Saturday, 18 05 2024
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը

Արցախում անցած տարի արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճ

Անցած տարի Արցախի տարածքում անցած տարի շեշտակի՝ 208 դեպքով, աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, որին նպաստող պայման է հանդիսացել նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները:Այս մասին տեղեկացրին Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ՝ 2020-ին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 488 դեպք:

«Վերլուծելով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների պատճառները և դրանց կատարմանը նպաստող պայմանները` կարելի է արձանագրել, որ ինչպես նախորդ տարիներին` հաշվետու ժամանակահատվածում ևս դրանց կատարմանը նպաստող հիմնական պայմանը ազգաբնակչության զբաղվածության ցածր մակարդակն է (հանցագործություն կատարած 671 անձանցից 287-ը կամ շուրջ 42,7տոկոսը գործազուրկ էր և սոցիալապես անապահով վիճակում:

Բացի այդ՝ ըստ հանցագործությունների վիճակագրական վերլուծության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը նպաստող պայման է հանդիսացել նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները: Այդ ընթացքում շեշտակի աճել են հատկապես գողության դեպքերը:

«Դրա համար նպաստավոր պայման էին սեփականատիրոջ կողմից իր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելը, բնակարանների, ավտոմեքենաների դռների, պատուհանների բաց լինելը, նշված օբյեկտների անվտանգության պայմանների ոչ պատշաճ ապահովումը, ռազմական գործողություններով պայմանավորված՝ հանրության մոտ ձևավորված անպատժելիության մթնոլորտը, պետական կառավարման մարմինների ու իրավապահ համակարգի աշխատանքային կազմակերպվածության ու կարգապահության աստիճանի նվազումը և այլն»,-նշել են Արցախի դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ 2020 թվականին արձանագրվել է գողության եղանակով գույքի հափշտակության 358 դեպք (2019թ.` 192 դեպք), որից 34-ը բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքեր են (2019թ.` 18-ը):

Նույն ժամանակահատվածում՝ արձանագրվել է խարդախության եղանակով գույքի հափշտակության 23 դեպք` նախորդ տարվա՝ 13-ի դիմաց: Արձանագրվել նաև յուրացման կամ վատնման եղանակով գույքի հափշտակության 15 դեպք՝ նախորդ տարվա 9 դեպքի փոխարեն: Գույքի հափշտակության շուրջ 14 դեպք է արձանագրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ (նախկինում 1 դեպք):

Առանց հափշտակելու նպատակի՝ ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու դեպքերը կազմել են՝ 40, (2019 թվականին` 1), իսկ ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի թիվը՝ 28 է (2019թ.` 18):

Անկում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշում, որը 2020-ին կազմել է 62,4 տոկոս, նախորդ տարվա` 84,5 տոկոսի փոխարեն:

Ըստ դատախազության՝ հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շեշտակի աճ է արձանագրվել մասնավորապես Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտի և Մարտունու շրջաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում