Լիբիացի ապստամբները մոտենում են Տրիպոլիին, նրանք գրավել են մայրաքաղաքից 80կմ հեռավորության վրա գտնվող Բիր ալ-Ղանամ քաղաքը՝ չհանդիպելով որևէ դիմադրության: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ըստ Reuters-ի թղթակցի, ապստամբները քաղաքն այսօր վերցրել են իրենց հսկողության տակ, սակայն Բիր ալ-Ղանամում քադաֆիական զորքեր չկան: Թղթակցի խոսքերով՝ քաղաքում կան միայն երեք վառվող տանկ ու Քադաֆիի կողմնակիցների կողմից լքված հրթիռներ:








































