ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար: Այս մասին հայտնում է ամերիկյան դեպարտամենտի կայքը:
Նախարարությունը նաև սահմանափակումներ է մտցրեց Կադիրովի հետ կապված ընկերությունների և իր շրջապատի մարդկանց նկատմամբ:
Ինչպես հաղորդվում է, ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվել Չեչնիայի փոխվարչապետ Վախիտ Ուսմաևը, ռուսաստանցի Զիյադա Սաբսաբին, Գերմանիայի քաղաքացի Թիմուր Դուգազաևը, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում «Թերեք»-ը: Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Absolute Berkut Championship գովազդային ընկերությունը, «Ախմատ» խառը մարտարվեստի ակումբը, «Չեչեն հանքային ջրեր» ՍՊԸ-ն և «Մեգաստրոյինվեստ» ՍՊԸ-ն:








































