Wednesday, 01 05 2024
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ակնհայտ է՝ ընտրություններում հաղթելու է Փաշինյանը․ Կոլերով

«Միգուցե ձեզ հիասթափեցնեմ, բայց կասեմ ճշմարտությունը՝ Ռուսաստանում չեն հետևում Հայաստանի նախընտրական արշավին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։

Նրա  խոսքերով՝ Ռուսաստանում կա 5-6 Հայաստանի մասնագետ, որոնք հետևում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, բայց ընդհանուր առմամբ այդ հարցը Ռուսաստանի օրակարգում չէ․«Եվ երկրորդ՝ փորձագիտական մակարդակում նշվում է, որ ակնհայտորեն հաղթելու է Փաշինյանը։ Ուրեմն՝ ոչինչ չի փոխվելու»։

Մեր այն դիտարկմանը, թե շատ ուժեր այս օրերին շտապում են Մոսկվա, հայտարարում, որ Ղրիմը ռուսական է, խոսում հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի խորացնելու մասին և հարցին՝ արդյոք այդկերպ նրանք ակնկալում են Մոսկվայի աջակցությունը,  Մոդեստ Կոլերովն արձագանքեց․«Հարցն այն է, որ Հայաստանում կան տարբեր ուժեր, շատ բան են խոսում հայ-ռուսական  հարաբերությունների մասին։ Չենք կարող արձագանքել բոլորին։ Բայց ես ուզում եմ ասել, որ այստեղ նկատել են և մասնագետները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ընդդիմադիր շրջանակներում շատերը առաջ են քաշում այն թեզը, որ Ռուսաստանը որպես  դաշնակից՝ իր առջև դրված խնդիրները չի կարողացել լուծել և որ Հայաստանը պետք է փնտրի նոր դաշնակից՝ Ֆրանսիայի տեսքով։ Փաշինյանի այցելությունը Ֆրանսիա հենց այս կոնտեքստում է  դիտարկվում։ Մենք այդ թրենդը նկատել ենք»։

Նշեցինք, որ Փաշինյանի հիմնական մրցակիցներից երկրորդ ու երրորդ նախագահներն էլ նշում են, որ Ռուսաստանին այլընտրանք չկա․«Ես չեմ ասում, որ դաշնակցին փոխելու ցանկությունը մասսայական բնույթ է կրում։ Բայց այդ ցանկությունը միանշանակ նկատելի է դարձել»,-ասաց մեր զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի՞ Ռուսաստանի աջակցությունը։ Եվ մեր այն դիտարկմանը, որ նա ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Պուտինի հետ, արդյոք դա կարող է նշանակություն ունենալ, Կոլերովը պատասխանեց․«Դա որևէ դերակատարություն ունենալ չի կարող»։

Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց՝ ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում կարող են փոփոխություններ լինել․«Բայց ուզում եմ միանշանակ ասել, որ ոչ թե Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի, այլ՝ Հայաստանը Ռուսաստանի։Շեշտեմ՝ անվտանգության ոլորտում։ Եվ եթե Հայաստանն ուզում է փոխել իր անվտանգության ոլորտի  դաշնակցին՝ դա իր գործն է։ Ռուսաստանը դրանից չի տուժի»,-եզրափակեց Մոդեստ Կոլերովը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում