Monday, 17 06 2024
Հայ-ամերիկյան նոր ձեւաչափն ու բարձրաստիճան առաջին հյուրը
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում

ԿԳՄՍՆ-ն հայտնել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ընդգրկված անդամների կազմից դուրս գալու պատճառները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված անդամները հայտնել են խորհրդի կազմից դուրս գալու մասին:

Ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով նման որոշման պատճառները՝ խորհրդի անդամ Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ իրենք ինչպես կարգն է ծանուցվել են հունվարի 29-ի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի և նյութերի մասին: Ինչպես ընդունված է, իրենց ուղարկվել են նաև խորհրդի որոշման նախագծերը:

«Հենց առաջին հարցը, որը դրվեց հունվարի 29-ի նիստի քննարկմանը, հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին էր: Մեզ ուղարկվել էր մի տարբերակ, որում առաջարկվել էր աշխատակարգում ավելացնել կետ, որով ձևակերպվում էր, որ խորհրդի նախագահի բացակայության պայմաններում խորհրդի քարտուղարը, եթե տվյալ բուհում սովորող չէ, ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը: Ե՛վ նախագահի, և՛ քարտուղարի բացակայության պայմաններում խորհրդի նախագահի լիազորությունները խորհրդի առաջին նիստի իրավական հիմքով իրականացնում է տարիքով ավագ անդամը, իսկ քարտուղարությունն իրականացնում է կրտսեր անդամը: Երբ քննարկում ծավալվեց այս կետի շուրջ, այստեղ հիմնական հիմնավորումն այն էր, որ առկա է իրավական բաց, և խորհրդի նախագահի պաշտոնի թափուր լինելու պայմաններում հստակ կանոնակարգում չկա, թե ով պետք է հրավիրի նիստը և նախագահի այն: Աշխատակարգի այս փոփոխությունը ներկայացված է, որպեսզի մենք չունենանք իրավական խնդիր, և եթե խորհրդի նախագահ չընտրվի, կունենանք իրավական հստակ կարգավորում հաջորդ նիստը հրավիրելու խորհրդի նախագահի ընտրության թեմայով»,-պատմեց Անդրեասյանը:

Նա նշեց՝ երբ ավարտվել է հարցի քննարկումը, և անցել են քվերակությանը, որևէ անդրադարձ չի եղել այն դիտարկմանը, որ քարտուղարը ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը:

Երբ խորհրդի անդամները ծանուցվել են ապրիլի 1-ի նիստի մասին, օրակարգի հետ կապված հարցեր են առաջացել, քանի որ օրակարգում ներառված չի եղել խորհրդի նախագահի ընտրության մասին հարցը: «Փորձեցինք գտնել խորհրդի նախորդ նիստի արդյունքում կայացված որոշումները: ԵՊՀ կայքի հոգաբարձուների խորհրդի բաժնում փաստաթղթերի տեղակայման հատվածում զետեղված են հունվարի 29-ի որոշումները: Երբ ծանոթանում ենք աշխատակարգում տեղի ունեցած փոփոխությանը, տեսնում ենք, որ ձևակերպումը չի համապատասխանում խորհրդի կողմից քննարկված և քվեարկված որոշմանը»,- շեշտեց Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքով՝ այդ որոշումն ինկորպորացվել է նաև աշխատակարգում և տեղադրված է համալսարանի փաստաթղթերի բաժնում՝ աշխատակարգի տեսքով:

«Հունվարի 29-ի որոշումներին ծանոթանալով՝ տեսանք, որ նիստում կայացվել է խորհրդի նախագահի քվերակություն, և որևէ մեկը չի ընտրվել: Ներկայացվում են քվերակության արդյունքներն ու այլ կետում նշվում է, որ ԵՊՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունների կատարումը խորհուրդը որոշել է նիստի ավարտից հետո ժամանակավորապես հանձնարարել խորհրդի քարտուղարին, մինչև խորհրդի կողմից նախագահի ընտրության մասին որոշման կայացումը: Նախ՝ ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ այստեղ օգտագործված «մինչև խորհրդի կողմից նախագահի ընտրության մասին որոշման կայացում» ձևակերպումը կրկնում է աշխատակարգում ներկայացված այն փոփոխությունը, որի համար չենք քվերակել, և որը չի ընդունվել: Այն որոշումը, որը ներկայացված է, քվեարկված չէ, հաստատված չէ խորհրդի կողմից»,- ընդգծեց նա ու հավելեց՝ երբ որպես խորհրդի անդամներ մասնակցում են նիստի, ինչից հետո հայտնաբերում, որ խորհրդի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, կայացված որոշումները խեղաթյուրվում են, առնվազն վստահություն չունեն նման խորհրդում տեղի ունեցող գործընթացների նկատմամաբ:

Խորհրդի կազմը լքած անդամները կարծում են, որ կառուցողական մթնոլորտի կարիք կա: Անհրաժեշտ են համարում ձևավորել բուհի զարգացման, խնդիրների մասին խոսող, քննարկող և դրանցով իրապես մտահոգ խորհուրդ, որը կառուցված կլինի վստահության հիման վրա:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու հայտ են ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում