Monday, 13 07 2026
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Այս պատասխանը պետք է դառնա վերջին կաթիլը. Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

 Պարոն Խուրշուդյան, Եվրամիությունը 1.5 միլիարդ եվրոյից ավելի գումար կհատկացնի Հայաստանին հինգ ծրագրերի համար, այդ թվում՝ Սյունիքի մարզի զարգացման համար: Ինչպե՞ս եք գնահատում, արդյոք Եվրամիությունը պատրաստվում է ներդրում անել տարածաշրջանային ենթակառուցվածքներում։

Եթե սա կարելի է ներդրում անվանել, ապա պետք է հատուկ շեշտել, որ անհատույց ներդրում է: Եվրամիությունը ցույց տվեց, որ շահագրգռված է Հյուսիս-Հարավ երթուղու զարգացման մեջ, որը կապելու է Պարսից ծոցը Եվրամիության հետ շրջանցելով Թուրքիան և Ռուսաստանը: Հատկանշական է, որ այս հատկացումները հաստատվեցին ԵՄ երեք երկրների արտգործնախարարների տարածաշրջանային այցից հետո, որի ընթացքում, հավանաբար Հվ. Կովկասի երեք երկրների առջև դրվել են այս հատկացումները ստանալու պայմանները: Վստահ եմ, որ Հայաստանի համար դրանք շատ ավելի դյուրին իրականացվելիք կլինեն, քան Ադրբեջանի: Սա, ի դեպ, նաև աջակցություն է Հայաստանին՝ խորհրդարանական ընտրություններին ժողովրդավարական ուժերից մեկի հաղթանակի հետքերով և այդ հաղթանակի արդյունքում, որպես խրախուսանք և աջակցություն:

Պարոն Խուրշուդյան, ՀԱՊԿ-ը վերջապես պատասխանել է Հայաստանի դիմումին: Պարզվում է՝ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ: Հայաստանը արդյոք սրանով չի անկախանում այդ կառույցի պարտավորություններից:

Միանշանակ, այս պատասխանը պետք է դառնա վերջին կաթիլը. Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Դրա առաջացրած անվտանգային ռիսկերը չնչին են այն հնարավորությունների համեմատ, որը մենք կստանանք Արևմուտքի հետ ռազմատեխնիկական հարաբերությունների զարգացման արդյունքում, որի մասին մեզ ակնարկել է ԱՄՆ-ը ի դեմս իր դեսպանի: Միաժամանակ, եթե Ռուսաստանը ուզում է, իսկ Ռուսաստանի շահերից դա միարժեքորեն բխում է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը կարող է ուժի մեջ մնալ: Միաժամանակ, ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ մեկտեղ, պետք է դենոնսացնել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Ֆեդերացիայի զինված ուժերի համատեղ զորքերի (ուժերի) խմբավորման համաձայնագիրը, որը ևս որևէ օգուտ չի տալիս Հայաստանին, սակայն խոչընդոտում է մեր ռազմական, քաղաքական և տնտեսական համագործակցությանը Արևմուտքի հետ:

Ինչո՞ւ է Ռուսաստանն այսքան ուշ արձագանքում դիմումին: Սպասեց ընտրությունների արդյունքների՞ն:

Այո, այնտեղ հույս ունեին, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում այստեղ թույլ, մասնատված իշխանություն կձևավորվի, որի վրա ռուսահպատակ ուժերը կունենան շատ ավելի մեծ ազդեցություն, ինչը թույլ չի տա որևէ իշխանությանը, որը կձևավորվեր, համարձակվել համարժեք արձագանք տալ այս խայտառակ պատասխանին:

Բայց քանի որ Հայաստանում ձևավորվել է ուժեղ և լեգիտիմ իշխանություն, իսկ Արևմուտքից կան հստակ ազդակներ՝ անվտանգային և տնտեսական այլընտրանք առաջարկելու ուղղությամբ, ապա պետք է քայլ անել և դուրս գալ ռուս-թուրք-ադրբեջանական աքցաններից: Նաև կարևոր է այս գործընթացը սկսել մինչև նոր խորհրդարանի ձևավորումը, որտեղ Կրեմլի հպատակները որոշ խժդժություններ իրականացնելու հնարավորություն են ստացել:

Զասը նաև ասել է, որ Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Նա ասել է նաև, որ այս հարցը քննարկել է Հայաստանի ԱԳ նախարարի և Պաշտպանության նախարարի հետ: Ստացվում է՝ հայկական կողմը չի կարողացե՞լ համոզիչ լինել:

Ադրբեջանի բարեկամ Զասը և նրա ղեկավարը, ով ոչ միայն Ալիևի մտերիմ ընկերն է, այլ նաև պարտք է նրան, ինձ համար չեն կարող վստահություն ներշնչել: Էլ չեմ խոսում այն մասին, որ Զասը նման հարցերի կարգավորումները ստանում է անմիջապես Պուտինից, հատկապես Լուկաշենկոյի թուլացումից և ամբողջությամբ Կրեմլից կախվածության մեջ ընկնելուց հետո: Այնպես որ կա Կրեմլի որոշում՝ թանկով ծախել Հայաստանի շահերը Ադրբեջանի վճարողունակ ղեկավարին այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է, քանի դեռ Հայաստանի իշխանությունները դրան չեն դիմադրում: Պետք է օր առաջ զրկել նրան այդ հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում