Friday, 03 05 2024
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Պարտությունը ծրագրված էր այն օրից, երբ Քոչարյանը կեղծ տեղեկանքով դարձավ ՀՀ նախագահ

Այսօր կլրանար սպարապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան 62 տարին: Դաժան պարտությունից հետո շատերը վերագնահատեցին նրա պատմական գործունեության նշանակությունը Հայաստանի համար՝ իբրև պետական այրի:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել ԱԺ պատգամավոր «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանի հետ:

«Կարծում եմ՝ մինչև վերջ չենք գնահատել սպարապետի գործունեության կշիռն ու արժեքը մեր նորանկախ պետության մեջ, Արցախյան առաջին պատերազմում դժվարությամբ ձեռքբերված հաղթանակի նշանակությունը և այն, թե անվտանգային միջավայրի տեսանկյունից ինչպիսի կշիռ ձեռք բերեց Հայաստանն այդ հաղթանակի արդյունքում՝ շնորհիվ սպարապետի»,- նշեց Բաբաջանյանը:

«Մենք այսօր ունենք անհանդուրժողականություն, ամենաշատը մեզ պակասում են պետական մտածողությամբ գործիչները: Մեզ ժամ առաջ պետք են պետական մտածողությամբ այրեր, որոնց անձնական և քաղաքական շահերը չպետք է հետաքրքրեն: Այլևս կողմերի՝ Ն. Փաշինյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի ու նրանց մունետիկների հարցը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ժողովրդավարության պահպանման ու Հայաստան պետության գոյության հարցն է դրված սեղանին:

Այս բոլոր կուտակված խնդիրները ևս այս արհավիրքի՝ պարտության պատճառ դարձան: Պետք է գնահատական տալ, պատասխանատուների անունները պետք է հնչեցվեն և այն պատասխանատուների անունները, որոնք տարիներ ի վեր մեզ սնել են սուտ տեղեկություններով մեր բանակի մարտունակության մասին»,- նշեց պատգամավորը:

Բաբաջանյանի դիտարկմամբ՝ 1999թ., Հոկտեմբերի 27-ին, ըստ էության, սպանվել է հաղթանակի սիմվոլը՝ Վազգեն Սարգսյանը.«Եվ օրվա ընդդիմությունը թույլ չտվեց, որ բանակը ներքաշվի քաղաքական գործընթացների մեջ, բանակը որևէ հայտարարություն չարեց: Հաղթած բանակի զինվորականները չմտան ներքաղաքական գործընթացների մեջ:

Իսկ 2008-ին Մարտի 1-ին բանակը ներքաշվեց ներքաղաքական գործընթացների մեջ: Եվ Մարտի 1-ի գործով անցնող զինվորականներ կան, և հիմա առանց խղճի խայթի, առանց ներողություն խնդրելու սեփական ժողովրդից, քաղաքական իշխանությանը հրաժարականի պահանջ են ներկայացնում: Ես դեմ չէի լինի, եթե նրանք հրաժարականի պահանջ ներկայացնեին պատերազմից առաջ, նույնիսկ պատերազմի ընթացքում: Բայց ձեր հորդորով է ստորագրվել խայտառակ համաձայնագիրը, և նշել եք, որ քաղաքական իշխանության հետ ունեք ներդաշնակ հարաբերություններ պատերազմի և դրան հաջորդող շրջանում: Եվ Վազգեն Մանուկյանը հայտարարում է կայծակնային հնարավորությունների մասին, որպես Պլան Բ, և փաստորեն դա ԳՇ զինվորականության մասին է, որոնք քրեական գործերով են անցնում և սերտ առնչություն ունեն այն քաղաքական շրջանակների հետ, ովքեր այսօր Բաղրամյան պողոտայում են, և դա ապացուցում է, թե ինչու մենք պարտություն կրեցինք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ռ. Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ այս պարտությունը ծրագրված է եղել ՀՀ իշխանության կողմից, և որ Մարտի 1-ն այսօր տեղի ունեցող իրադարձությունների համեմատ մանկական թոթովանք է, Արման Բաբաջանյանն ընդգծեց. «Եթե պարտությունը ծրագրված էր, ապա ծրագրված էր այն օրից, երբ Քոչարյանը կեղծ տեղեկանքով դարձավ ՀՀ նախագահ 98թ., երբ համաձայնվեց ստորագրել Ադրբեջանի հետ ընդհանուր պետություն ստեղծելու ծրագրի տակ, և այն օրվանից, երբ համաձայնվեց, որ Արցախը չպետք է լինի բանակցային կողմ, իհարկե ծրագրված էր պարտություն, երբ նա Ադրբեջանի հետ բանակցում էր Մեղրիի փոխանակման շուրջ, հետո նաև Մադրիդյան սկզբունքների շուրջ, որ հետո փոխակերպվեցին Լավրովյան պլանի, ինչն էլ մեզ բերեց այսպիսի հանգուցալուծման»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում