Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Տնտեսության վերականգնումը շատ հեռու է ցանկալի վիճակից. Պաշտոնյաները պետք է զգուշ լինեն իրենց գնահատականներում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրերս բավական ուշագրավ գրառում էր կատարել ֆեյսբուքում: Նա նշել էր, էր, որ Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին`23.2  տոկոս է , իսկ առաջին չորս ամսվանը՝ 2.6 տոկոս: «Երկնիշ տնտեսական աճ իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»,-գրել է Քերոբյանը: Նախարարի այս գրառումը բավական լուրջ քննադատության է արժանացել իրականության հետ մեղմ ասած աղերս չունենալու համար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

Պարոն Մակարյան, նախարարի նկարագրածը որքանով է համապատասխանում իրականությանը: Իսկապես  տնտեսական վիճակը, տնտեսական պատկերն այդքան լավատեսակա՞ն է:

-Ասեմ, որ ներդորղների հետաքրքրվածություն որոշակի կա, այնպես չէ, որ չկա, բայց  նախարարի պնդումներիում օպտիմիզմը գերակշռում է ռեալիստիկ վիճակին: Այսինքն, երբ որոշ ներդրողներ գալիս են, ինչ- որ բաներ են առաջարկում , ապա դա չի նշանակում, որ այդ ներդրումը տեղի կունենա, այդ  ծրագիրը կյանքի կկոչվի:  Բայց հաճախ մեր պաշտոնյաները ցանկացած նման հետաքրքրվածություն հաշվարկում են, որպես իրական, ռեսալ գործընթաց, ներդրում և սկսում են հայտարարել դրա մասին: Օրինակ մի քանի օր առաջ  ինձ հրավիրեցին հանդիպման, հանդիպել եմ  իրանցի  շատ խոշոր ներդրողների, որոնց ինձանից առաջ հանդիպել էր նաև նախարարը: Դա շատ խոշոր իրանական հոլդինգ էր, որը ուներ տարեկան 7 միլիարդ դոլարի շրջանառություն և ուներ շուրջ 166  անդամ գործընկերներ:  Իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով, ասում էին, որ ուզում են այգեգործությունը զարգացնել, անասնաբուծության ոլորտով էին հետաքրքրված, տարբեր արտադրություններով: Բայց դա  չի նշանակում, որ այդ բոլորը  արդեն կյանքի են կոչվել, ‘դրանք զուտ ցանկություների մակարդակում են: Էլի նման տարբեր ներդրումների ցանկություններ կան, բայց Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված շատ խնդիրներ  առայժմ կարգավորված չեն,  բազմաթիվ խոչընդոտներ կան: Բացի դա  ներդրումների համար շատ կարևոր է տեսնել, թե դրա հեռանկարն ու դրա  շրջանառության հնարավորություները ինչպես են կարգավորվում  և արդյոք իրենց  ծախսերրի վերադարձելիությունը լիարժեք կլինի: Ներկայում ներդրումների մեծ մասը ունի հետախուզական բնույթ: Գալիս են, ծանոթանում են, ինչպես ասում են՝ մերոնց բերանի գոլն են ստուգում և գնում են: Իսկ իրականության մեջ խնդիրները այլն են: Իրականության մեջ խնդիրներն այն են, որ մենք դեռ ունենք բավական երկարող թույլտվություննեի  տրամադրման ժամանակահատված, մենք ունենք դեռևս տարբեր  համայնքներում, քաղաքներում հողերի նշանակության , դրանց արժեքի գնահատման թույլտվությունների գնահատում: Մենք ունենք աշխատողների, մասնագետների դեֆիցիտ և պետական համակարգում բազմաթիվ պաշտոնյաներ չեն գնահատում  ներդրողի դերը:

Բացի Ձեր կողմից թվարկված խնդիրները, մասնագետները ներկայումս  Հայաստանում ներդրումներ իրականացնելու ամենամեծ խոչընդոտներից  համարում են պատերազմը, ներկայում Հայաստանում անկայուն վիճակը, քաղաքական և սահմանային իրադրությունը:

-Իհարկե: Ներդրողները կարող են կոնֆլիկտային երկրներ գնալ, եթե հաշվարկում են , որ ներդրումների վերադարձելիության ժամկետը շատ արագ է: Եթե ներդրողը իմանա, որ իր ներդրումները երեք-հինգ ամիս հետո վերադառնալու են, ապա ինքը կգնա կոնֆլիկտային երկիր, բայց երկարաժամկետ ներդրողները երբեք չեն գնում  կոնֆլիկտայինն երկրներ: Հիմա ներդրումներ չեն կատարվի շինարարության ոլորտում, քանի որ օրինակ, շենքի կառուցումը երկու և ավել տարի է տևում, նույնը հանքաարդյունաբերության ոլորտում: Բայց ասենք վերամշակող արտադրություններ և այլ փոքր ոլորտներում կարող են որոշակի ներդրումներ իրականացվել կարճաժամկետում:

Իսկ աշխատատեղերը ինչպե՞ս են ավելանում, եթե կորոնավիրուսի պատճառով միայն հարյուրավոր բիզնեսներ փակվեցին, կրճատումներ եղան: Ձեր կարծիքով նախարարը ինչի մասին է խոսում:

-Պաշտոնյաները պետք է աշխատատեղերի հարցը զգույշ մեկնաբանեն: Կարող է շուկայում ազատ տեղեր լինեն, բայց այդ տեղերը միշտ չէ, որ լրացվում են: Այդ դեպքում այդ ազատ տեղն արդեն արժեք չունի: Այսինքն ազատ աշխատատեղի լինելը, վականսիայի առկայությունը  չի նշանակում, որ կառավարությունը խթանել է զբաղվածությունը: Կարող է  ասենք որոշակի ոլորտների զարգացում դրան բերի: Օրինակ մեր միության անդամ  գործարաններց  մեկը հիմա ուզում է հիսուն աշխատող վերցնել լրացուցիչ: Իրեն պետք են լավ փականագործներ, եռակցողներ, էլեկտրիկներ, բայց  չի կարողանում գտնել: Մաքսիմում երկու–երեք նման աշխատող: Հիսուն հոգի գտնելն արդեն պրոբլեմ է: Այսինքն վականսիան կա, բայց դա չի լրացվում, կադրերի դեֆիցիտ կա: Մենք մոտ 1100 աշխատողի  համար դիմել էինք կրթության նախարարությանը, որպեսզի էքսպրես մեթոդներով այդ աշխատողները վերապատրաստվեն, բայց այդ խնդիրը չի լուծվել դեռ: Հետևաբար պահանջարկը կապել  դրա լրացնելու հետ, այդպես չէ: Իրականում Հայաստանում գործազրկությունը բարձր է, այն շարունակում է աճել: Բացի դա այսօր շուկայի պահանջարկը չի համապատասխանում առկա պատրաստի կադրերին: Շուկայում կան շատ պատմաբաններ, իրավաբաններ և այլ մասնագետներ, բայց շուկան պահանջում է լավ գյուղատնտեսների, եռակցողներ, տեխնիկական մասնագիտությունների տեր կադրերի : Պետությունը  այս խնդիրը պետք է լուծի:

Պարոն Մակարյան, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշի նման աճը ինչով է մեծապես պայմանավորված:

-Ես մի քանի  անգամ պարզաբանել եմ, որ այդ թվերը 2020 թվականի համեմատ երկնիշ չէ, մի բան էլ եռանիշ ստացվեն : Բայց  պետք է նայել, թե այդ եռանիշի տակ ինչ կա: Եթե մենք  հարյուրից իննսուն հատը կորցրել ենք և մնացել է տասը հատ ու տասը հատն էլ ավելացնելով չենք կարող ասել, թե հարյուր տոկոս  աճ է եղել, կրկնապատկվել է : Իրականում մենք ունեցել ենք քսան հատ: Հետևաբար համեմատությունը պետք է կատարվի լավ ժամանակահատվածի  համեմատ, այլ ոչ  թե 2020 թվականի համեմատ, որը բացասական սալդո ուներ:

Ամեն դեպքում կարող ենք ասել, որ պատերազմից ու կորոնավիրուսից հետո տնտեսությունը  որոշակիորեն վերականգնվում է, բայց ցանկալի վիճակի դեռ չենք հասել: 

– Դեռ շատ հեռու ենք ցանկալի վիճակից: Եվ ես ուզում եմ արձանագրել, որ ներկայիս կառավարության մեջ շատ կան թույլ, ոչ պրոֆեսիոնալ, ոլորտին չտիրապետող, ոչ համարձակ  մարդիկ: Գերատեսչություններում այդ չիմացությունը հանգեցնում է նրան, որ կամ ռեֆորմներ չեն լինում, կամ սխալ են արվում, կապիտալ ներդրումներ չեն արվում: Պետությունը սևեռվել է սոցիալական ոլորտի վրա, որը տնտեսական վերարտադրություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում