Saturday, 11 07 2026
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ

Անկարան մեծացնում է Մոսկվայի վրա ճնշումը «միջանցքի» հարցում

Հունիսի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև: Դրա ընթացքում քննարկվել է նաև արցախյան հարցն ու ռեգիոնալ իրադրությունը: «Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, ներառյալ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով», ասվում է զրույցի մասին հաղորդագրությունում: Ոչինչ ասված չէ այն մասին, թե ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանը Ադրբեջանում թուրքական ռազմակայանների տեղակայման մասին: Մինչդեռ, հունիսի 15-ին Շուշիում Ալիևի հետ հռչակագիր ստորագրելուց հետո Էրդողանը հայտարարեց այս մասին, հենց նշելով, որ հարցը Պուտինի հետ առաջիկա շփումներում քննարկելու են թե Ալիևը, թե ինքը: Հայտնի է նաև, որ Էրրդողանի հետ հեռախոսազրույցից առաջ Պուտինը հունիսի 24-ին հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ՝ վերջինի նախաձեռնությամբ, և հունիսի 25-ին էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կասկածից վեր է, որ երեք հեռախոսազրույցները ունեն ընդհանուր գիծ և տրամաբանություն, կազմում են որոշակի օրակարգային եռանկյուն: Նաև այդ տեսանկյունից է էական, թե արդյո՞ք Էրդողանը և Ալիևը Պուտինի առաջ բարձրացրել են Ադրբեջանում թուրքական ռազմակայանի հարցը, որովհետև ակնառու է, որ հարցը oրակարգ է բերվել որպես ճնշում Մոսկվայի վրա, մեծ հավանականությամբ «Զանգեզուրի միջանցքի» հարցն առաջ տանելու համար: Խոշոր հաշվով, Թուրքիան ներկայումս Ադրբեջանի հանդեպ ունի ռազմա-քաղաքական այնպիսի ազդեցություն և ներկայություն, հատկապես Արցախի դեմ պատերազմը առաջնորդելուց հետո, որ ռազմակայանի տեղակայումը Անկարայի համար ավելի շուտ գործիք է այլ հարցերի համար, քան նպատակ: Այդ տեսանկյունից, գլխավոր նպատակն այժմ թերևս «միջանցքն» է, որը մերժում է Հայաստանը, և Հայաստանի միջոցով էլ թերևս՝ Մոսկվան: Հենց այստեղ է, որ Անկարան փորձում է ճնշում բանեցնել Մոսկվայի վրա, ինչն անում է ամենևին ոչ միայն Ադրբեջանում ռազմակայան տեղակայելու առումով:

Էրդողանը օրերս Անկարայում ընդունել է ՌԴ կազմում գտնվող Թաթարստանի ինքնավար հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովին, ընդ որում այնպիսի արարողակարգով, որը գրեթե հավասարազոր է այսպես ասած միջազգային իրավունքի ինքնիշխան սուբյեկտի ղեկավարի հետ հանդիպման: Համենայն դեպս, Էրդողանն իր նստավայրում Թաթարստանի նախագահին ընդունում է այդպիսի պատվով, այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովի նախագահին նույնիսկ հավասարազոր աթոռ չէին առաջարկել:

Թուրքիան խոսում է Թաթարստանում իր ահռելի ներկայության մասին, իհարկե խոսքն առայժմ տնտեսական ներկայության մասին է, բայց այդ համատեքստում արժե հիշել նաև դեռևս 2020  թվականին Իդլիբի հարցում ռուս-թուրքական սրացման ֆոնին Էրդողանի խորհրդականի հայտարարությունը՝ Ռուսաստանը ներսից 25 միլիոն մահմեդականով քանդելու կարողության մասին, որը չարժանացավ Մոսկվայից որևէ համարժեք պատասխանի: Սակայն, հիշել պետք է երևի թե ոչ միայն դա, այլ բոլորովին վերջերս նույն թաթարստանի մայրաքաղաք Կազանում տեղի ունեցած խորհրդավոր հրձիգի դեպքը, երբ մի պատանի մտել էր դպրոց և գնդակահարել աշակերտներին: Ընդ որում հատկանշական է, որ ռուսական համապետական մեդիայում առաջին օրերին բուռն ուշադրության արժանացած դեպքը կարծես թե «մոռացվել» է: Այդ իրողությունները անշուշտ Հայաստանի լրջագույն ուշադրությանն արժանի զարգացումներ են, որովհետև առանցքային հարց է, թե կդիմանա՞ արդյոք Մոսկվան այդ ճնշմանը, ունի՞ դրա հնարավորությունը, և ի՞նչ հնարավորություն ունի Հայաստանը այն դեպքի համար, երբ Մոսկվան հերթական անգամ տեղի կտա Անկարային: Միաժամանակ, պետք չէ բացառել և այն, որ Անկարայի ճնշումն ունի ավելի լայն շրջանակ և առնչվում է այլևս ոչ թե Կովկասին, այլ միջինասիական ռեգիոնին, որտեղ Թուրքիան ստանում է նոր դեր և ընդլայնում ներկայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում