Saturday, 18 07 2026
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում

Երևանն ու Վաշինգտոնը կկոնկրետանա՞ն սպառազինության մատակարարման հարցում, թե՞ կոնկրետ է միայն Ռուսաստանի «խանդը»

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին խոսել է Հայաստանի և ԱՄՆ միջև անվտանգային ոլորտում գործակցությունը խորացնելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին, ընդ որում թե ռազմական կադրերի պատրաստման, թե սպառազինության մատակարարման առումով: Հայաստանին ամերիկյան զենքի մասին Վաշինգտոնը հիշեցրել է դեռևս 2018 թվականի հոկտեմբերին, երբ այցելել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը:

Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ հայկական կողմը կարող է ձեռք բերել ամերիկյան զենք, որն առավել որակյալ է, քան ռուսականը: Հետագա իրադարձությունների համապատկերում թերևս նշմարվում են Ջոն Բոլթոնի առաջարկի կամ հայտարարության բավականին նուրբ քաղաքական շերտեր, եթե դիտարկում ենք այն իրողությունը, որ Հայաստանին ու Արցախին պարտադրված թուրք-ահաբեկչական պատերազմը ըստ էության նաև ռուսական սպառազինության պարտությունն էր: Խոսքն անշուշտ առանձին վերցրած սպառազինության տեսակների մասին չէ, այլ ընդհանրապես ռազմա-արդյունաբերական համալիրների արդիականության աստիճանի, սպառազինության համալիր մակարդակի մասին: Ներկայումս, երբ խոսվում է հայկական բանակի արդիականացման մասին, առանցքում թերևս պետք է լինի այն, թե հեռանկարում մենք ինչ որակի, ինչ սերնդի պատերազմի պետք է պատրաստվենք և այդ հարցում որքան նպատակահարմար է ապավինել լոկ ռուսական ռազմաարդյունաբերությանը, այն դեպքում, երբ գործ ունենք հակառակորդների կամ սպառնալիքների հետ, որոնք կարող են  լինել նվազագույնը մեկ քայլ առաջ: Ըստ այդմ, հայ-ամերիկյան գործակցության խնդիրը լոկ դիվերսիֆիկացիայի հարց չէ, այլ նաև անվտանգային համակարգի տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակի հարց: Խնդիրն այն չէ, որ Հայաստանը պետք է մտածի ոչ միայն մեկ կամ մեկ գերակա աղբյուրից, այլ մի քանի աղբյուրից սպառազինություն ձեռք բերելու մասին: Հարցն այն է, որ Հայաստանը պետք է մտածի ամենաարդիական աղբյուրներից անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերելու մասին, որովհետև շատ բարդ է ասել, թե որ սերնդի է լինելու հաջորդ պատերազմը: Այստեղ սակայն գալիս է քաղաքական հարցը՝ իսկ արդյո՞ք սպառազինության այդ բնույթի դիվերսիֆիկացիայի խնդիրը բախվում է Ռուսաստանի քաղաքական հակազդեցության:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ տված իր հարցազրույցում ակնարկում էր, որ այլ աղբյուրներից սպառազինության, օրինակ անօդաչուներ ձեռք բերելու հարցում կա այն խնդիրը, թե ինչպես են դրան նայում մեր դաշնակիցները: Ռուսաստանի վերաբերմունքի մասին ակնարկը խիստ թափանցիկ է: Ահա այդ իմաստով ներկայումս առանցքային է հարցը, թե ինչ վերաբերմունքի կարժանանա անվտանգային ոլորտում գործակցությունը խորացնելու ամերիկյան հայտարարությունն այժմ: Բոլթոնի հայտարարությունից հետո Հայաստանի պաշտոնյաները, վարչապետը, պաշտպանության նախարարը նշում էին, թե ամերիկյան կողմը չի արել կոնկրետ առաջարկ և այդպիսին լինելու դեպքում այն կդիտարկվի: Ունի՞ ամերիկյան կողմը կոնկրետ առաջարկ այժմ և պատրա՞ստ է Երևանը դիտարկելու այն, թե՞ ԱՄՆ իր հերթին կոնկրետ պահանջարկ է սպասում Հայաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում