Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Ալիևի գառան դիմակն ու առևտրի առաջարկը Վաշինգտոնին

Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է գործակցել Հայաստանի հետ, մենք հարևաններ ենք և պետք է ապրենք կողք կողքի, ու իրենք պատրաստ են դրան, չնայած տարիների հակամարտությանն ու Ադրբեջանի տարածքների 30-ամյա օկուպացիային:

Հայաստանի հետ կողք-կողքի ապրելու պատրաստ Ալիևը իր հրամանով ոչնչացնել է տալիս Արցախի օկուպացված տարածքների հայկական մշակութային ժառանգության կոթողները, նմուշները, գերեզմանները, ամեն հայկական, որպեսզի ջնջվի դրանցում հայկական հետքը: Նույն Ալիևը Հայաստանի հետ կողք-կողքի ապրելու պատրաստ լինելով, պահում է հայ ռազմագերիներին և առավելագույնս ձգում է նրանց վերադարձի հարցը, օգտագործելով որպես քաղաքական խաղաքարտ: Հայաստանի հետ կողք-կողքի ապրելու պատրաստ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է՝ իր զինուժը հետ չի քաշում Հայաստանի ինքնիշխան տարածքից, չնայած այն հորդորներին, որ հղում է գրեթե ամբողջ միջազգային հանրությունը, ասելով, որ Ադրբեջանը պետք է նահանջի, հեռանա Հայաստանի տարածքից: Այդ մասին խոսում է Ֆրանսիան, խոսում է ԱՄՆ-ը, Իրանը, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Եվրոպական խորհրդարանը, Հնդկաստանը, գործնականում ամբողջ միջազգային հանրությունը, Սյունիք են այցելում Եվրամիության երկրների դեսպաններն ու ԵՄ ներկայացուցիչը հայտարարում է, որ համաձայն քարտեզների, Սև լճի մեծ մասը Հայաստանի տարածք է: Ահա այդ ամենից հետո Ալիևը խոսում է Հայաստանի հետ կողք-կողքի ապրելու պատրաստ լինելու մասին, չանելով այդ ուղղությամբ ոչ մի թե քաղաքական, թե մարդասիրական քայլ:

Բաքվի ղեկավարն անշուշտ փորձում է «գառան դիմակ» հագնել գայլի վարքագիծը ծածկելու համար, այդպիսով թերևս փորձելով մեղմել սահմանային սադրանքի հետևանքով միջազգային հանրության կոշտ արձագանքը, որն Ադրբեջանի պարագայում իսկապես անհանգստացնող է: Ալիևի համար այդ արձագանքը թերևս եղել է անսպասելի, հատկապես Միացյալ Նահանգների պարագայում: Դրա համար է նա թերևս հայտարարել նաև, թե Ադրբեջանը պատրաստ է խորացնել հարաբերությունը Նահանգների հետ: Ալիևի համար անկասկած է, որ Վաշինգտոնի դիրքորոշումն ունի առանցքային նշանակություն և այժմ նա փորձում է ասել բաներ, որոնք կնպաստեն այդ դիրքորոշումը մեղմելուն: Ավելորդ է խոսել այն մասին, որ Հայաստանը դա չպետք է թույլ տա, ինտենսիվ դիվանագիտական աշխատանքով ապահովելով Վաշինգտոնի դիրքորոշման շարունակելիությունը և անփոփոխությունը, ավելին՝ հետագա կոշտացումը: Եվ, էլ ավելին, Հայաստանի համար այդ խնդիրը չունի լոկ սահմանային կոնկրետ իրավիճակը հանգուցալուծելու իմաստ կամ նպատակ: Ակնառու է, որ այդ առանձին դրվագները ռեգիոնալ նոր իրավիճակի կառավարման դիվանագիտական-քաղաքական և ռազմա-քաղաքական պայքարի շղթայի բաղկացուցիչներ են, ըստ այդմ Երևանի համար դիվանագիտական խնդիր է կոնկրետ հարցի առնչությամբ ձևավորված դիրքորոշումները կապիտալիզացնել ընդհանրապես ռեգիոնալ դիրքային պայքարի նոր փուլի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում