Միացյալ Նահանգների Նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին հարցաքննել են 2017 թվականին հոր՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ Trump Hotel-ում գործած բարձր գների գործով։ Այս մասին նախագահի դուստրը գրել է իր Twitter- ում:
Նա հաղորդել է, որ հինգ ժամ շարունակ ցուցմունք է տվել Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազի գրասենյակում: Նա կարծում է, որ իր հարցաքննությունը «քաղաքական դրդապատճառներով վրեժխնդրության ցուցադրում է» եղել:









































