Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Սա հերթական մանիպուլյացիան էր այն լրատվամիջոցների կողմից, ովքեր ողջ հետպատերազմյան շրջանը խաղում են ՀՀ ահաբեկված քաղաքացիների հույզերի ու վախերի հետ

Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը գրում է.

Տիգրան ջան, քո թույլտվությամբ կիսել եմ գրառումդ և նկարը:

Ես էի ուզում գրել, դու ես արդեն գրել:

Կա մի քանի շերտ՝ ի հավելումն, ի լրումն քո գրածի:

Առաջին. Հայաստանի այս աղետալի իշխանությունները, լինելով անտանելի պոպուլիստ, չեն կարողանում մարդավարի ներկայացնել իրավիճակը:

Երկրորդ. ակնհայտ է, որ երբ Սյունքի միջին պաշտոնյաները խոսում են այն մասին, որ ադրբեջանցիները հասել են Վերիշենից 3 կմ հեռու, դա նշանակում է, որ չափազանցնում են: Սահմաններին և աշխարհագրությանը ծանոթ մարդիկ հասկանում են, որ դա ճիշտ չէ և հավելյալ տագնապ է առաջացնում առանց այն էլ ճնշված ժողովրդի մոտ: Բայց դա ներքաղաքական հարց է դարձել:

Երրորդ. ակնհայտ է, որ Իշխանասար գյուղը կապ չունի Սև լճի հետ, դա ավելի մոտ է Սիսիանին և գտնվում է սարի մյուս կողմը: Իշխանասար գյուղից մինչև Սև լիճ մի 30 կիլոմետր կլինի երևի:

Եվ վերջում. ես այսօր չուզեցա բան գրել այս աղմուկի մեջ, բայց վաղը առավոտյան հյուրընկալվելում եմ Ազատություն TV-ում և մանրամասն կներկայացնեմ իրավիճակը, որքանով տիրապետում եմ:

Եվ ամենավերջում. քանի դեռ այս իշխանություններն են, մեր ապագան միշտ այսպես է լինելու՝ ադրբեջացիները ինչ ուզեն անելու են: Տխուր է, շատ տխուր

Tigran Varag

Քանի որ լրատվական դաշտում կրկին քարոզչական քաոս է որոշեցի անդրադառնամ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակին։ Լուսանկարում տեսնում եք Սև և Սագի լճերը։

Սև լիճը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան հյուսիսարևելյան լանջին՝ ծովի մակերևույթից 2661 մետր բարձրության վրա։

Այն ըստ մեծության բնական լճերից երկրորդն է ՀՀ-ում՝ Սևանա լճից հետո։

Հայաստան – Ադրբեջան պետական սահմանն անցնում է լճի վրայով։ Լճի մոտ 70-80 տոկոսը գտնվում է Հայաստանի տարածքում և համապատասխանաբար մոտ 20-30 տոկոսը գտնվում է Ադրբեջանի տարածքում։

Կարմիր գծով բաժանել եմ, որպեսզի հասկանալի լինի ինչ տարածքի մասին է խոսքը։

Հիմա եթե ադրբեջանցիները եկել ու դիրքավորվել են լճի հյուսիսային ափերին (այսինքն այն ափերին, որոնք նկարի ձախ կողմում են), ուրեմն ընդամենը զբաղեցրել են իրենց դիրքերը այնպես ինչպես ողջ ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով։

Եթե նշված տարածքից ավելի առաջացել են, ուրեմն գոյություն ունի սահմանի խախտում։

Ես ընդամենը ներկայացրել եմ փաստերը։ Ինչ իրավիճակ է լճի մոտ ասել չեմ կարող, բայց տրամաբանությունը հուշում է, որ սա հերթական մանիպուլյիացիան էր այն լրատվամիջոցների կողմից, ովքեր ողջ հետպատերազմյան շրջանը խաղում են Հայաստանի ահաբեկված քաղաքացիների հույզերի ու վախերի հետ։

Լուսանկարն արվել է մեր 2020 թվականի արշավի ընթացքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում