Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Լուկաշենկոյի մարդակեր ռեժիմն այլևս տեղ չունի Եվրոպայում, իսկ մեզ ԵՄ-ն փրկում է «բելառուսացումից»

Բելառուսը հայտարարել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրից դուրս գալու մասին: Մինսկը հայտարարել է, որ պատժամիջոցների պայմաններում չի կարող կատարել իր պարտավորությունները: Բելառուսը ակնհայտորեն դիմում է քաղաքական շանտաժի, Բրյուսելին ու եվրոպական մյուս մայրաքաղաքներին ակնարկելով, կամ պարզապես ուղիղ տեքստով ասելով, որ մնա ԵՄ Արևելյան Գործընկերության ծրագրում, եթե Եվրամիությունը չեղարկի պատժամիջոցները և ճնշումը Մինսկի վրա։

https://www.1in.am/assets/uploads/2021/04/AYL.03_14_13_11.Still1842.jpg

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Լուկաշենկոյի մարդակեր ռեժիմն այլևս Եվրոպայում անելիք չունի․«Եվ այդ պատժամիջոցները, դրանց կառուցվածքը խոսում են հենց դրա մասին։ Այո՛, դրանք պատժամիջոցներ են ուղղված ռեժիմը լիկվիդացնելու համար։ Իսկ այդ պատասխանի մասին կասեմ միայն հետևյալը՝ մի ձևով պետք է պատասխանեին, թե ոչ։ Ասում են՝ մենք  էլ սա ենք կանգնացնում, կարծես թե այնտեղ ինչ-որ բան էր շարժվում, իրենք էլ կանգնեցնում են։ Ընդ որում ասեմ, որ Բելառուսն ու Ադրբեջանը Արևելյան գործընկերության այդ վեցյակում երկու բացառություններ են այս պահին, որտեղ զանգվածաբար խախտվում են մարդու իրավունքները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բելառուսի այս որոշումն, ըստ մեր զրուցակցի, Հայաստանի վրա ուղիղ անդրադարձ չի ունենա․ «Բայց կարող է անդրադառնալ յուրովի։ Սա Հայաստանի արդեն երկրորդ այսպես կոչված դաշնակիցն է, որը քաղաքակիրթ աշխարհի կողմից պատժվում է  պատժամիջոցների միջոցով։ Այսինքն՝ մեր դաշնակիցները հանցագործ ռեժիմներ են։ Սա կարող ենք համարել անդրադարձ Հայաստանի վրա»։

https://www.1in.am/assets/uploads/2021/06/AYL.01_47_35_25.Still2431.jpg

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Եվրամիությունը Հայաստանին  հետ է պահում «բելառուսացումից»․«Փաստորեն Հայաստանը Քոչարյանի  հաղթանակի դեպքում դառնալու էր Չեռնոռուսիա, Բելառուսի հայկական տարբերակ։ Դատելով Քոչարյանի նախընտրական խոստումներից, կարելի է չկասկածել, որ սկսվելու էին ռեպրեսիաներ, սկսվելու էր ռուսականացում, լուկաշենացում։Լուկաշենկոյի այս քայլը նշանակում է, որ նա դուրս եկավ արևմտացման գործընթացից։ Դա բնական է, իրեն դուրս մղեցին ու իր քայլն ավելի շատ խորհրդանշական էր։Կարելի է չկասկածել, որ նույնը կաներ նաև Քոչարյանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանն ընդգծեց՝ այն մարդիկ, ովքեր դա չեն հասկացել և շարունակում են մտացածին պատճառներով հրաժարվել քաղաքական գործունեությունից՝ ձեռք սեղմելու մասին խոսելով, պետք է Լուկաշենկոյի օրինակով հասկանան, թե մենք ինչից ենք խուսափել և թե ինչ կարող էր լինել Քոչարյանի հաղթանակի դեպքում․ «Փաստորեն հայ ժողովուրդն ավելի իմաստուն բնազդով գործեց, քան հայկական քաղաքական դաշտը։ Կարծում եմ, որ Լուկաշենկոյի օրինակը հենց դա է մեզ հուշում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում