Արքայազն Ուիլյամը կարծում է, որ իր եղբայր Հարրին «շատ հեռու կգնա իր հայտարարություններով» և կփչացնի հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail Online- ը՝ հղում անելով արքայազնի ընկերոջը:
Ըստ զրուցակցի՝ Ուիլյամը հիասթափված ու անհանգստացած է իր եղբոր կոշտ արտահայտություններից:
Այժմ Բուքինգհեմյան պալատում վախեցած են Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի կողմից ապագայում սպասվող հնարավոր հայտարարությունների պատճառով: