Tuesday, 30 04 2024
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Փաշինյանը Փարիզում և Բրյուսելում կփոխի՞ խաղը

Հունիսի 1-2-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով լինելու է Ֆրանսիայում ու Բելգիայում, որտեղ կհանդիպի նախ Ֆրանսիայի քաղաքական ղեկավարության հետ՝ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, հետո՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի: Տևական ընդմիջումից հետո սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Եվրամիություն: Այդ մեծ դադարը պայմանավորված էր զգալիորեն օբյեկտիվ հանգամանքներով՝ կորոնավարակ, հետո պատերազմ, հետո էլ հետպատերազմյան բարդ ամիսներ, միաժամանակ սակայն նկատելի էր նաև, որ եվրոպական քաղաքական ուղղությունը հայաստանյան քաղաքական շրջանակում նահանջել է զգալիորեն: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի այցը դրա վերականգնման նշան է, թե՞ ունի առավելապես ընթացիկ քաղաքական բնույթ, կապված թե հայ-ադրբեջանական սահմանում առկա իրավիճակի և ռեգիոնալ նոր իրողությունների հետագա զարգացման սցենարների, թե Հայաստանում նախընտրական իրողությունների հետ:

Բոլոր դեպքերում, Փաշինյանի այցը թերևս միարժեք ողջունելի է, հատկապես հաշվի առնելով այն առաջարկները, որ արել է Ֆրանսիան թե արցախյան հարցի առնչությամբ ընդհանրապես, թե հայ-ադրբեջանական սահմանային իրադրության: Ինչպես հայտնի է, Փարիզը խոսում է Արցախի կարգավիճակի, Թուրքիայի դերի, տարածքների դեօկուպացիայի մասին, իսկ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության առումով առաջարկում է հարցը քննարկել ՄԱԿ ԱԽ-ում և պատրաստ է մանդատ ստանալու դեպքում Հայաստանին հատկացնել անգամ ռազմական օգնություն: Այդ օրակարգերը սակայն էապես հակոտնյա են Հայաստանի «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի առնվազն բարձրաձայնած նպատակներին և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գործակցությանն ու պայմանավորվածություններին, որ հաստատվել են պատերազմով և դրա հետևանքով: Նշանակո՞ւմ է դա, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի Ֆրանսիա այցը ստանում է Ռուսաստանի դիրքորոշումների պարագայում քաղաքական այլընտրանքի ուղղությամբ գործուն քայլի իմաստ: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը գնում է Ֆրանսիա, որովհետև այս օրերի ընթացքում դարձավ ակնառու, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը Մոսկվան ոչ միայն չի կարողանում կամ չի ուզում լուծել, այլ ըստ էության կամա, թե ակամա ավելի շատ ծառայեցնում է Հայաստանի ներքին կյանքում գործող իշխանության դիրքերը հարվածի տակ դնելուն:

Նիկոլ Փաշինյանը Փարիզում ու Բրյուսելում կփորձի վերականգնել դիրքերը, կամ առնվազն կասեցնել դրանց հասցվող հարվածները: Մյուս կողմից սակայն, արդյո՞ք դրանք չեն ուժգնանա, եթե Ֆրանսիա ու Բելգիա այցերը իրապես դիտարկվում են Ռուսաստանի դիրքորոշումներին հակառակ քաղաքական տրամաբանության մեջ: Թե՞ այդուհանդերձ ամեն ինչ այդքան միարժեք և պարզ չէ, ու Ֆրանսիայի գործոնը կարևոր է նաև Ռուսաստանի համար՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում դիրքերը ամրացնելու համար: Համենայնդեպս անկասկած է, որ Հայաստանի համար Փաշինյանի այցը կանխատեսելի և կայուն շահեկանություն կարող է ունենալ այդ տրամաբանության, այլ ոչ թե Ռուսաստանի դիրքավորմանը հակընդդեմ բնույթի պայմաններում, անկախ որևէ մեկի անձնական պատկերացումից կամ ցանկությունից: Խնդիրը իրական քաղաքականության դաշտում է և այստեղ Հայաստանի համար առանցքայինն անշուշտ ռեգիոնալ իրավիճակի առավելագույն կայունացման հասնելն է ու այդ գործում Ֆրանսիայի հնարավորությունն ու պատրաստակամությունն օգտագործելը, սակայն՝ մի կողմից իհարկե Ռուսաստանի խնամակալության խիստ վտանգավոր ռեժիմը թոթափելու համար, մյուս կողմից՝ առանց Ռուսաստանին սադրելու: Խոշոր հաշվով, Երևանի համար առնվազն սկզբի տեսանկյունից թերևս պետք է դիտարկելի լինի ռեգիոնալ ռուս-թուրքական խաղը ֆրանս-ռուսականով փոխելու նպատակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում