Tuesday, 30 04 2024
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»

Այդ ճանապարհի տրամադրումը թուրքին խիստ վտանգավոր է․ Հայաստանը պետք է Իրանի հետ աշխատանք տանի

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը գտնում է, որ նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրում ամենավտանգավոր կետը վերջինն է՝ ճանապարհ տալ թուրքերին անցուդարձի համար։ «Շատ հարցեր կան, օրինակ, ռուսները ինչքա՞ն կմնան այդտեղ, ինչքանո՞վ կապահովեն անվտանգությունը։ Բոլոր դեպքերում այդ ճանապարհը մեզ ոչինչ չի տալու։ Ես գտնում եմ, որ եթե բացվի Երևանով դեպի Իրան, Նախիջևանով երկաթուղու ճանապարհը, դա մեզ ոչ մի օգուտ չի տա։ Դեռ ԽՍՀՄ օրոք երկու անգամ եմ այդ ճանապարհով գնացել։ Հենց հասնում էինք Նախիջևան, երբ տեսնում էին հայկական գնացք է, քարերով խփում էին։ Այդ թշնամանքը, որ իրենց մեջ բուն է դրել, մեզ ի՞նչ է տալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բեգիջանյանի՝ եթե իրենք փակել են Սոթք-Քարվաճառ ճանապարհը, ապա մենք չպետք է գնանք նրանց ճանապարհ տալու քայլին. «Իրանի հետ մեր համագործակցության առաջին կետը պետք է լինի այդ միջանցքը Ադրբեջանին ու Թուրքիային չտրամադրելը։ Դրանից թուրքերը մեծ օգուտ են քաղելու, որովհետև ստիպված էին տարանցիկ ճանապարհով գնալ, իսկ հիմա՝ անվճար։ Ինչպես միշտ եմ ասել՝ տարածաշրջանային ոչ մի երկրի հետ մեր շահերն այնպես չեն համընկնում, ինչպես Իրանի հետ, բայց, ցավոք սրտի, Իրանն էլ ավելի կարևոր խնդիրներ ունի, ու այս ընթացում մենք ազգային անվտանգության ուղղությամբ չենք համագործակցել»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այժմ պետք է այդ ուղղությամբ Իրանի հետ շատ սերտ համագործակցենք. «Այդ տարածքը, ճանապարհը ոչ մի դեպքում չպետք է տրամադրվի։ Եթե օտարն է այդ տարածքը տաքացնում, ապա այն արդեն մերը չէ։ Ես, իհարկե, չեմ չափազանցնում ոչինչ, երբ խոսում են, որ Մեղրին է վտանգված՝ ոչինչ չեմ ասում, բայց պնդում եմ՝ այդ ճանապարհը մենք չպետք է տանք»։

Էմմա Բեգիջանյանը հավանական է համարում Իրանի հետ սերտ համագործակցությունն այս փուլում. «Պարզապես Իրանն ունի իր առանձնահատկությունները, և մենք դրանք պետք է հաշվի առնենք։ Մեզ պետք են բանիմաց դիվանագետներ։ Ցավոք սրտի, անկախությունից հետո մենք բացառիկ դեպքերում ենք լավ դիվանագետներ ունեցել։ Որևէ երկրում որևէ դեսպան, իսկ ես եղել եմ և՛ արևմտյան, և՛ արևելյան բազմաթիվ երկրներում ու որևէ տեղ չեմ տեսել, որ մեր դեսպանն իր տեղում լինի։ Ես պատկերացում ունեմ, որ մնացած երկրներում էլ նույն վիճակն է։ Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունը, որը հաշվի առնելով՝ պետք է բանակցության տարբերակներ գտնել։ Նայեք Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի օրինակը։ Երբ Սաուդյան Արաբիան ասաց, որ պետք է թուրքական ապրանքն արգելվի, ինքը զանգեց Սաուդյան Արաբիայի թագավորին։ Հետո էլ՝ ինչ լավ ես անցկացրել Մեծ քսանյակի գագաթնաժողովը։ Նայեք՝ ինչպես են իրենք աշխատում, մենք էլ պետք է այդպես վարվենք»։

Իրանագետը գտնում է, որ նաև մեր աշխատանքի թերացման պատճառով է, որ Իրանը արցախյան պատերազմի այս օրերին խիստ հայամետ դիրքորոշում չորդեգրեց. «Անշուշտ, դիվանագիտությունն իր դերն ունի։ Դիվանագիտությունը շատ նուրբ հարց է ու պարտադիր չէ, որ ամեն հարց բարձրացվի հեռուստատեսությամբ կամ ուղիղ եթերներով։ Ճիշտ քաղաքականության դեպքում կարելի է ավելի հայանպաստ դիրքորոշում ունենալ։ Պետք էր հստակ բացատրել, թե ինչ իրավիճակ է։ Իրենք հիմա շատ մտահոգ են այս հարցի շուրջ, իրենց մոտ վերլուծականները հիմնականում դրա ուղղությամբ են՝ այդ ճանապարհը թույլ չտալու։ Ես բազմիցս ասել եմ, որ մեր շահերը Իրանի հետ են համընկնում։ Ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի, ոչ մեկի։ Ռուսաստանն իր շահերն է պաշտպանում, նույնիսկ եթե Հայաստանը վերանա՝ Ռուսաստանը դրանից խիստ չի մտահոգվի, որովհետև ամեն երկիր իր շահերն է պաշտպանում։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, մեզ եմ մեղադրում, որովհետև մինչ այսօր մենք չգիտենք, թե ում հետ են մեր շահերը համընկնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում