Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ

Թրամփի պատերազմը Կովկասում

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին հրաժեշտ տված Դոնալդ Թրամփը այդ կարգավիճակում իր վերջին ուղերձում խոսել է նաև այն մասին, թե հպարտանում է, որ իր նախագահության շրջանում չի սկսել ոչ մի նոր պատերազմ: Թրամփը, անշուշտ, նկատի ունի Միացյալ Նահանգների սկսած որևէ պատերազմ՝ անկախ մասշտաբից: Եվ ուղիղ իմաստով, նա, իհարկե, իրավացի է: Միևնույն ժամանակ, Թրամփի ուղերձը թերևս պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, հաշվի առնելով այն մեծագույն դերը, որ աշխարհաքաղաքականության և համաշխարհային անվտանգության մեջ ունի Միացյալ Նահանգները: Այդ իմաստով, Թրամփը իր նախագահության շրջանում ուղիղ չի սկսել որևէ պատերազմ, միևնույն ժամանակ, սակայն, թույլ է տվել պատերազմ Կովկասում: Թող չհնչի տարօրինակ, սակայն, թերևս, հենց թրամփյան քաղաքականության հետևանքով է առաջացել այն կարճաժամկետ, սակայն խիստ լայն վակուումը կովկասյան ռազմա-քաղաքական բալանսի առումով, որը թույլ է տվել Անկարային սկսել պատերազմ Արցախի դեմ: Բացարձակապես պատահական չէ այն, որ պատերազմը սկսել է գործնականում Թրամփի նախագահության ավարտին, երբ մոտենում էր ընտրությունը, երբ առավելագույնս հասունացել էր նրա ռեգիոնալ քաղաքականության հետևանքով առաջացած վակուումը և, միաժամանակ, Թրամփը առավելագույնս զբաղված էր լինելու ներքին ընտրապայքարով:

Այդ իմաստով, Արցախի դեմ պատերազմը Թրամփի նախագահության պատերազմն է, հաշվի առնելով Նահանգների հեգեմոն դերը ժամանակակից աշխարհաքաղաքականությունում: Այլ հարց է՝ Թրամփի վարչակազմի համար դա պարզապես սխալի՞ հետևանք էր, թե՞ միանգամայն գիտակցված հետքաշում և քարտ-բլանշ Թուրքիային: Համենայնդեպս, ակնառու է, որ բացի նախընտրական տրամաբանությունից բխող ուշադրությունից, որ Թրամփը դրսևորեց ընտրիչների քանակով ամենամեծ նահանգի՝ Կալիֆոռնիայի հայ ընտրողների ձայների համար, Սպիտակ տունը գործուն քիչ քայլեր ձեռնարկեց Թուրքիային զսպելու համար: Իհարկե, այստեղ այլ հարց է և այն, որ չկար դրա մեծ մոտիվացիան, որովհետև զսպել Թուրքիային, նշանակելու էր աջակցություն ոչ թե Արցախին, այլ Ռուսաստանին, որը, սակայն, ոչ միայն ԱՄՆ գործընկեր չէ, այլ Սառը պատերազմի տրամաբանությամբ է խոսում Արևմուտքի հետ: Այդուհանդերձ, Թրամփը նախընտրեց Կովկասում խաղալ Թուրքիայի միջոցով, ինչը բերեց Արցախի դեմ պատերազմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում