Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Կռկռալ պետք չէ. ինչ սպասել վարչապետ-արտախորհրդարանական ուժեր հանդիպումից

Այդ քննարկումներից միայն օգուտ կարող է լինել․Վարչապետն ու արտախորհրդարանական ուժերը այս անգամ միայն տեխնիկական հարցեր են քննարկել

«Եթե  վարչապետի հետ հանդիպած արտախորհրդարանական ուժերը պոզիտիվ են տրամադրված և վարչապետն էլ լուրջ է տրամադրված, ապա այդ քննարկումներից միայն օգուտ կարող է լինել։ Քննարկումներ են, որից վնաս հաստատ չի կարող լինել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը, ով նույնպես նախօրեին մասնակցում էր արտախորհրդարանական ուժերի և վարչապետի մասնակցությամբ կլոր սեղանին։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ հունիսի 22-ից Նիկոլ Փաշինյանը սկսեց ակտիվորեն հանդիպել արտախորհրդրանակն ուժերի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով ստեղծել արտախորհրդարանական ուժերի պալատ։ Ոմանք ընդունեցին այդ առաջարկը, ոմանք էլ՝ մերժեցին առհասարակ չգնալով վարչապետի հետ հանդիպմանը։

Լևոն Շիրինյանն ասաց, որ  կլոր սեղանի ժամանակ միայն տեխնիկական հարցեր են քննարկվել, բայց հանդիպումները շարունակական են լինելու։ Մեր զրուցակցի խոսքով՝ վարչապետի հետ հանդիպած բոլոր արտախորհրդարանական ուժերն էլ որոշակի սեգմենտ են ներկայացնում, որոշակի տեսակետով և հիմա նրանք այս ֆորմատի շրջանակներում կարող են իրենց տեսակետը ներկայացնել․ «Ընդհանուր խորհրդատվական մարմին է, ոչ ձևական իմաստով։ Շատ նորմալ ֆորմատ է»,-ասաց Շիրինյանը։

Մեր դիտարկմանը՝ նախընտրական շրջանում վարչապետին մերժած, մինչև ընտրությունները նրա հրաժարականը պահանջած ուժերի հետ ինչ համագործակցություն, դրական արդյունք կարելի է ակնկալել, Շիրինյանը պատասխանեց․«Կմասնակցեն նրանք, ովքեր կգտնեն, որ իրենք  օգտակար կարող են լինել, իսկ ովքեր ապակառուցողական են, այդ դիրքերից են հանդես գալիս, չեն մասնակցի այդ ֆորմատին։ Ժամանակի ընթացքում կսինթեզվեն այդ ուժերը»։

Շիրինյանը համակարծիք չէ, որ արտախորհրդարանական ուժերին իր շուրջը համախմբելով վարչապետը փորձում է կանխել ներքին ինչ-ինչ զարգացումներ

Ինչ վերաբերում է  հարցին, թե այս ֆորմատը ընտրություններից որոշ ժամանակ հետո կենսունակ կլինի՞, կպահպանվի, թե ոչ, Շիրինյանը պատասխանեց․«Հենց սկզբից  կռկռալ պետք չէ։ Ամեն ինչ լավ կլինի, ժամանակը ցույց կտա։ Համենայնդեպս մեր կուսակցությունը դրական է տրամադրված, տրամադրված է կառուցողական երկխոսության։ Մնացածի փոխարեն չեմ կարող պատասխանել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում