Friday, 03 05 2024
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը

Քոչարյանի թիմը Փաշինյանի՝ իշխանության գալու հարցում Սերժ Սարգսյանին է մեղադրում  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

-Պարոն Բաղդասարյան, առաջիկա արտահերթ խորհրդարան ընտրություններին ՀՀԿ-ն ու «Հայրենիքը» մասնակցելու են դաշինքով։ Արդյոք սա վկայում է, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև կան հակասություններ։

Լուրջ հակասություններ չկան։ Ըստ էության՝ նրանք նույն դաշտում են  պայքարելու, նաև՝ միմյանց դեմ են պայքարելու, որովհետև նրանց էլեկտորատները նույն շրջանակներն են։ Պարզապես քանի որ Հանրապետական կուսակցությունը կարծում է, որ ինքն ավելի շատ շանսեր ունի, որովհետև լուրջ կուսակցություն է, կուսակցական կառույցներ ունի՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի։ Դրա համար էլ որոշել է իր անունը չկապել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ առավել ևս, որ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ։ Եթե նրանք միասին դաշինքով հանդես գային՝ հասարակության մոտ տպավորություն կլիներ, որ նախկիններն են։ Հիմա փորձում են իրարից տարանջատվել, թեև, մեծ հաշվով, իրենց առջև նույն նպատակն են դրել։

-Իշխանափոխությո՞ւնը։

-Այո՛,առաջին հերթին իշխանափոխությունը։

-Արմեն Աշոտյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև միշտ էլ եղել են հակասություններ։  Ըստ Ձեզ դրանք ինչի՞ շուրջ էին։

-Այդ մասին շատ է խոսվել։ Հիմնականում՝ արտաքին քաղաքականության շուրջ տարաձայնություններ են։ Եթե հիշում եք՝ երբ դեռ Սերժ Սարգսյանը նախագահ էր, Ռոբերտ Քոչարյանը մի քանի առիթներով ասաց, որ եթե ինքը լիներ պետության ղեկավար՝ այսպես չէր  վարվի։ Կարծում եմ նաև, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հարցում Սերժ Սարգսյանին է մեղադրում։ Համարում է, որ եթե ինքը լիներ՝ թույլ չէր տա։

-Իսկ Ձեր կարծիքով՝ այս պահի դրությամբ՝ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի հնարավորություններն են ավելի մեծ։

-Ամեն մեկն ունի իր առավելությունները՝ ուժեր կողմերը և նաև՝ թույլ կողմերը։ Սերժ Սարգսյանի ուժեղ կողմն այն է, որ ունի կուսակցություն, կուսակցական կառույցներ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի ուժեղ կողմն այն է, որ նա կարողացել է հասարակության մի հատվածին համոզել, որ ինքն ունի Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը։ Ֆինանսական, քարոզչական ռեսուրսները  մոտավորապես հավասար են ու բավականին հզոր։ Այնպես որ՝ տոկոսներ հավաքելու իմաստով նրանց շանսերը  մոտավորապես նույնն են։

-Արդյոք կառաջանա՞ արևմտամետ ու ռուսամետ ընտրազանգվածի խնդիր։

-Այո՛,  կառաջանա։ Հասարակության այն հատվածը, որը կարծում է, որ առանց Ռուսաստանի որևէ բան հնարավոր չէ անել և Ռուսաստանն է մեր անվտանգության միակ երաշխավորը, այսինքն՝ Հայաստանում ցանկացած հարց պետք է լուծվի Ռուսաստանի միջոցով, այդ ուժերը բնականաբար ավելի շատ կողմնորոշված կլինեն դեպի Քոչարյանը ու նրա ղեկավարած դաշինքը։

-Իսկ արևմտամետ զանգվածը դեպի Սերժ Սարգսյա՞ն։

-Ո՛չ, Սերժ Սարգսյանը նույնպես ավելի շատ ռուսական կողմնորոշում ունեցող էլեկտորատի ձայներին է հավակնում։Դրա համար եմ ասում՝ նրանք  նույն դաշտում են աշխատում ու միմյանց դեմ մրցակցելու են։

-Իսկ կա արևմտամետ բևեռի անհրաժեշտություն։

-Չկա արևմտամետ ուժի անհրաժեշտություն, ինչպես նաև՝ չկա ռուսամետ ուժի կարիք։ Հայաստանը կարիք ունի միայն հայաստանակենտրոն ուժերի։ Խնդիրն այն է, որ Հայաստանն իր շահերին հասնելու համար պետք է կարողանա օգտվել և՛ Արևմուտքի և Ռուսաստանի  հնարավորություններից ու հավասարապես  աշխատել երկու բևեռների հետ։ Բայց հիմքում պետք է ունենա հայաստանակենտրոնությունը։ Քանի դեռ այսօր քաղաքական ամբողջ նախընտրական պատկերը ձևավորված  չէ, նկատի ունեմ՝ դեռևս հայտնի չէ Կոնգրեսը մասնակցելու է, թե ոչ, բոլորի մասին չենք կարող  խոսել։ Երբ հայտնի լինի, թե որ ուժերն են մասնակցելու՝ այնտեղ ըստ իս կլինի ոչ թե երկու, այլ երեք բևեռ։ Այդ դեպքում՝ նաև արտաքին կողմնորոշումների հարցում հստակություն կմտցվի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում