Monday, 13 07 2026
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP

Ո՞ր կուսակցությունն է դառնալու ընտրությունների անակնկալը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առնվազն ընտրությունների հայտարարման պահից, մերձկրեմլյան շրջանակների պատվերով, հեղինակավոր ռուսական ընկերության մասնագետներ քաղաքական հարցումներ են իրականացնում Հայաստանում, ինչը չի հրապարակվում եւ հանդիսանում է առավելապես ներքին օգտագործման փաստաթուղթ: Սակայն մեզ հայտնի են դարձել որոշ նախնական դիտարկումներ:

Նախ, ի զարմանս ռուս մասնագետների՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ էլ հարցվողների մեկ երրորդը չի կողմնորոշվել կամ խուսափում է հստակ պատասխան տալ, ինչն էլ իր հերթին բարդացնում է ընտրությունների ելքի կանխատեսումը եւ մեծացնում անակնկալների հավանականությունը:

Մյուս միտումը, որ արձանագրել են ռուսաստանյան մասնագետները, այն է, որ երկու առաջատարները մրցապայքարի վերջին հատվածում մոբիլիզացնում են ոչ միայն իրենց ընտրազանգվածը, այլեւ իրենց դաշնակից համարվող ուժերի ընտրազանգվածը, որի արդյունքում երրորդ եւ միակ անցողիկ ուժը կարող է դառնալ երկու լիդերների ուղղակի սատելլիտ չհամարվող «Լուսավոր Հայաստանը»` բավականին տպավորիչ արդյունքով:

Համաձայն այդ ուսումնասիրությունների` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավանական ընտրողների դեմոգրաֆիական հատկանիշները վերլուծելիս պարզ է դառնում, որ վարկանիշային աճն ապահովում են 18-35 տարեկան հարցվածների խումբը, որը, որպես իր ընտրության հիմնական պատճառ, նշում է խաղաղության եւ համերաշխության մթնոլորտի հաստատումը ընտրություններից հետո, ինչի մասին առավելապես խոստանում է հենց այս կուսակցությունը։ Այլ տարիքային խմբերում (35-50, 50 եւ ավելի) եւս կա որոշակի աճ, որը, սակայն, այդքան զգալի չէ, ինչպես վերոնշյալ տարիքային խմբում։

Ոչ մասնագիտական լեզվով ասած` Էդմոն Մարուքյանի ու նրա թիմի` քարոզարշավների ու հրապարակային խոսքի ընթացքում հնչեցրած ներքին համերաշխության, լրջության ու պատասխանատվության թեզերը, անցած շաբաթավերջի տվյալներով, էականորեն բարձրացրել են այդ ուժի վարկանիշը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում