Saturday, 18 05 2024
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»

Խուճապ չկա, անհանգստություն է. Սահմանամերձ համայնքներում, այդ թվում Տիգրանաշենում մարդիկ ապրում են բնականոն կյանքով

Ադրբեջանական զինված ուժերը առ այսօր շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության տարծքում, որոշ հատվածներում անգամ փորձում են առաջխաղացում ապահովել։ Ամենօրյա ռեժիմով միջադեպեր են գրանցվում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Նախօրեին մենք անգամ զոհ ունեցանք Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր էր արձակվել, որից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող։
Նույն լարված իրավիճակն է նաև Սյունիքի հատվածում։

Սահմանային միջադեպեր, հակառակորդի կողմից առաջխաղացման դեպքեր չեն գրանցվել հանրապետության այլ սահմանային գոտիներում, սակայն անհանգստություն կա, օրինակ,  Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում։ Վայոց ձորի խոշորացված Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ խուճապ չկա սահմանամերձ համայնքներում, բայց անհանգստութուն կա։ «Խուճապ չկա, բայց երբ հանդիպում եմ բնակիչների հետ պարզ է դառնում, որ անհանգստություն կա»,-ասաց համայնքապետը։

Մեր դիտարկմանը՝ այդ անհանգստությունը ինչով է պայմանավորված, հակառակորդի կողմից գործողություննե՞ր են ձեռնարկվում սահմանային այդ հատվածներում, Բաբայանը պատասխանեց. «Ոչ, սահմանին հանգիստ է, բայց լարվածությունը ամբողջ հանրապետությունում է, սահմաններում է լարված։ Դրանով էլ պայմանավորված լարվածություն և անհանգստություն կա նաև մեր սահամանամերձ համայնքներում։ Այլ բան չեմ կարող ասել»,-ասաց մեր զրուցակիցը։

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արարատի մարզի սահմանամերձ համայնքներում, այդ թվում Տիգրանաշենում ոչ մի խուճապ չկա, ոչ մի լարվածություն չկա, քանի որ մարդիկ շատ լավ հասկանում են, որ դրանք շշուկներ են, խոսակցությունների մակարդակի լուրեր են և իրենք իրենց բնականոն կյանքով ապրում են. «Ոչ մի տագնապ չկա, լրիվ նորմալ է, Տիգրանաշենում, Երասխում, Սևակավանում, Զանգակատնում լրիվ նորմալ է, ոչ մի լարվածություն չկա, մարդիկ առօրյայով ապրում են»,-ասաց մարզպետը։

Մեր հարցին՝ օրինակ Տիգրանաշենի բնակիչների հետ հանդիպե՞լ է, մարդիկ ինչ անհանգստություններ ունեն, Թևոնյանը պատասխանեց, որ ինքը Տիգրանաշենում տուն ունի, շաբաթը 4-5 օր այդտեղ է ապրում, 20 հեկտար խաղողի այգիներ ունի նույն Տիգրանաշենում. «Այսինքն ես ամենօրյա շփման մեջ եմ այդ մարդկանց հետ և կարող եմ ասել, որ ոչ մի լարվածություն, մտահոգություն չկա»,-ասաց մարզպետը։

Մեր հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Երասխի հատվածում ռազմական ոստիկանությունը հսկում է  ճանապարհը և երեկոյան ժամերին քաղաքացիներին հորդորում են մեքենան վարել առանց լուսարձակների, մարզպետը պատասխանեց. «Նման բան չկա, չի եղել և իմ կարծիքով առաջիկայում չի էլ կարող լինել։ Մենք պրոբլեմ չունենք։ Եթե հանկարծ փորձեն մեզ անհանգստացնել, մենք իրենց ավելի շատ կանհանգստացնենք»,-եզրափակեց մարզպետը։

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում ամեն ինչ հանգիստ է, խուճապ չկա, բայց հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում