Monday, 13 07 2026
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում

Սրանից ավելի ստոր, ամոթալի, բայց նաև բացահայտ հակահայկական գործունեություն դժվար է պատկերացնել

Հայաստանի որոշ շրջանակներ զանազան անհեթեթ կարգախոսներով զարդարված հիստերիկ քարոզարշավ են ծավալել “արևմուտքի,” “լիբերալիզմի,” “կրկնակի ստանդարտների,” “ընտրովի արդարության,” “ՆԱՏՕ-ի”, ԿՀՎ-ի, “անգլիական իմպերիալիզմի” ու հնարավոր ու անհնար տարբեր այլ թիրախների դեմ՝ փորձելով պատերազմում պարտության իրական պատճառները սքողել, ու հանրությանը հրամցնել մի անճաշակ միֆ, ըստ որի Արևմուտքն ու Թուրքիան Ադրբեջանին օգնեցին գրավել Արցախը, իսկ Ռուսաստանը փրկեց հայերին վերջնական կործանումից։ Սրանից ավելի ստոր, ամոթալի, բայց նաև բացահայտ հակահայկական գործունեություն դժվար է պատկերացնել։ Դրա նպատակը հայկական հասարակության ապակողմնորոշումն է, սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ հավատի խարխլումը, պատերազմի իրական պատճառների ուսումնասիրության ձախողումն ու հայկական պետականության կործանումը։ Պատերազմում Հայաստանի պարտության իրական, ակնհայտ պատճառը Հայաստանի թույլ պետական համակարգն էր, անկոմպետենտ ղեկավարությունն ու քաղաքական ողջ դասը, ու վերջին 30 տարում “կառուցած” ազգային անվտանգության ու պաշտպանության պարադիգմը, որն իր առաջին իսկ լուրջ փորձությունից դուրս եկավ այնպես ամուր ու հուսալի, ինչպես Գյումրիի նորակառույցները 1988-ի դեկտեմբերի 7-ին։

Սա է Հայաստանի պարտության իրական պատճառը, ոչ թե Արևմուտքը, ոչ թե Ազատություն ռադիոկայանը, ոչ թե Իսրայելը, ոչ թե Թվիթերը կամ Ֆեյսբուքը, ու հաստատ ոչ ադրբեջանական պրոպագանդան։ Եվ այդ պարտության պատճառով հասկանալիորեն ստեղծված հանրային դեպրեսիայից դուրս գալու ճանապարհը ոչ թե զանազան հողմաղացների դեմ Դոն Քիշոտյան մենամարտերն են՝ իմա “ինֆոպատերազմներն” Ադրբեջանի ու միջազգային հանրության դեմ, այլ պարտության պատճառները սթափ գնահատելը, դրանք վերացնելն ու երկիրն այս կործանարար ուղուց հետ մայրուղի բերելը։ Պարտությունն էլ կարելի է արժանապատիվ կերպով հաղթահարել, ու ընկնելուց հետո կրկին ոտքի կանգնել՝ ավելի իմաստուն, զուսպ, փորձված ու ուժեղ, ոչ թե շարունակել թավալ տալ գետնին, մատնացույց անել բոլորին բացի ինքներս մեզնից, ու սպասել, որ մեկը կգա մեզ կփրկի։ Մարդ մի քիչ թասիբ (تعصب) կունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում