Monday, 13 07 2026
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը

Աշխատանքային խումբը կսահմանի ԵԱՏՄ-ում տվյալների անվտանգության ապահովման մեխանիզմները

Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր է մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ստեղծվի թվային փոխակերպման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը կզբաղվի տվյալների շրջանառման ոլորտի կարգավորմամբ:

Ինչպես հայտնել է է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը՝ այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Կոլեգիայի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը «Թվային օրակարգը ԵԱՏՄ-ում մինչև 2025 թվականը» նստաշրջանի ընթացքում, որն անցկացվել է «Digital Almaty 2021» թվային համաժողովի շրջանակում:

«Եվրասիական տնտեսական միությունում հավանության է արժանացել մինչև 2025 թ. զարգացման ռազմավարությունը, դրանում արտացոլվել են առանցքային միջոցներն ու մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են Միության նպատակներին հասնելու և առաջադրված խնդիրները լուծելու համար: Մինչև 2025 թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններից է Միության թվային տիրույթի, թվային ենթակառուցվածքների և էկոհամակարգերի ձևավորումը: Միությունում տվյալների շրջանառության մասին միջազգային պայմանագրի մշակման հարցը կարևոր տեղ է զբաղեցնում թվային օրակարգում: Այսօր տեխնոլոգիաներն արագ են ներդրվում, իսկ դրանք կարգավորող մասը ետ է մնում:

ԵԱՏՄ-ում մասշտաբային ծրագրերի զարգացման համար ամենադժվար կետերից է տվյալների շրջանառության հարցը»,- ասել է Գեղամ Վարդանյանը:

ԵՏՀ նախարարի կարծիքով՝ անհրաժեշտ է տվյալների բաժանման մասով հստակ մոտեցումներ սահմանել. այսինքն՝ ո՞ր տվյալներով է նպատակահարմար փոխանակվել ինտեգրատիվ գործընթացների շրջանակներում, իսկ ո՞ր տեղեկատվությունը պետք է պահպանել բացառապես անդամ երկրում: Ինչպես նաև պետք է մշակել տվյալների անվտանգության ապահովման մեխանիզմներ (օրինակ՝ ապանույնականացում), որոնք կարող են նպաստել փոխանակման համար տեղեկատվության տեսակների ցանկի ընդարձակմանը:

Նշվում է, որ կլոր սեղանի մասնակիցները սատարել են նախաձեռնությունը՝ ընդգծելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության նկատմամբ հետաքրքրվածությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մեծ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ. «Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, ինչպես նաև ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Մեզ համար ԵԱՏՄ-ի շրջանակում տվյալների փոխանակման կազմակերպման հարցը արդիական խնդիր է, և մեր կողմից պատրաստ ենք աշխատանքային մակարդակում քննարկել դրա լուծման մոտեցումները»,- ասել է նախարարը:

Բելառուսի Հանրապետության կապի ու ինֆորմատիզացման նախարար Կոնստանտին Շուլգանը նշել է, որ միության շրջանակում կարող են քննարկել տվյալների փոխանակման մասով որևիցե ընդհանուր օրենսդրական ակ»: «Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի ստեղծմանը, ապա այն կարող է մի այնպիսի գործիք դառնալ, որն արդյունավետ կերպով կլուծի օպերատիվ քննարկում պահանջող հարցերը»,– ընդգծել է Շուլգանը:

Նստաշրջանի մասնակիցներն անդրադարձել են նաև դաշինքի ձևավորման հնարավորությանը՝ անձնական տվյալների ոլորտում պատասխանատվությունների մասով միջազգային պրովայդերների հետ բանակցելու համար:

«ԵԱՏՄ-ում տվյալների անդրսահմանային շրջանառման կարգավորման մասին համաձայնագիրը հնարավորություն կտա ստեղծելու տվյալների շրջանառման ընդհանուր շուկա որպես համագործակցության բոլոր ուղղություններով զարգացման, «տվյալների տնտեսության» զարգացման և թվային օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացման հիմք: Մենք առաջարկում ենք մշակել համաձայնեցված պահանջներ»,- եզրափակել է ԵՏՀ նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում