Monday, 20 07 2026
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ

Դավիթ Խաչատուրյանն «ընդդեմ» Գագիկ Ջհանգիրյանի. ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը իր խոսքում խոսեց տարբեր դատավճիռների մասին՝ դրանք նաև խայտառակ որակելով, և, որպես օրինակ, բարձրաձայնեց նաև «Հարությունյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործի մասին։

Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ «Խաչատուրյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործն անմիջական կապ ունի նախկին զինդատախազ և երեկ խորհրդարանում ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Դիմումատուն եղել է Միշա Հարությունյանը, որը, 1998 թվականին ժամկետային զինծառայության զորակոչված լինելով, 1999 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարվել էր 13 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչ ատյանում բողոքարկումից հետո՝ 10 տարվա ազատազրկման զինծառայողի կանխամտածված սպանության համար: «Միշա Հարությունյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով Եվրադատարանի հայտնի վճռով՝ արձանագրվել է, որ ռազմական ոստիկանությունում հարթաշուրթով եղունգները սեղմելու միջոցով են ցուցմունքներ վերցվել, հարթաշուրթի գործադրմամբ զինվորներին ստիպել են Միշա Հարությունյանի դեմ ցուցմունք տալ, իսկ Միշա Հարությունյանին՝ ինքն իր դեմ:

Գագիկ Ջհանգիրյանը զինվորական դատախազ է եղել 1997-2006 թվականներին, այսինքն՝ այս գործի քննության ընթացքում հենց նա է եղել զինդատախազ, որն էլ երեկ ԱԺ-ում ընտրվեց ԲԴԽ անդամ հենց Խաչատուրյանի հետ միասին:

Այսպիսով, ԲԴԽ նորընտիր անդամը, որպես խայտառակ օրինակ, բերեց մի գործ, որը տեղի է ունեցել հենց իր գործընկերոջ պաշտոնավարման ժամանակ, որին դիմում էր «ընկեր Ջհանգիրյան»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում