Tuesday, 14 07 2026
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

Որքա՞ն է իրականում դոլարի փոխարժեքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես և կանխատեսել էին մի շարք տնտեսագետներ ու ֆինանսիստներ, հետպատերազմյան շրջանում Հայաստանի առջև միանգամից ծառացան մի շարք խնդիրներ, որոնցից լրջագույնը ներկայումս աչքի զարնող տնտեսական պրոբլեմներն են, այդ թվում՝ դրամի կտրուկ արժեզրկումը։ Նշենք, որ դրամի արժեզրկման գործընթացի որոշակի ակտիվացում էր նկատվել նաև ամռան երկրորդ կեսին, սակայն այն, ինչ տեղի ունեցավ վերջին 3-4 օրվա ընթացքում, շոկային էր Հայաստանի գերզգայուն ու փխրուն տնտեսության համար։ Դոլարի գինը բարձրացավ 25-30 դրամով, ինչն, ըստ մասնագետների, ուղղակիորեն դոմինոյի էֆեկտով հանգեցնելու է ապրանքների 20-25 տոկոսով թանկացմանը։

Ներկայումս դոլարի փոխարժեքը կազմում է 520-522 դրամ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ԿԲ-ն լծված է դոլարի կուրսի զսպմամբ։ Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցել է, որ իրականում դոլարի փոխարժեքը ներկայումս տատանվում է 575-580 դրամի սահմանում, իսկ ԿԲ-ի կողմից օրական ծախսվում է մոտ 100 հազար դոլար, որպեսզի կարողանան զսպել դոլարի «թռիչքը»։ «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այս վիճակն ուղղակիորեն ազդելու է գների վրա:

«Մենք ավելի շատ ներմուծվող ապրանք ենք սպառում, և նշված միտումները ուղղակի չեն կարող չազդել այդ ապրանքների գնաճի վրա: Դրա հետևանքով աղքատության մակարդակը բարձրանալու է»,-ասաց Սարգսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այս կառավարությունից միակ ու առավելագույն սպասելիքը, որը կա, «հանցավոր անգործությունն է, եթե, իհարկե, չդիտարկենք ոչ նպատակաուղղված կամ անգրագիտության արդյունքում տարվող ավելի վատ տնտեսական քաղաքականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում