Wednesday, 08 05 2024
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից

Վիտալի Բալասանյանը խաղում է նուրբ թելերի հետ, պետք չէ անել դա

Արցախի խորհրդարանի «Արդարություն» կուսակցությունը, որը առաջնորդում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, կոչ է արել Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ժամ առաջ հասնել Հայաստանի վարչապետի հրաժարականի, պետական շահերի պաշտպանության համար: Վիտալի Բալասանյանը, Արցախի դեմ պատերազմին նախորդած ժամանակաշրջանում Արցախի ներքաղաքական կյանքում դիրքավորվելով իբրև ընդդիմություն, առաջին անգամը չէ, որ կոշտ քննադատության է ենթարկում Հայաստանի վարչապետին: Ներկայիս իրավիճակում, սակայն, քաղաքական դիրքավորումները դառնում են առավել զգայուն՝ հաշվի առնելով թե՛ պատերազմի պարտության, թե՛ նոր ստատուս-քվոյի և նոր իրավիճակում Արցախի ու Հայաստանի համար նոր մարտահրավերների հանգամանքը: Դրանք առավել քան երբևէ պահանջում են Հայաստան-Արցախ աշխատանքի և հարաբերության կոորդինացիա: Այն կոչը, որ անում է «Արդարություն» կուսակցությունը, բացարձակապես հակասում է այդ տրամաբանությանն ու խնդիրներին, որովհետ այն առաջացնում է Հայաստան-Արցախ քաղաքական լարվածության հիմքեր կամ նախադրյալներ: Պետք է հաշվի առնել այն, որ «Արդարություն» կուսակցությունը այլևս ընդդիմադիր կուսակցություն չէ, այլ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջնորդությամբ կուսակցություն, ընդ որում՝ ԱԽ, որն օժտվել է բավականին մեծ լիազորություններով:

Ավելին, այդ կուսակցության առաջնորդ Բալասանյանը տարեվերջին իր տված հայտնի հարցազրույցում, ըստ էության, ներկայացնում էր Արցախի իշխանության հայտ: Ըստ այդմ, երբ նրա կուսակցությունը անում է Հայաստանի վարչապետի հրաժարականի կոչ, այդ կոչը կարող է ծառայել Հայաստան-Արցախ հակասությունների թեմայի վրա քաղաքականապես մակաբուծողների ակտիվության, եթե, իհարկե, կոչն ինքն արդեն իսկ այդ ակտիվության դրսևորում չէ: Իսկ այդպիսի շրջանակներ կան ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում: Պատահական չեն ռուսական անգաժավորված մամուլում մտայնությունները, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկել ոչ թե Մինսկի խմբի համանախագահության, այլ Մոսկվա-Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով: Ավելին, Վիտալի Բալասանյանն իր վերջին հարցազրույցում արտահայտել էր մտքեր, որոնք թույլ են տալիս առնվազն դիտարկել այդ գործչի մտապատկերում ռուսական այդօրինակ մտադրությունների պարարտ հողի առկայության մասին՝ կամա, թե ակամա: Այն, որ Վիտալի Բալասանյանն ու նրա կուսակցությունը կարող են ունենալ լրջագույն մտահոգություններ հետագա զարգացումների, Հայաստանի ու Արցախի անվտանգության հետագա ապահովման իմաստով, անկասկած է և օբյեկտիվ, այդպիսի մտահոգություն այսօր չունենալ հնարավոր չէ: Այսօր հնարավոր չէ նաև չաշխատել Ռուսաստանի հետ այդ հարցերում արդյունքի հասնելու համար: Մյուս կողմից, սակայն, պետք է բարձրաձայնել այդ մտահոգությունները Հայաստանի իշխանության առաջ թեկուզ ամենախիստ շեշտադրումներով, սակայն ձեռնպահ մնալ հայտարարություններից, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական պայքարին և իշխանության խնդրին, ինչն առանց այդ էլ գտնվում է բավականին լարված և բարդ փուլում: Այստեղ վարչապետի հրաժարական պահանջողները պահանջում են առանց Վիտալի Բալասանյանի էլ, իսկ ովքեր չեն պահանջում, Վիտալի Բալասանյանի կոչը նրանց հազիվ թե «մտքափոխի»: Այն ընդամենը պարունակում է Հայաստան-Արցախ տիրույթում հակասական զգացումներ բորբոքելուն և մանիպուլյացիաներ առաջ բերելուն: Հայաստանի և Արցախի շահով մտահոգ որևէ սուբյեկտի համար դա չի կարող լինել անհրաժեշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում