Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Ինչ են բացահայտում Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը և ուր է գնում իրավիճակը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացվելով որպես վարչապետի թեկնածու՝ խորհրդարանի լուծարման հայտնի սխեմայի շրջանակում, հարցերի պատասխանելիս անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցում արցախյան բանակցային գործընթացի թեմայով արած հայտարարություններին: Փաշինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ նանակ է գրել Մինսկի խմբի համանախագահներին, որտեղ խոսել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության մասին: Փաշինյանը նշել է, որ ավելի մանրամասներ կբացահայտվեն տարիներ անց, երբ հրապարակվեն որոշակի փաստաթղթեր, իսկ առայժմ նկատել, որ բանակցային գործընթացը դեռևս 2015 թվականի աշնանը հասել էր մի կետի, երբ միջնորդները հակված էին Ադրբեջանի դիրքորոշմանը և հայկական կողմից պահանջում էին հրաժարվել միջանկյալ կարգավիճակից և տարածքներ հանձնել հանրաքվեի անորոշ գաղափարի դիմաց: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սերժ Սարգսյանն իր խոսքերով իրենց օգնում է շերտ առ շերտ հանրությանը ներկայացնել բանակցային վիճակի պատմությունը:

Սերժ Սարգսյանն այդ առումով գիտակցաբա՞ր է օգնում Նիկոլ Փաշինյանին այդ պատմությունը ներկայացնելու հարցում, թե՞ ակամա: Սա իհարկե բազմիմաստ վիճակ է: Հարցն այն է, թե մինչև ո՞ւր է զարգանալու, հասնելու այդ վիճակը, հատկապես առաջիկա նախընտրական գործընթացում: Սրանից զատ սակայն կա թերևս մի ուշագրավ հանգամանք: Փաստորեն, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը խոսում են այն մասին, թե ինչ ժառանգություն է մնացել 2018-ից այս կողմ: Այսինքն, ոչ թե խոսում են, այլ բանավիճում կամ նույնիսկ վիճում: Սակայն, եթե դուրս գանք Փաշինյան-Սարգսյան այդ վեճից, եթե իրավիճակը չդիտարկենք նրանց համակիրների տրամաբանությամբ կամ համակրության կանխավարկածով, ապա պետք է նկատենք, որ Արցախի հարցի կարգավորման պատմությունը սկսում է ոչ թե Սերժ Սարգսյանից, այլ նրան նախորդած առնվազն երկու այլ նախկին նախագահից:

Ըստ այդմ առաջանում է հարց, իսկ այն, ինչ եղել է նրանց բանակցային պատմության շրջանակում, ամբողջապե՞ս է հայտնի հանրությանը: Օրինակ, ի՞նչ ժառանգություն է ստացել Սերժ Սարգսյանը, եթե հաշվի առնենք այն, որ նրա քաղաքականությունն առաջին իսկ ամիսներից սկսել է արժանանալ Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քննադատությանը: Ինչ ժառանգություն է ստացել Ռոբերտ Քոչարյանը: Եվ ընդհանրապես, արցախյան բանակցային գործընթացի գնահատականը տալու համար պետք է հասկանալ պատմությունն ամբողջապես, հասկանալու համար, թե ինչպես են մտածել ու գործել դրանով զբաղվող մարդիկ՝ սկսած առաջին նախագահից, մինչև Նիկոլ Փաշինյան: Որովհետև 44-օրյա պատերազմը վկայեց մի բան, որ Հայաստանն իրավունք չունի մտածել ու գործել այնպես, ինչպես բանակցային գործընթացի նախորդ պատմության ընթացքում: Միաժամանակ, դրա ախտորոշումը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է գործելու Հայաստանը հետպատերազմյան երկարաժամկետ իրավիճակում, նոր պատերազմի չհասնելու կամ այդպիսի իրավիճակի գալու պարագայում դարձյալ մենակ չմնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում