Մայիսի 10-ից Գազայի հատվածից իսրայելական քաղաքների ուղղությամբ արձակվել է 4 070 հրթիռ, դրանցից 610-ն ընկել են պաղեստինյան անկլավում, իսկ մոտ 90% -ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում արդեն մահացել է ավելի քան 250 մարդ, որոնցից 227-ը՝ Գազայի հատվածում, այդ թվում՝ 60 երեխա: Առնվազն 12 մարդ է մահացել Իսրայելում:





































