Sunday, 12 07 2026
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է ժամանակակից սարքավորումներով պրոթեզարան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ապրիլի 23-ին պաշտոնապես բացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած պրոթեզարան: Մինչև պրոթեզավորման կենտրոնի պաշտոնական բացումը կենտրոնում պրոթեզավորվել է պատերազմում վիրավորում ստացած 28 զինծառայող:

Բացման արարողությանը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ պրոթեզարանի բացումն ամբողջացնում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որպես Զինվորի տուն:
«Պրոթեզավորման հատվածը կամբողջացնի վերականգնողական կենտրոնի նպատակը: Այս կենտրոնը կարող է աշխարհին ի ցույց դնի անկոտրում հայ զինվորի կամքը և հայ հասարակության միասնականությունը»,- ասաց Մուրադյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շենքը 15 տարի շարունակ կունենա անփոփոխ հասցե: Ինչպես իր խոսքում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը՝ ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին հանձնված անշարժ գույքը, 15 տարի օգտագործելու իրավունքով տրվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

«Պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է: Պատերազմից հետո, առկա մարտահրավերներին համապատասխան, էականորեն ընդլայնվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի դերակատարությունը: Կենտրոնի հարկի ներքո՝ նորագույն սարքավորումներով ու գործիքներով, պրոթեզավորման լաբորատորիայի բացումը կատարված աշխատանքի խոսուն ապացույցն է: Պիտի անենք առավելագույնը, որպեսզի հայրենիքի պաշտպանությունն իրականացրած մեր զինծառայողներն այստեղ ստանան համաշխարհային լավագույն կազմակերպությունների թողարկած պրոթեզները»,-ասաց Բադալյանը:

Պրոթեզարանի ստեղծումն իրականություն է դարձել նաև Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն իր խոսքում առանձնապես շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների ու ԱՄՆ հայերին, որոնք աջակցություն են ցուցաբերել:

«Պատերազմի ժամանակ արդեն մտորում էինք՝ թե ինչ կարող ենք անել վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների համար: Այնուհետև հանդիպեցինք Զինվորի տան հետ և որոշեցինք, որ հիմնադրամը կօգնի՝ անկախ նրանից, թե որքան գումար պահանջվի, որպեսզի մեր եղբայրները կարողանան լիարժեք ինտեգրվել հասարակությանը»,-նշեց Արշամյանը:

Միջոցառմանը, Հայրենիքի պաշտպանի կենտրոնի և պրոթեզարանի գործունեությունը կարևորել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան և մյուս աջակիցները: Վերականգնողական կենտրոնի կողմից բոլոր աջակիցներին ու բարերարներին շնորհակալագրեր են հանձնվել: Միջոցառումը եզրափակվեց ազգային պարերի ներկայացմամբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի կողմից, որին միացան նաև վերականգնողական կենտրոնում պրոթեզավորված զինվորները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում