Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Հակառակը այլ բան չէ, քան ազգային անվտանգության սպառնալիք

Որևէ նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ պատերազմից հետո՝ պարտված պատերազմից, մարդկային և տարածքային ահռելի կորուստներից, դրան հաջորդած անորոշության շաբաթներից և ամիսներից հետո Հայաստանում էապես աճել է արտագաղթելու մասին մտածող քաղաքացիների թիվը: Ընդ որում, բոլորովին կարևոր չէ, թե նրանցից քանիսն են կայացրել որոշում, կամ ունեն հեռանալու հնարավորություն:

Կարևոր չէ, թե ինչքան է արտագաղթի մասին մտածողների, ցանկություն ունեցողների և իրական հեռացողների, այսպես ասած, սալտոն: Ինքնին տրամադրությունը միայն արդեն իսկ առանցքային է, որովհետև չի կարող արդյունավետ լինել մի պետություն, որի հանրության մի զգալի մասը իր ապագան չի կապում այդ պետության հետ՝ նշանակություն չունի արդեն՝ հոգեբանորե՞ն չի կապում, թե՞ ֆիզիկապես նաև: Ընդ որում, սա մի խնդիր է, որ պետք է հուզի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, որոնք իշխանության են կամ հավակնում են լինել իշխանություն: Ինչու ենք խոսում այդ մասին: Որովհետև Հայաստանում արտագաղթի տրամադրություն խթանում են թե՛ անարդյունավետ կառավարող մեծամասնությունը, թե՛ այդ մեծամասնության հետ քաղաքական հարաբերություն պարզելու որևէ այլ արդյունավետ մեխանիզմ, գործիք կամ գաղափար չունեցող և, ըստ այդմ, հանրային հուսահատության խորացման վրա խաղադրույք կատարող ընդդիմությունը:

Մինչդեռ, հետո այդ հուսահատությունը սկսելու է աշխատել նաև այդ ընդդիմության դեմ, եթե անգամ հաջողվի դրա խաղարկումով լուծել քաղաքական որևէ բնույթի կամ պարզապես իշխանության հարց: Հետևաբար, քաղաքական ամենասուր պայքարի պարագայում անգամ, այն պետք է ունենա թերևս մի առանցքային խնդիր կամ դիտարկում՝ պայքարը պետք է կառուցվի հասարակության ապրելու ցանկության, ոչ թե հեռանալու մտադրության վրա: Հայաստանում որևէ քաղաքական հաջողություն պետք է հաշվարկվի քաղաքացիներին ոգևորության հասցնելու գործընթացի, ոչ թե քաղաքացիներին հուսահատության կամ խելագարության հասցնելու մեդիատեխնոլոգիաներ դիտարկումով: Հակառակը կարող է հանգիստ դիտարկվել որպես ազգային անվտանգության սպառնալիք:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում