Tuesday, 30 04 2024
13:15
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը

Կառավարության գործողություններում տրամաբանություն չկա. պետությունը սնանկացման եզրին է, հիմա էլ փորձ է արվում ժողովրդին սնանկացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Պարոն Մակարյան, կառավարությունը նախատեսում է 2021 թվականի հուլիսի 1-ից մի շարք հարկային փոփոխություններ կատարել: Մասնավորապես բարձրացնել շրջանառության հարկի դրույքաչափերը և իջեցնել շրջանառության հարկի շեմը։

Այլ փոփոխություններ ևս նախատեսված են: Ինչպե՞ս եք գնահատում նախատեսվող այս փոփոխությունները և ինչ ռիսկեր եք տեսնում:

– Նախ պետք է ճիշտ գնահատել, թե այդ փոփոխությունները ինչ են տալիս մեր պետությանը, բյուջեին: Բոլորս գիտենք, որ փոքր ու միջին ձեռնարկությունները մեծ ներդրումներ չունեն պետական բյուջե: ՓՄՁ-ի մուծած հարկերը շատ չնչին են եղել: Հիմա, եթե շրջանառության շեմը 115 միլիոն դրամից իջեցվելու է ինչ-որ X թվի վրա, որը նախկինում էր գուցե, ապա մենք պետք է հասկանանք, թե պետության տեսանկյունից մենք որքան գումար ենք շահում և ինչ ենք կորցնում բիզնեսի, զբաղվածության տեսանկյունից: Մենք գիտենք, որ ՓՄՁ-ն ՀՆԱ-ի հազիվ 29 տոկոսն է տալիս, բայց պետական հարկերի մասով ընդամենը 10 տոկոսի մեջ է գտնվում, նույնիսկ ավելի ցածր: Այսինքն` մենք պետք է իմանանք, որ շրջանառության հարկի շեմը պակասեցնելով՝ մի քանի միլիոն դոլար է ավելանալու ընդամենը, որը, չեմ կարծում, պետական բյուջեի համար մխիթարություն է: Ես կարծում եմ, որ սա էական լուծում չի: Բացի դրանից, հիմա՝ փախստականների, կորոնավիրուսի պայմաններում առաջացած գործազրկության բարձր շեմի պայմաններում պետք է թույլ տալ, որ մարդիկ փոքր բիզնեսով զբաղվեն և կարողանան ինչ-որ աշխատանքներ ստեղծել: Իսկ այս պայմաններում շրջանառության հարկի շեմի իջեցումը կարող է խնդրահարույց լինել:

Պետությունը, կարծես թե, բացարձակապես չի նախապատրաստվել 2021 թվականի համար, որովհետև հիմնադրամների գումարները, պարգևավճարները և այլ ծախսեր ցույց են տալիս, որ բացարձակ խնայողություն չի եղել, 2021 թվականի համար ոչինչ չի կուտակվել, և մեր պետությունը, կարծես, արդեն սնանկացման եզրին կանգնած լինի: Հիմա այս փոփոխություններով կարծես փորձ է արվում ժողովրդին էլ սնանկացնել, որովհետև եթե ժողովուրդը սնանկանա, եթե փոքր ու միջին բիզնեսները փակվեն, գործազրկությունը ավելանա, աղքատությունը կխորանա:

Այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ են դրված կառավարության նախատեսած փոփոխությունների հիմքում, տրամաբանությունը ո՞րն է:

– Տրամաբանություն չկա: Կառավարության շատ քայլերում տրամաբանություն չկա, էլ որտեղից հարկային քաղաքականության մեջ տրամաբանություն լինի: Մենք բազմիցս ասել ենք, որ կորոնավիրուսից առաջացած վերքերը բուժելու համար, պատերազմական իրավիճակից հետո թե՛ մարդկային, թե՛ աշխատուժի, թե՛ ֆինանսական կորուստները վերականգնելու համար հարկավոր է հարկային բեռը թեթևացնել:

Հարկավոր է ավելի բարենպաստ գործարար միջավայր ստեղծել, ձեռնարկությունների համար կայուն ձեռնարկատիրության հնարավորություններ ստեղծվեն: Իսկ հիմա հակառակն է արվում՝ ավելացվում են հարկերը, որոնք բեռ են և որոնք բերելու են ոչ թե իրավիճակի լավացման, այլ կայունության խախտման, դրանք կբերեն գործազրկության ավելացման:

Հնարավոր է՝ այս նոր փոփոխությունների արդյունքում հնարավոր լինի որոշակի գումար հավաքել, բայց հաջորդ և մյուս տարիներին արդեն զգալի կլինեն այդ փոփոխությունների հետևանքները, որովհետև բիզնեսն աստիճանաբար է թուլանում, աստիճանաբար է կորցնում իր հնարավորությունները:

Հիմա շատ բարդ ժամանակ է նման փոփոխությունների համար, քանի որ արդեն իսկ արգելվել է թուրքական ապրանքների ներմուծումը, իսկ շատ ՓՄՁ-ներ գոյատևում էին հենց նման ապրանքներ ներկրելով և վաճառելով: Հիմա կառավարությունը միաժամանակ մի քանի խնդիրներ է առաջացնում, որոնց բացասական ազդեցությունը կրկին միաժամանակ է լինելու:

Այսինքն` հուլիսից, երբ նախատեսվող փոփոխությունները կատարվեն և մտնեն ուժի մեջ, մենք կարող ենք սպասել, որ փոքր ու միջին բիզնեսը կանգնելու է խնդիրների առաջ, ինչու չէ նաև փակվելու են շատերը՝ չդիմանալով հարկային բեռին:

– Փոքր ու միջին բիզնեսը արդեն իսկ կորոնավիրուսի պատճառով խնդիրների առաջ կանգնել էր: Մենք վերլուծել ու բացահայտել էինք, որ փորք ու միջին ձեռնարկությունների զգալի մասը աղքատ բիզնեսներ են, որովհետև նրանց ձեռք բերած եկամուտները ընդամենը թույլ են տալիս հագուստ, սնունդ և որոշակի այլ կարիքներ հոգալ: Ոչ ավելին: Հիմա մի ուրիշ վտանգ կա, որ բիզնեսները արդեն կցանկանան փակվել, հեռանալ, չշարունակել աշխատել: Այսինքն` լրացուցիչ միգրացիայի նախադրյալներ է առաջացնում կառավարությունը:

Ակնկալո՞ւմ եք, որ կառավարությունը գոնե իրավիճակի վերլուծությունից, մասնագետների, փորձագետների գնահատականներից հետո իրավիճակը ճիշտ կգնահատի և չի գնա նման ռիսկային փոփոխությունների:

– Իմ մոտ տպավորություն է, որ կառավարությունում անալիտիկ մտածելակերպի դեֆիցիտ կա: Հետևաբար` դժվար թե էական փոփոխություններ լինեն: Բոլոր դեպքերում կփորձեն մաքսիմալ պլանով գնալ առաջ, այնպես, ինչպես եղել է բոլոր ժամանակներում: Բայց ես ավելի ճիշտ կհամարեի և ավելի ազնիվ կլիներ, որ տնտեսագիտական որոշակի հաշվարկներով, պետական շահից ելնելով՝ քաղաքացիներին, բիզնեսներին կառավարությունը մոբիլիզացներ: Օրինակ՝ ԱԱՀ-ն ամենամեծ, գերակշռող հարկային տեսակն է, որը բյուջե մուտքեր է ապահովում, և կարելի էր մանր-մունր բաներ փոփոխելու փոխարեն, օրինակ, 20 տոկոս ԱԱՀ-ն դարձնել, ենթադրենք, 22 տոկոս: Իսկ փոքր ու միջին բիզնեսի բեռն ավելացնելով՝ խայտաբղետ երևույթներ տեղի կունենան՝ գին կթանկանա, բիզնեսը կփակվի և այլն:

Ես կարծում եմ, որ հակառակը, մենք կարող էինք գնալ պարզեցման ճանապարհով, հարկային բեռը չավելացնելու ճանապարհով և աշխատեինք էֆեկտիվության վրա: Բիզնեսի էֆեկտիվությունը կարող է տասնապատիկ շատ հնարավորություններ ստեղծել, որ բիզնեսի եկամտաբերությունը ավելանա, հարկերն ավելանան, քան թե գնալ անընդհատ հարկային բեռի ավելացման ճանապարհով: Հարկային բեռի ավելացումը ամենապրիմիտիվ, քիչ խելք պահանջող, քիչ ունակություն պահանջող ձևն է: Հարկն ավելացնել ու քաշվել մի կողմ, որ փողերը գան ու լցվեն բյուջե: Բայց դա լուծում չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում