Saturday, 18 07 2026
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է

Իրանցի սիրված արձակագիրների գրքերի հայերեն թարգմանությունները ներկայացվել են Երևանում

Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին նվիրված «Այգաբացի տասնօրյակի» (դահեյե ֆաջրի) միջոցառումների շրջանակում Երևանում անցկացվել է «Պարսից ժամանակակից գրականության երեկո» խորագրով գրական հանդիպումը:

միջոցառումը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Հանդիպմանը կայացել է ժամանակակից իրանցի արձակագիրներ Ֆարիբա Վաֆիի «Նույնիսկ երբ ծիծաղում ենք», «Իմ թռչունը» և Ֆարհադ Հասանզադեի «Զիբա՛, կանչիր ինձ» գրքերի շնորհանդեսը: Գրքերը թարգմանել է Գևորգ Ասատրյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրին:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան «Իսլամական հեղափոխությունից հետո ստեղծված Իրանի ժամանակակից գրականության ակնարկ» զեկույցի շրջանակում նշել է, որ բոլորին քաջ հայտնի են պարսից գրականության այնպիսի դասականների անունները ինչպիսիք են՝ Ֆիրդուսին, Սաադին, Հաֆեզը, սակայն Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո ստեղծված պարսից գրականությունն ըստ արժանվույն ներկայացված չէ: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանության մշակույթի կենտրոնի քայլերը միտված են պարսից ժամանակակից գրականության ճանաչելիության բացը լրացնելուն և թարգմանչական շարժմանը զարկ տալուն:

Թարգմանված գրքերի մասին խոսել են գրականագետ, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ Լեզվի տեսչության տնօրեն Դավիթ Գյուրջյանը, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, դոցենտ Թադևոս Տոնոյանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը: Տեսաուղերձով ներկաներին և թարգմանչին ողջունել են գրքերի հեղինակները, թարգմանված գրքերից հատվածներ են ընթերցել դերասանուհիներ Աիդա Ասատուրյանը և Մարիամ Հակոբյանը:

Միջոցառման ավարտին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը թարգմանված գրքերի օրինակաները նվիրել է գրադարանի 18 մասնաճյուղի:

Նախաձեռնությունն իրականացրել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում