր կային: Առաջինը ուլտրա-արմատական խմբերն էին, որոնք կրկնակի ազդեցության տակ են՝ Վրաստանի հատուկ ծառայությունների և Ռուսաստանի հատուկ ծառայությունների: Երկրորդ խմբում մարդիկ էին, որոնք կապ ունեն վրաց պատրիարքության հետ, Վրաց եկեղեցու հետևորդներ են և նրանք ավելի քիչ ագրեսիվ էին, իսկ երրորդ խումբը «Վրացական երազանքի» ակտիվիստներն էին, որոնց բերել էին, որպեսզի ակցիան մեծաքանակ լինի: Այդ խումբը ևս աչքի էր ընկնում ծայրահեղ ագրեսիվությամբ: Դրա համար էլ ոստիկանությունը իր քաղաքացիների պաշտպանությունն ուղղված միջոցառումներ չի ձեռնարկել, որի հետևանքով ունեցանք վիճակ, որ վիրավորում է ստացել ավելի քան 50 մարդ, որոնց մեծ մասը լրագրողներ են: Կրկնեմ, այնտեղ չեն եղել ԼԳԲՏ որևէ ներկայացուցիչ, ուղղակի ագրեսիան ուղղվեց լրագրողների ուղղությամբ: հետևաբար, իշխանությունը կրում է ամբողջական քաղաքական պատասխանատվություն տեղի ունեցածի համար:

Ինչի՞ կհանգեցնեն այս անկարգությունները:

Նմանատիպ անկարգությունները հանգեցնում են քաղաքական ճգնաժամերի, որն արդեն կա: Իրականում, երբ իշխանությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին, բնկանաբար, բոլոր քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունն սկսում է բողոքի դուրս գալ: Այստեղ «Վրացական երազանքի» համար ես վատ նորություններ ունեմ: Նրանք վիրավորել են հասարակության առավել զգայուն խմբի շահերը, խոսքը մեդիայի մասին է: բոլորը գիտեն, որ առանց մեդիայի չի կարող գոյություն ունենալ  նորմալ քաղաքակիրթ հասարակությունԱնկախ նրանից, թե որ լրատվամիջոցում է աշխատում այս կամ այն լրագրողը, լրագրողների մեջ պրոֆեսիոնալ համերաշխությունը շատ բարձր մակարդակի վրա է և բոլորը վրդովված են:

Սահակաշվիլին վստահ է, որ այս ամենն ուղղորդված է Մոսկվայից: Դուք կիսո՞ւմ եք նման համոզմունքը:

Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 5-ին Վրաստանում, հիբրիդային պատերազմի իդեալական ակտ էր: Ես արդեն ասացի, որ ուլտրա-արմատական ուժերը շատ մեծ չափով կրում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների ազդեցությունը: Բացի այդ, ռուսական քաղաքական, և ոչ միայն քաղաքական շրջանակների հետ կապ ունեն նաև Վրաց եկեղեցու շատ շրջանակներ, հետևաբար այստեղ չտեսնել Մոսկվայի ձեռքը, պրակտիկորեն անհնար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում