Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Արդյոք 3 տարին հերիք չէր, որ Նիկոլն ապացուցեր` Սերժն ու Ռոբերտը հանցագործ են և ոչ թե նրանց բերեր խորհրդարան. Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ դիտարկումներ ունեք անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Արդյոք կարող ենք արձանագրել, որ երկրում առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է։

-Այն, որ հները չպետք է վերադառնային՝ միանշանակ է։ Բայց այն, ինչ այսօր ունենք՝ ևս մտահոգիչ է։ Ինչքան էլ մեղադրենք Նիկոլին, միայն նա չէ այս ամենի  մեղավորը։ Ես մի հարց եմ տվել՝ արդյոք Նիկոլին ամենասկզբից էին ասել, որ պետք է գաս ու հողերը տաս, թե դա ընթացքում ի հայտ եկավ։ Առողջ ուժերն իրար չմիացան ու հիմա էլ եթե նա դա չանի՝ երկիրը կկործանվի։

Հիմա Փաշինյանը պետք է բակային ամբողջ սիստեմը վերացնել, ստեղծել արդարության խորհուրդ ու շարժվել առաջ։ Հիմա շատերն ասում են՝ ինչու մեռածներին վերակենդանացրեց։ Կա՞ այդ հարցի պատասխանը։ Եթե Փաշինյանը հիմա լսես որոշ օլիգարխների ու այդ քայլերը չարեց՝ երկիրը կործանման է գնում։

-Հիմա փաստորեն ստացվում է, որ նորից խորհրդարան են մուտք գործում նախկին համակարգի պրոռուսական ուժերը՝ որպես ընդդիմություն։ Արդյոք մենք առողջ ընդդիմության կարիք չունենք։

-Թող դիմությունը նորմալ լինի, ընդդիմությունը կծնվի։ Ընդդիմության համար նախ պետք է պետությունը կարգավորվի։ Նիկոլն ամենապրոեվրոպական ու պրոամերիկյան թեկնածուն էր, բայց  տեսա՞ք ինչ եղավ։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ Ռուսաստանը չէր ուզում աշխատել նախկին թալանչիների հետ։ Իմացեք՝ ավելի լավ է  անմեղսունակ ոչ թալանչին, քան մնացածը։ Հարցը համակարգն է։ Համակարգն է քանդում տունդ, ընտանիքդ, երկիրդ, արժեքներդ։ Եթե փողն է, հետո նոր երկիրը՝ առաջ գնալ չես կարող։ Փաստորեն մի իրավիճակ է, որ հինը չուզենալով իրեն են ընտրել։ Հարցը պրոռուսականը կամ պրոեվրոպականը չէ։ Որը ձեռնտու է Հայաստանի համար՝  դա էլ պետք է իրականացվի։ Արդարության խորհուրդը պետք է աշխատի։

-Ամբողջ քարոզարշավի ընթացքում երկրորդ նախագահ Քոչարյանը փորձում էր ցույց տալ, թե ինքն է Ռուսատանի թեկնածուն և որ Մոսկվան իրեն է սատարում։ Սա այն ամբողջ աջակցությու՞նն էր, որ Ռուսաստանը կարող էր ցույց տալ երկրորդ նախագահին։

Ես կարծում եմ, որ երբեք այդպիսի հարց դրված չի եղել։ Բոլոր պրոռուսական ուժերը շուտով պատժամիջոցների տակ են հայտնվելու այդ վտանգը պետք է ռեալ տեսնել։ Նայեք տարածաշրջանում՝ ռուսներն այստեղ են որպես խաղաղապահ։ Դա արվեց Նիկոլ Փաշինյանի օրոք, ինչը միանշանակ ձեռնտու էր Ռուսաստանին։ Երկրում 30 տարի ստրատեգիական հիմքեր չեն դրվել ու սա է գլխավորը։ Եթե դու ուղեղ ունենաս՝ ցանկացած հզոր երկիր կուզի քեզ հետ հարաբերություններ հաստատել։Առևտրականի կամ բանկի տիրոջ հետ կհարաբերվի միայն իր նման առևտրականը և ոչ քաղաքական դեմքը։ Նիկոլի ու մյուսի հարցը չէ։ Խելքի ու ուժի հետ են նստում հաշվի։ Թալանած միլիարդները երկրին պատերազմի ժամանակ չօգնեցին։ Ահռելի ծանր վիճակում ենք։ Եթե ընտրվեին հները՝ շատ ավելի  բարդ իրավիճակ էր ստեղծվելու։ Եթե այս կառավարությունը իրենց չթալանելու հաշվին Եվրոպայում ու ԱՄՆ-ում որոշակի լոյալություն ունի, հների դեպքում այդպես չէ։ Հարց եմ ուզում բարձրացնել՝ արդյոք երեք տարին հերիք չէր,որ Նիկոլն ապացուցեր ու Սերժն ու Ռոբերտը հանցագործ են և ոչ թե նրանց բերեր խորհրդարան։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում