Sunday, 19 07 2026
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները

Թուրքիայի պաշտպանության նախարարի արձագանքը Բայդենի ուղերձին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը 13 կետով անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որով Սպիտակ տան ղեկավարը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական թեզեր պարունակող անհիմն պնդումներ։ Դրանք ներկայացված են ստորև՝

«1. ԱՄՆ նախագահի կողմից 1915-ի դեպքերի վերաբերյալ ցեղասպանություն բառի կիրառումը նշանակում է պատմական իրողությունները հերքել և նենգափոխել:

2. Այդ տերմինը կիրառողները պիտի աշխարհի և իրենց պատմությանը նայեն:

3. Քանի որ չի կարող կրկնվել այն, ինչ տեղի չի ունեցել, ԱՄՆ-ի վարչակազմի այդ հիմնավորումը անհիմն է:

4. Ի՞նչ է փոխվել 2020թ. հետո, որից առաջ այս արտահայտությունը չէր կիրառվում: Ամերիկայի ողջամիտ ժողովուրդն այս հարցում ի՞նչ է մտածում:

5. Ոչ մի խելամիտ և բարոյական բացատրություն չկա այս ուղերձին, որն ընդունվել է անգամ հայ ժողովրդին չներկայացնող լոբբիստների ուղղորդմամբ:

6. Պետք է իմանալ, որ անհնար է պատմությունը նման քաղաքական հայտարարություններով վերաշարադրել:

7. Անընդունելի և անօգուտ է պատմությունից թշնամանք քաղել և նոր հակադրություններ ստեղծել:

8. Պատմական իրադարձությունները չպետք է օգտագործվեն որպես հաշվեհարդարի և բախման գործիք, չպետք է քաղաքականացվեն: Նման մթնոլորտի ստեղծումը բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության, մասնավորապես Թուրքիա-Հայաստան և թուրք-հայկական հարաբերությունների վրա:

9. Մեր տարածաշրջանի խաղաղությունը և անդորրը ոչ թե Հայկական սփյուռքի և նրան սեփական շահերի համար օգտագործող երկրների, այլ մեր՝ տարածաշրջանի երկրների, Թուրքիայի և Հայաստանի համատեղ/ընդհանուր խնդիրն է:

10. Թուրքիան միշտ պաշտպանել է այն տեսակետը, որ 1915-ի դեպքերի վերաբերյալ քննարկումները ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պիտի անեն: Թուրքիան սա է ակնկալել երրորդ երկրներից, այդ թվում ԱՄՆ-ի պես դաշնակից պետությունից:

11. Սրան հակառակ՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը, այս հայտարարությամբ ժխտելով սեփական զեկույցները և ստորագրությունները, տեղի է տվել Հայկական սփյուռքի և այլ որոշ շրջանակների ճնշումներին, անտեսել է ԱՄՆ ազգային արխիվում (NARA) առկա տեղեկությունները և փաստերը, մասնավորապես գեներալ Հարբորդի զեկույցը:

12. Արդյունքում. անհեթեթություն, տգիտություն և ապագան ոչնչացնող քայլ է ցեղասպանություն որակելը այն, ինչը տեղի է ունեցել թուրք և հայ հասարակությունների միջև։ Նրանց հարյուրամյակներ շարունակ անվտանգ և բարեկեցիկ գոյակցելու փաստը ու համատեղ ապրելու կամք ունենալը հաստատված է ամերիկյան փաստաթղթերով:

13. Այս սխալը պետք է ուղղել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում